Ռեալիզմի ոխը II. «Իրական Հայաստան» հյուրանոց

Բարի գալուստ «Իրական Հայաստան» հյուրանոց, որը կառավարում են երկարաժամկետ ներդրողները (Թուրքիան և Ադրբեջանը), որտեղ հաճախորդը միշտ ճիշտ է, իսկ հայը՝ լոկ սպասարկող:

Վերջին երկու տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրել է հայ ժողովրդի ապագատի միանգամից երկու հայեցակարգ առաջադրել՝ «խաղաղության խաչմերուկն» ու «իրական Հայաստանը»: Հիմնարար տարիմաստությունն այն չէ, որ հայեցակարգերի մասին սկսել է խոսել մի մարդ, ով ժամանակին հայտարարեց, որ չի հավատում որևէ «-իզմերի», քանի որ բոլոր տեսություններն ու հասկացությունները հնացած են և ոչ այժմեական: Սա, թերևս, միակ հանգամանքն է, երբ այդ անձը առավելագույնս անկեղծ և ազնիվ էր, քանի որ նա իսկապես ոչնչի չի հավատում, ոչինչ չգիտի և չի հասկանում։ Միանգամայն ոչ զարմանալի «հայտնագործում» մշտապես ցածրահարգ լրագրողի գործողություններին հետևողների և վերլուծողների համար: Բայց, այնուամենայնիվ, եկեք պարզենք, թե ինչ հիվանդ իրականություն են տանում առասպելական «խաղաղության» հորինված խաչմերուկները:

2018-ին «կա՛մ ես իշխանություն կստանամ, կա՛մ այստեղ հեղափոխական ապոկալիպսիս կկազմակերպեմ» ոճով վերջնագիր դնելիս Փաշինյանն արդեն մտքում հստակ պահում էր իր կառավարման ծրագիրը։ Դրաձյալ` դրա մեջ որևէ գաղտնի, հանճարեղ կամ գերբնական բան չկար։ Նիկոլը երեք հետաքրքիր առանձնյակների՝ երկրի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն գնով խաղաղության տենչացող հասարակական գործիչ Աշոտ Բլեյանի և «առաջադեմ մտավորական» գործարար Խաչատուր Սուքիասյանի, ով ուշ խորհրդային տարիներին Երևանի «Շիլաչի» («Սիլաչի») թաղամասում ընկերների հետ զբաղվում էր ռեկետով ու «կռիշով» [1], գաղափարական զուգավորման արգասիքն է։ Ծրագիրը շատ պարզ էր, և վերը նշված եռյակը դրա մասին խոսում էր բաց ու անկեղծ՝ Հայաստանը զրկել պետական սուբյեկտայնության որևէ հնարավորությունից և այն միջակ էժան տարածաշրջանային հյուրանոց դարձնել։

Հարկ է նշել, որ այդ նպատակին հասնելն այնքան էլ դժվար չէր։ Փաշինյանի նախորդները՝ ի դեմս տեղի ֆեոդալների ու օլիգարխների, իրենցով փոխարինեցին ամբողջ ինստիտուտներ։ Նրանք հպատակեցրին մի ամբողջ երկիր` դրանից նյութական դիվիդենդներ քաղելով, ազգային անվտանգության հարցերն էլ փոխանցելով արտաքին աութսորսինգի։ Ստեղծվել էր մոլոր պատկերացում այն մասին, թե Հայաստանը հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու համար չափազանց փոքր երկիր է։ Նրանց մտածողության մեջ նավթ, գազ, դեպի ծով ելք չունեցող պետությունը պետք է զբաղվի միայն մեկ բանով՝ աշխարհաքաղաքական հովանավորի որոնմամբ։ Պարզ ճանապարհ, որը ջանք չի պահանջում: Ինչո՞ւ մշակել ազգային անվտանգության ռազմավարություն, ինչի՞ն է պետք արտաքին քաղաքականության հայեցակարգը, ինչի՞ համար զարգացնել գիտությունն ու կրթությունը, եթե կարելի է պարզապես կես դարով երկարացնել մեկ այլ երկրի ռազմաբազայի տեղակայումը և նույն երկրից վարկեր ակնկալել՝ հենց նրանից էլ ռազմական տեխնիկա գնելու համար։ Պետականության փոխարեն՝ իներցիոն գոյություն, որը կախված է հովանավոր կավատից, կրթված ազգի փոխարեն՝ ստորացված ու պառակտված ժողովուրդ, ազգային ազնվականության և բուրժուազիայի փոխարեն՝ երկրի ճակատագրի համար մտահոգված մեկենաս ու բարերար ձևացող պատեհապաշտ հարմարվողականներ։ Համընդհանուր վակուում բոլոր ճակատներում և միջանցիկ բակ՝ զանազան օտարերկրյա սուբյեկտների համար:

2018-ին Փաշինյանը, ով մինչ այդ հանրաճանաչ էր միայն իր համար ատելի Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող խորհրդարանում (որին նա լեգիտիմություն էր տալիս՝ երկուսի համար էլ շահավետ ձեռնասուն ընդդիմության դեր խաղալով) հիստերիկ ճիչերով, իշխանությունը հեշտորեն խլեց նրանցից, ովքեր երկրի կիսամեռ մարմնի վրա կլանային ու միջանձնային «ռազբորկաներ [2]» էին կազմակերպել Դասական սյուժե` դասական արդյունք: Ոչ մի ողջամիտ մարդ չպետք է հավատա, որ իրական բովանդակային աշխատող պետությունում հնարավոր է սցենար, երբ դեղին լրագրողը ունակ է դիջեյի, տուրիստական գործակալի և հանրային սննդի աշխատողի հետ մեկ շաբաթում կարող է դառնալ բազմամիլիոնանոց ժողովրդի կյանքն ու ապագան վճռող քաղաքական որոշումները կայացնողը։ Սկզբում նրանք իշխում էին թավշյա խելագարության հաշվին, որը մի խումբ դիլետանտների վերածեց «Աստծո կողմից ուղարկված փրկիչների»։ Դրա մարելուն պես գործի դրվեցին «նախկինների» վերադարձի վախը շահագործող հաղթաթղթերը, ովքեր էլ իրենց հերթին վախեցնում էին իրենց ժողովրդին, որ նոր «ֆեոդալները» «կռիշ» տրամադրող հովանավորի սրտով չեն։ Մարդիկ նույնիսկ չհասկացան, որ հա՛մ դրածոները, հա՛մ հովանավորները զբաղվում  են նույն բանով` ահաբեկելով (բոլորովին կարևոր չէ, թե ում կողմից և ինչպես)։ Նրանց ստիպել են հավատալ, ընդունել և առաջնորդվել չարյաց փոքրագույնն ընտրելու սկզբունքով։ Դրանից բխում է մնացած ամեն ինչ՝ չհանձնենք Արցախը, կստանանք պատերազմ Հայաստանի դեմ, չհանձնենք Հայաստանի ինչ-որ տարածքներ, կկորցնենք բուն Հայաստանը, չմոռանանք Տիգրան Մեծի և Ցեղասպանության մասին, կբարկացնենք Թուրքիային, որը կարող է ոչնչացնել Հայաստանը։ Ստեղծվել են հարյուրավոր սփոյլերներ [3]. ոմանք համոզում են, որ փրկությունը նախկին հովանավորին կրկին բարեհաճելու մեջ է, մյուսները՝ փրփուրը բերանին նոր կավատի են գովաբանում, ով հաստատ կպաշտպանի բոլոր դժվարություններից։ Այժմ պետք է համոզել հայերին, որ այն լավագույնը, ինչ կարող է դառնալ իրենց երկիրը` «խաղաղության խաչմերուկն» է՝ առասպելական աշխարհաքաղաքական և տնտեսական դրախտ, որտեղ տիրում են խաղաղությունը, ժողովուրդների բարեկամությունը, բարգավաճումն ու թռչունների հավերժական ծլվլոցը։ Եթե դրա համար անհրաժեշտ կլինի հանձնել նոր տարածքներ, արգելել պատմությունը, ապամոնտաժել Ծիծեռնակաբերդը, փոխել Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրը, ընդմիշտ հրաժարվել մարդկության դեմ հանցագործությունների համար Ադրբեջանի դեմ քրեական հայցերից, աջակցել Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կեղծավոր համաժողովի (COP29) անցկացմանը` այդպես էլ պետք է լինի։ Բարի գալուստ «Իրական Հայաստան» հյուրանոց, որը կառավարում են երկարաժամկետ ներդրողները (Թուրքիան և Ադրբեջանը), որտեղ հաճախորդը միշտ ճիշտ է, իսկ հայը՝ լոկ սպասարկող:


[1] Բառացիորեն` «տանիքով»: Պարգևատրության դիմաց` ապօրինի կամ այլապես վտանգված գործունեությունը օրինապահ մարմիններից քողարկելը կամ մրցակիցներից և այլ ռեկետիրներից պաշտպանելը:

[2] Հանցավոր խմբավորումների միջև վեճերի` ֆիզիկական ուժի և զինված բռնության բացահայտ կիրառման հետ կապված «պարզաբանումներ»:

[3] Անհատ կամ խմբեր, որոնք ակտիվորեն աշխատում է խաթարել բարեփոխումները:

Թողնել մեկնաբանություն