Սաբոտաժի խաչմերուկ

Այս տարի Հայաստանը հյուրընկալում է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը: Դա, իհարկե, կլիմայի միջազգային համաժողով չէ, սակայն կարևոր միջոցառում է մի երկրի համար, որի բանակը մշտապես ենթարկվում է արտաքին և ներքին ճնշումների: Բարեբախտաբար, հայոց բանակը դեռ աշխարհին ցույց տալու բան ունի, և չնայած 44-օրյա պատերազմի ողբալի արդյունքին, այդ մասին քաջատեղյակ են և՛ մեր ոխերիմ հարևանները, և՛ այդ իսկ աշխարհը։ Մասնավորապես եթե խոսքը հավասար և արդար պայքարի մասին է: Դրա մասին հիշողությունը հատկապես թարմ է Ադրբեջանում, որը, ի տարբերություն Հայաստանի, «բարի կամքի» ժեստերով չի ծանրաբեռնվում և հրաժարվել է առաջնությանը մասնակցելուց:

Փոխարենը ժամանել է «Իրական Հայաստանի» ղեկավարությունը՝ ի դեմս թուրքական պատվիրակության, ընդ որում՝ իր լավագույն կազմով։ Եվ հայկական հյուրընկալության, «խաղաղության խաչմերուկի» ու «տհաճ ազդանշաններից» խուսափելու լավագույն ավանդույթների համաձայն մրցումներից դրանց մեկնարկից անմիջապես առաջ հեռացվեցին Եվրոպայի բազմակի չեմպիոն հայ ուժեղագույն մարտիկները։ Փաշինյանն էլ չի համբերում, որ տնկի Թուրքիայի դրոշը Հայաստանում, թեկուզ առայժմ միայն պատվանդանի վրա, և, իհարկե, չի հայկական դրոշների տեսքով և հայկական օրհներգի հնչողությամբ փչացնել թանկարժան հյուրերի տրամադրությունը: Իհարկե, դա այդքան էլ չի օգնում թուրքական հավաքականին, և, ինչպես տեսնում ենք, չնայած այս բոլոր խոչընդոտներին, հայկական թիմը, թեև պակաս փորձառու կազմով, այնուամենայնիվ նվաճում է արժանի ոսկե մեդալներ։ Գուցե գոնե հիմա բոլորին ակնհայտ դառնա, թե ինչ սկզբունքով է գերագույն գլխավոր հրամանատարը կազմակերպում հայկական սահմանների «պաշտպանությունը»։

Սակայն ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ ամեն անգամ, երբ հայ պրոֆեսիոնալը՝ զինվորականը, մարզիկը, ռեժիսորը, իր ողջ ուժն ու ժամանակը ներդնում է իր երկիրն աշխարհին պատշաճ ներկայացնելու և միջազգային բարձրագույն պարգևների արժանանալու համար, իրեն անտեսում է սեփական պետությունը։ «Օսկարի» վերջին անվանակարգի դեպքում դրանք վերացական « կինոքննադատներ» էին, հիմա՝ ինչ-որ անանուն «Պաշտպանության նախարարության պատասխանատուներ»։

Ցավալի է, որ նման լուրերը, նախ, այնքան սովորական են դարձել, որ ոչ մի դիմադրություն չեն առաջացնում և միայն խորացնում են համընդհանուր հիասթափությունը, և երկրորդ՝ միայն շահարկվում են որպես առիթ՝ շեղելու այլ իրադարձություններից՝ լինի դա տրանսպորտի գնի բարձրացում թե տարածքների հանձնում։ Առաջինի և երկրորդի առօրեականության պատճառով նման իրադարձություններն ինքնին սկսում են պակաս կարևոր թվալ, մինչդեռ դրանք շոշափում են պրոֆեսիոնալների պատիվը, նրանց պատիվը, ովքեր Հայաստանն աշխարհին են ներկայացնում, ում համար այդքան կարևոր է իմանալ, որ պետությունն ու հասարակությունը, որոնց նրանք պաշտպանում են անպայմանորեն, պատրաստ են իրենց հերթին նրանց նեցուկ հանդիսանալ։

Վերջին շրջանում Հայաստանում նման տեղեկատվական առիթներն հուսալիության համար ուղեկցվում են ցնցող բնույթի շատ «ճիշտ» ժամանակին կատարվող արտահոսքերով (ընտանեկան բռնություն, դպրոցական հալածանք պատկերող տեսանյութերով), որոնք կոչված են խորացնելու հայի հիասթափությունն այն ընդհանրությունում, որն ընդունված է կոչել հայ ժողովուրդ։ Սակայն Կասկադում, Մոսկվայում, Գլենդելում և Լիոնում իրենց բնակարանների հարմարավետությունից ո՞վ կարող է համարձակվել այլ բան ակնկալել այն մարդկանցից, ովքեր տասնամյակներ շարունակ փաստացի զրկված են հանրային հիմնական բարիքներից, ապրում և մեծանում են պարտադրված աղքատության պատճառով բաժանված ընտանիքներում և, ամենակարևորը, վերևներում այլ դերային մոդելներ չեն տեսնում: Ձգտել բարձրին և դրսևորել սեփական որակները հնարավոր է միայն այնտեղ, որտեղ ուժեղագույն թեկնածուներին չեն հանում մրցույթից, այնտեղ, որտեղ խելամիտ մարդիկ ղեկավարում են երկիրը, այլ ոչ թե սեղմում են այդ իսկ երկիրը անհայտության անդունդը տանողների ձեռքը: Հավաքականի համար չէ, որ պետք է անհանգստանալ։ Բացասական ընտրությունն արդեն տեղի է ունեցել: Հայ հասարակության մեջ առկա ստորագույնն արդեն ի մակերեսին է և բոլորին տեսանելի է։ Մնաց ոչինչ մի բան:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն