Հայկական ինքնության կարմիր գծերը

Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ պատմական շանս է ընձեռնվել ոչ միայն իրեն ենթարկելու Հայաստանը, այլև մեկընդմիշտ ոչնչացնելու հայկական ինքնությունը, որի հիմքում պատմական հիշողությունն է։ Ուր էլ որ կամ ինչպիսի վիճակում մենք լինենք, քանի դեռ մենք հիշում ենք, ոչինչ կորած չէ։

Նոյեմբերի 9-ը մեր պատմության ամենաողբերգական ու ամոթալի էջերից մեկն է։ Այդ օրը Երրորդ Հանրապետության ղեկավարությունը, որն աչքի է ընկնում իր ծայրահեղ դիլետանտությամբ և թուլակամությամբ, մեկընդմիշտ որոշեց վերջ տալ այն հարցին, թե արդյո՞ք ինչ-որ ապագա կա երկրի և ժողովրդի համար։ Որոշ ժամանակ այդ մասին խոսել չէր կարելի, քանի որ այդ պետական ​​ու ազգային դավաճանության գլխավոր ճարտարապետը կարծում էր, որ հիմա ներքին պայթյուն է լինելու։ Նա անհետացավ ամեն տեղից, այդ թվում՝ իր սիրելի Facebook-ից՝ ապագա պայթյունի «մասշտաբների» մասին զեկույցները ստանալով իր ապագա ենիչերի-կամակատարներից։ Կասկածից վեր է, որ անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտի ստորագրումից հետո առաջին ժամերին, Նիկոլ Փաշինյանը մտածում էր, թե ինչ եղանակով կավարտվի իր երկրային ուղղին։ Միգուցե Լյուդովիկոս 16-րդ թագավորի նմա՞ն, որին գլխատեցին ցնծացող ամբոխի առջև։ Թե՞ իր ռումինացի անվանակից Նիկոլաե Չաուշեսկուի պես, ում գնդակահարեցին իր կնոջ՝ Ելենայի հետ միասին, դատարանի պատի տակ, որը մեկ օրվա ընթացքում մահապատժի որոշում կայացրեց: Դժվար է պատկերացնել, թե որքան «հիասթափված» էր Փաշինյանը՝ իմանալով, որ գալիք ժողովրդական ցունամին մի թեթև դիպավ Արարատ Միրզոյանին (ԱԳՆ ղեկավար-ենիչերի) և կառավարության շենքի մի քանի աթոռներ ու նոթբուքներ է ոչնչացրել։

Սփյուռքը չափազանց զայրացած ու վշտացած էր՝ անիծելով Նիկոլին Գլենդելի բարձրաճաշակ թաղամասերից, Մարսելի լողափերից և Մոսկվայի հյուրասենյակներից։ Իսկ այդ ամենը «պսակազարդողը» «խիզախ ու վճռական ընդդիմությունն» էր՝ Հայոց Եկեղեցու խոնարհ կեցվածքի և Արցախի ղեկավարության ագրեսիվ լռության հետ միասին։ Թռչնի թռիչքի բարձրությունից տեսնելով այս ամբողջ պատկերը՝ կենդանի Փաշինյանը հասկացավ, որ կարող է և պարտավոր է անել շատ ավելին, քան պարզապես Արցախի և Հայաստանի կործանումն է։ Ապաշխարության ու հրաժարականի փոխարեն նա ընտրեց իր կառավարման մանդատի թարմացման ճանապարհը։ Սա համազգային իմունիտետի տոկունության առաջին և ամենակարևոր փորձությունն էր։ Պաշտպանվածության գոնե միջին մակարդակ ունեցող հասարակությունը թույլ չէր տա, որ ամբողջ ժողովրդին ստորացրած անձնավպրությունը, ինչ-որ բան հայտարարի կամ նախաձեռնի։ Մեր դեպքում նա իրեն պահեց ինչպես իսկական հռոմեական կայսրը հաղթանակից հետո՝ «վերադարձավ (բունկերից), հայտարարեց (ընտրություններ), հաղթեց»: Նա ստիպեց նահանջել բոլոր նրանց, ովքեր համարձակվեցին կասկածի տակ դնել իր մեծությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանին, ով իրավիճակից այլընտրանքային ելք էր առաջարկում, Գլխավոր շտաբի պետ, գեներալ Օնիկ Գասպարյանին, ով նույնպես կտրուկ սթափվեց և իրականություն վերադարձավ։

Ի թիվս այլ բաների, Փաշինյանին թևեր տվեցին այս աշխարհի հզորների շողոքորթությունները։ Համայն Ռուսիո կայսրը նրան իր ժողովրդի հերոս անվանեց, Միացյալ Նահանգների շերիֆը և նրա ենթակաները Եվրոպայում անխոնջաբար աջակցություն հայտնեցին նրա բոլոր ջանքերին: Բայց այս ամենը խամրում է նրա կողքին, թե նրա համար ինչ արեց թուրք սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա առանց երկմտելու հայտարարեց, որ Փաշինյանը գտնվում է իր անձնական պաշտպանության ներքո, և ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ամբողջությամբ կբերվի լիարժեք մարտական ​​պատրաստության, եթե որևէ բան սպառնա Երևանի այդ համագործակցող ռեժիմին։ Ժողովուրդը պառակտված ու նվաստացած է, ազգային և պետական ​​իմունիտետը ոչնչացված է «Հանրապետության մեծն հայրերի» 30 տարվա կառավարման արդյունքում, Եկեղեցին վերածված է ֆեոդալական համակարգի կցորդի, Սփյուռքը (համայնքները) դեգրադացված է, արտաքին գործակալական ցանցը վերահսկողություն է հաստատել ողջ ռազմավարական քաղաքական և տնտեսական ենթակառուցվածքի նկատմամբ։ Ի՞նչը կարող է սպառնալ նրան՝ «Իրական Հայաստանի» նոր վեզիրին, որը դառնում է հզորացած թուրքական աշխարհի մաս՝ կյանքի կոչված Արևմուտքի և Արևելքի մեծ տների «փայլուն» աշխարհաքաղաքական խաղի շնորհիվ։ Ոչ ոք և էլի ոչ ոք, և, հետևաբար, ժամանակն է անցնել հաջորդ և ամենակարևոր փուլին` իմաստների ոչնչացմանը:

Արցախի օկուպացիան, նրա շրջափակումը և այնտեղից հայկական բնակչության արտաքսումը, ադրբեջանական զորքերի մուտքը Հայաստանի տարածք լուրջ և շոշափելի, բայց ոչ մահացու հարվածներ են։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան գտնվում էր լիակատար փլուզման և ոչնչացման եզրին։ Գոյաբանական սպառնալիքը ծնեց ազգային ազնվականություն՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ, որն առավել հայտնի դարձավ որպես Աթաթուրք՝ թուրքերի հայր։ Իսկապես, նա դարձավ ոչ միայն Թուրքիայի Հանրապետության, այլ նաև նոր թուրքական ազգի հիմնադիր հայրը, որի շահերի հետ այսօր հաշվի է նստում ողջ աշխարհը։ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ պատմական շանս է ընձեռնվել ոչ միայն իրեն ենթարկելու Հայաստանը, այլև մեկընդմիշտ ոչնչացնելու հայկական ինքնությունը, որի հիմքում պատմական հիշողությունն է։ Ուր էլ որ հայը ծնված կամ ապրած լինի, նրան միշտ ձգում է իր նախնիների ծննդյան արեալը։ Մենք կարող ենք լինել ինչպիսին ասես, բայց քանի դեռ հիշում ենք, ոչինչ կորած չէ։ Հիմքը հիշողությունն է, չպետք է կորցնել այն կամ թույլ տալ, որ այն մանիպուլացնեն։

Հենց այդ օրը՝ նոյեմբերի 9-ին սկսվեց մեր հիմնարար իմաստների ոչնչացման գործընթացը, որոնք Նիկոլ փաշան և նրա ենիչերիները հետագայում խոչընդոտներ կհամարեին մեծն խաղաղության ճանապարհին։ Նրանք, հետևելով իրենց թուրք տերերին, կասկածի տակ կդնեն Ցեղասպանության փաստը՝ հայտարարելով, որ այս հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։ Նրանք հայկական քաղաքակրթության հարուստ պատմությունը կկրճատեն մինչև ներկայիս Հանրապետության 30 տարիները։ Թեև 30 տարին չափազանց լավատեսական է հնչում, քանի որ 1991-1994 թվականների ժամանակաշրջանը (Արցախի ազատագրումը) նույնպես կհանվի պատմությունից կամ կկոչվի «հայ ազգայնականների մեծ սխալ», ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը և Լեոնիդ Ազգալդյանը։ Նրանց հուշարձանները ապամոնտաժվելու են, ինչպես և Եռաբլուր պանթեոնի տապանաքարերը։ 2000-2018 թվականների շրջանը կկոչվի ռուսական գործակալների կառավարման դարաշրջան։ Այսպիսով, Երրորդ Հանրապետության պատմությունը կսեղմվի մինչև «Իրական Հայաստանի», այսինքն՝ «Թուրքական Հայաստանի», պատմության շրջանակները։

Հայոց պատմությունը, հայոց եկեղեցին, Ցեղասպանության հիշողությամբ միավորված հայկական համայնքները՝ ամեն ինչ ենթակա է ոչնչացման։ Արդյունքն ակնհայտ է՝ ամայացնել հայ մարդուն՝ նրան վերածելով դատարկ, անբովանդակ ձևի, որը կարելի է հեշտ ու հասարակ կերպով լցնել ամեն ինչով։ Այս գործընթացն արդեն իսկ տեղի է ունեցել (ազգային ազնվականության բացակայության պատճառով), իսկ հիմա պատկերացրեք դրա զարգացման արագությունը ներկա պայմաններում, երբ հայությունը զրկված է հենման բոլոր կետերից, զրկված է պատվից (ազատագրված Արցախ) և արժանապատվությունից (պատմական հիշողություն): Ուստի ամեն նոյեմբերի 9-ին թուրք կոլաբորացիոնիստներն իրենց առանձնահատուկ անվայել են պահում։ Ասվածի վառ օրինակն է Նիկոլ փաշայի կինը, ով այդ օրը ուրախ լուսանկարներ է հրապարակում սոցիալական ցանցերում։ Նման հրապարակումների էությունը պարզ է՝ ցույց տալ հայերին, որ նոյեմբերի 9-ը Հայաստանի գաղութացման և նրա քաղաքացիներին ստրուկների վերածելու օրն է։ Նրանք, որպես ժամանակավոր կառավարիչներ, այս օրը դիմավորում են անթաքույց ժպիտով։ Ինչ-որ չափով նման անկեղծությունը դրական կողմեր ունի, քանի որ ապագա հայկական ազնվականության համար, որը կզբաղվի ապագաղութացմամբ և կգծի մեր ինքնության կարմիր գծերը, ավելի հեշտ կլինի ռումինական ոճով մեկօրյա դատավարություն կազմակերպելը՝ դրա դերակատարների համար բխող բոլոր հետևանքներով։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն