«Իրական Հայաստանը» բավականին իրական ուրվագծեր է ստանում։ Նիկոլ Փաշայի գլխավորությամբ թուրք կոլաբորացիոնիստներին (համագործակցողներին) հավատարմորեն ծառայող հայ դիվանագետները հայտնվել են Ադրբեջանից խաղաղության իրենց «քաղաքակիրթ գործընկերների» նշանառության ներքո։ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանը սպառնացել է իրեն։ Սպառնալիքները հնչել են ոչ այլուր, քան Թուրքիայի դեսպանատանը, որտեղ արցախահայ Բալայանը հրավիրված է եղել Թուրքիայի Հանրապետության 101-ամյակի տոնակատարությանը։ Այո´, ճիշտ լսեցիք։ Մեծն արցախցի և ականավոր իրավաբան Կիմ Բալայանի որդին՝ Տիգրան Բալայանը, ծառայում է մի մարդու, ով հանձնել է Արցախը և 120 հազար արցախցիներին զրկել է հայրենի հողում ապրելու և նախնիների շիրիմներին այցելելու հնարավորությունից։ Այս ծառայության շրջանակներում նա պատրաստ է ամեն ինչի՝ մոռանալ իր արմատների մասին՝ խնդիր չկա, մասնակցել Թուրքական Հանրապետության տոնոկատարությանը, որը կառուցվել է 1,5 միլիոն սպանված հայրենակիցների արյան վրա՝ բնականաբար, «կուլ տալ» ադրբեջանցի դեսպանի սպառնալիքները, որին նշանակել է Իլհամ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության» «գործընկերը»՝ անշուշտ։
Ցավոք սրտի, Բալայանն այն հայ տղամարդկանցից չէ, ով իր մեջ ժամանակին ճիշտ կողմը բռնելու ուժ կգտներ՝ կպատռեր դիվանագիտական անձնագիրը, կհեռանար թուրքական կոլաբորացիոնիստներին սպասարկող թիմից՝ օրինակ ծառայելով ոչ միայն իր գործընկերների, այլ նաև հայ դիվանագետների երիտասարդ սերնդի համար։ Ընդհակառակը, պարզվեց, որ նա մեկն է նրանցից, ով այժմ վազում է տարբեր ատյաններով և բողոքում, որ իրեն՝ «հայ դիվանագետին», Թուրքիայի դեսպանատանն ընդունելության ժամանակ սպառնացել է իր ադրբեջանցի «գործընկերը»։ Պարո´ն Բալայան, կռվից հետո բռունցքները չեն թափահարում։ Բայց Դուք դեռ ձեր դեմքը փրկելու և ճիշտ վարվելու հնարավորություն ունեք։ Ադրբեջանցիների կողմից սպառնալիքն ազդանշան է, որը պետք է ստիպի ձեզ ընդունել այն փաստը, որ Բաքուն և Անկարան միայն մեկ բան են ուզում՝ հայկական հարցի վերջնական փակում։ Եթե Դուք սխալ որոշում կայացնեք, կմիանաք թուրքական կոլաբորացիոնիստների երկար ցուցակին, ովքեր արժանի չեն ձեռքսեղմման։ Նույնիսկ ամենագլխապտույտ կարիերան չի կարող ջնջել դավաճանության և անարգանքի հիշողությունը։ Հայկական Հանրապետությունը թույլ չի տա մոռանալ ոչ ոքի և ոչինչ։
Նուբար, Սերժ, Ալեքս և այլք, մի՛ սեղմեք այդ արյունոտ դավաճան ձեռքերը։
Ռեալիզմի ոխը IV: «Իրական Հայաստանի» հմայքները
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
