Մի՛ սեղմիր ձեռքը

Հայաստանի Ազգային ժողովն ունի 107 պատգամավոր, որոնցից 36-ը ներկայացնում են այսպես կոչված «ընդդիմությունը»։ Պատգամավորի միջին աշխատավարձը կազմում է 500 հազար դրամ կամ 1200 ԱՄՆ դոլարը։ Պաշտոնական փողերից բացի, «ժողովրդի ծառաները», հաստատված ավանդույթի համաձայն, ծրարներ են ստանում իրենց «հովանավորներից», քանի որ նրանք ծառայում են կոնկրետ անձի, ոչ թե երկրին և նրա ժողովրդին։ Բայց մի կողմ թողնենք ծրարային հոնորարները։ Ավելի լավ է փորձենք պարզ մաթեմաթիկական հաշվարկով պարզել գումարի չափը, որի համար անհրաժեշտ է ծաղրածու ձևանալ, լինել Նիկոլ Փաշինյանի «բոքսի տանձիկը», և, որ ամենակարևորն է, լեգիտիմացնել ապազգային թուրքամետ խորհրդարանը՝ ամսական 43200 կամ տարեկան 500000 դոլար, բազմապատկենք 4-ով՝ 4 տարվա համար  (սկսած 2021 թվականի ընտրություններից) և ստանում ենք բաղձալի թիվը՝ մոտ 2 միլիոն դոլար։ Լավություն անենք «ժլատ» հովանավորներին՝ կրկնապատկենք (ինչը հեռու է իրականությունից) և կլորացնենք այս թիվը մինչև 3 միլիոն դոլար։ 

Մենք ըմբռնումով ենք վերաբերվում «Փաշինյանի վկաներ» կոչվող աղանդին (նույն ինքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), որի անդամները չեն թաքցնում երկիրն աշխարհաքաղաքական հասարակաց տան վերածելու իրենց ցանկությունը («Իրական Հայաստան» նախագիծը)։ Բայց ի՞նչ եք այնտեղ անում դուք, քվազի ընդդիմադիրներ։ Ինչպե՞ս կարելի է չճանաչել Փաշինյանի իշխանությունը, խոսել նրա ոչ լեգիտիմ լինելու մասին, նրան անվանել հանցագործ, պետական դավաճան և միաժամանակ գալ նրա կողմից հափշտակված խորհրդարան, լուրջ դեմքով նրան՝ որպես վարչապետի, հարցեր տալ և հետո հանգիստ սրտով գնալ տուն՝ իմանալով, որ թուրք կոլաբորացիոնիստներն ամեն դեպքում կընդունեն իրենց անհրաժեշտ որոշումները։

Իսկ այժմ Փաշինյանին և, հետևաբար, Հայաստանի թուրք գաղութատերերին լեգիտիմացնողների երկրորդ էշելոնի մասին։ Խոսքը նրանց մասին է, ովքեր, միգուցե, հանդես են գալիս Փաշինյանի ու նրա վարած քաղաքականության դեմ, սակայն գիտելիքների բացակայության, միամտության և այլ սուբյեկտիվ պատճառներով նրան լուրջ աջակցություն են ցուցաբերում։ Վերջերս, չնայած մեր բոլոր նախազգուշացումներին, որոնք շարադրել էինք մեծ քաղաքականության աշխարհին նվիրված հոդված-ուղեցույցում, Նուբար Աֆեյանը հանդես եկավ հերթական հայտարարություններով, որոնց ընդհանուր իմաստն արտահայտում է ներկա փուլում նրա որոշակի քաղաքական անհետևողականությունը։

Մի կողմից, կա այն տարրական ընկալումը, որ Հայաստանի ներկայիս կուրսը «Թուրքական գաղութ» տարանցիկ կայանով դեպի կործանում տանող ուղիղ ճանապարհ է։ Մյուս կողմից՝ մենք տեսնում Փաշինյանի և մյուս երիտենիչերիների լեգիտիմացման խնայատուփում ավելացվող դիվիդենտները, որոնք իրականացվում են հանդիպումների, երկխոսության և կոլաբորացիոնիսների (համագործակցողների) հետ այլ շփումների միջոցով։ Մասնավորապես, Նուբար Աֆեյանը պարբերաբար պատրաստակամություն է հայտնում իր «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի շրջանակներում համագործակցել Նիկոլ Փաշայի կառավարության հետ՝ Հայաստանում նոր ծրագրեր իրականացնելու համար։ Բացի այդ, նա հաստատում է Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ Ադրբեջանից հայ գերիների վերադարձի թեմայով գաղտնի հանդիպման փաստը։

Տրամաբանական հարց է առաջանում՝ մի՞թե պարզ չէ, որ Փաշինյանի մինյոններից ցանկացածի հետ, այդ թվում՝ Տիգրան Խաչատրյանի, ով ի դեպ խորապես թքած ունի ցանկացած «զարգացման ծրագրերի» և հայ գերիների վրա, որևէ տեսակ հաղորդակցություններն ավելորդ անգամ լեգիտիմանցում են հարգանքի ոչ արժանի թուրքական կոլաբորացիոնիստներին։ Բնականաբար, դա ամենաուղղակի լեգիտիմացում է: Եվ ափսոս, որ Նուբար Աֆեյանի մակարդակի Սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների համար նման պարզագույն ճշմարտությունն ակնհայտ չէ։

Այնուամենայնիվ, մենք հույսը չենք կորցնում, որ նման մասշտաբի անհատների աչքերն ամեն դեպքում կբացվեն՝ տեսնելու օբյեկտիվ իրականությունը։ Գլխավորը, որ գիտակցումը և գերակայությունների ճիշտ սահմանումը, որոնց շարքում առաջին տեղում պետք է լինի երկիրը, շատ ուշ չհասունանան։ Մենք դեռևս ունենք մեկ վերջին շանս։ Մեզ հավաքելու ժամանակն է։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն