Նիկոլ Փաշինյանը վերջին տարին նվիրել է «իրական Հայաստանի» ակտիվ քարոզչությանը, որն, ըստ նրա հավաստիացումների, կարող է իրականություն դառնալ իր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ախորժակները բավարարելու պայմանով։ Իր վերամամնավորված ենիչերիների հետ նա շրջում էր տարբեր գյուղերով և համոզում տեղի հայ բնակչությանը, որ այդ հողերն այնքան էլ կարևոր չեն երկրի շահերի համար, և, որ հանուն խաղաղության իրենց նախնիների շիրիմներն ադրբեջանցիների սեփականությանը հանձնելն ավելի քան խելամիտ, համարժեք և պրագմատիկ քայլ է: Իր պրոթուրքական շրջագայության ժամանակ նա հաճախ էր լսում իր հասցեին ուղղված բազմաթիվ հայհոյանքներ, որոնցից ամենատարածվածը կապիտուլյանտն ու թուրքն էին։ Առաջինին նա կանխատեսելիորեն ջղաձգորեն է վերաբերվում, քանի որ կապիտուլյանտ անվանում են նրանց, ովքեր տարբեր պատճառներով որոշել են հանձնվել թշնամուն։ Փաշինյանն ամբողջ կյանքում միայն մեկ բանի մասին է երազել՝ գալ իշխանության, որպեսզի պառակտի իր համար ատելի հայ ժողովրդին, հանձնի Արցախը և Հայաստանին վերադարձնի թուրքական աշխարհ, որի առջև իրենց ողջ կյանքում խոնարհվել են նրա գաղափարական ուսուցիչները՝ Աշոտ Բլեյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ուստի պետք է հստակորեն գիտակցել, որ Փաշինյանի բոլոր գործողություններն ամենաիսկական պետական դավաճանություն են։ Սա միակ ճիշտ որակումն է, քանի որ մնացած բոլոր սահմանումները նրան արդարացման մանևրների տեղ են թողնում, ինչում նա իրեն հավասարը չունի։
Բայց ահա երկրորդ բնորոշման (թուրքի) նկատմամբ նրա վերաբերմունքը բոլորովին այլ է։ Իր իսկ խոստովանության համաձայն՝ դա նա անգամ որպես վիրավորանք չի ընկալում։ Թուրք լինելն ու թուրք անվանվելը Փաշինյանի համար ամենևին էլ խնդիր չէ, այլ ընդհակառակը՝ մեծ պատիվ է, ինչի մասին վկայում է նրա խոնարհումն Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի առջև։ Իրոք, միայն իսկական թուրքը կարող էր Հայոց աշխարհի լավագույն զավակների կյանքի գնով ազատագրված Արցախը հանձնելուց հետո իր ճակատին փամփուշտ արձակելու փոխարեն՝ հայտարարել արտահերթ ընտրություններ՝ իր աթոռը պահելու համար։ Միայն թուրքը կարող էր ժպիտը դեմքին շրջել աշխարհի մայրաքաղաքներով և անզուսպ ցանկությամբ սեղմել Ալիևի ու Էրդողանի ձեռքը, որոնց հրամանով ռմբակոծվեցին հայ կանանց, երեխաների և ծերերի տները, պայթեցվեցին հին հայկական եկեղեցիները և պղծվեցին հայ մարտիկների գերեզմաններն ու հուշարձանները։ Եվ, միանշանակ, միայն թուրքը կարող էր այդքան անտարբեր հետևել, թե ինչպես է 120 հազար հայ բնակչությունը վտարվում Արցախից։ Նա որևէ խնդիր չունի իր «թուրք» անվանարկման հետ, քանի որ բացահայտորեն, հետևողականորեն և ժրաջանորեն շարունակում է իր «նախորդների»՝ երիտթուրքերի և Քեմալ Աթաթուրքի՝ ոչ միայն Հայաստանն, այլև հայկական ինքնությունը վերացնելու աշխատանքը։
Փաշինյանը ոչ միայն ուզում, այլև պահանջում է հայերից, որ հասկանան ու ընդունեն մի պարզ փաստ՝ նա ամենաօրինակելի թուրքն է և համապատասխան կերպով կիրականացնի իր ձեռքերում հայտնված Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Հարցն արդեն բոլորովին էլ նրան և նրա երիտենիչերիներին ուղղված պահանջները չեն, խնդիրն այլ տեղ է և ուրիշների մեջ: Խոսքը նրանց մասին չէ, ովքեր իրենց «ընդդիմություն» են կոչում և լեգիտիմացնում թուրքական գաղութատիրական իշխանությունը՝ միայն իսկ Ազգային ժողովի (խորհրդարանի) պատերի ներսում իրենց գտնվելով։ Եվ նույնիսկ նրանց մասին չէ, ովքեր 2020 թվականին Ադրբեջանի ագրեսիայից հետո շարունակում են կատաղի կերպով համոզել իրենց հայրենակիցներին, որ կան որոշ արտաքին ուժեր (ռուսներ, իրանցիներ, ֆրանսիացիներ, ամերիկացիներ, հնդիկներ), որոնք շահագրգռված են փրկել մեծն ու հնագույն հայ ժողովրդին։ Նրանք պարզապես զբաղված են իրենց տերերի հանձնարականները կատարելով՝ մեզ համոզելով, որ Հայաստանն այս աշխարհում ոչ ոք և ոչինչ է, և չի կարող գոյատևել առանց ուժեղ փրկչի (իսկ թե ինչ սոուսի ներքո է այս թեզը ներկայացվում՝ կախված է դրամաշնորհի աղբյուրից): Նման մակաբույծները, ովքեր տարածում են աշխարհաքաղաքական կավատության գաղափարախոսությունը, նույն պետական դավաճաններն են, ինչ այն թուրք գործող անձը, ում դեմ նրանք «անխոնջ և մոլեգին պայքար են մղում»։
Ուրիշներ ասելով՝ նկատի ունենք բացառապես այն հայերին, ովքեր ժամանակին երդվել են ծառայել և պաշտպանել Հայաստանի շահերը, բայց դեռ շարունակում են աշխատել մի մարդու իշխանական համակարգում, ով հայերի (և ոչ միայն) համար բոլոր վիրավորանքներից ամենավատն (թուրք) ընկալում է որպես աստվածային մանանա։ Անդունդի խորության մասին, որում հայտնվել է հայ ժողովուրդը, վկայում է այն, որ Արցախի ամոթալի հանձնումից հետո մենք շարունակում ենք ապրել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Սպաները կրում են խնամքով արդուկված դրոշով և զինանշանով համազգեստը՝ ժիպտով սեղմելով թուրք վաչապետի ձեռքը, դիվանագետները՝ թանկարժեք կոստյումներ հագած վազվզում են Լոնդոնի և Փարիզի բարձրաշխարհիկ ընդունելություններում, բարերարները համայնքներում մարդասիրական «ապագայի նախագծեր» են մեկնարկում: Դասական խնջույք ժանտախտի ժամանակ, որը ջնջում է առանց այն էլ վատ պատմական հիշողության մնացորդները։ Կարծես թե չի եղել 1915 թվականի ցեղասպանությունը, որի ճանաչման համար մենք այդքան ուժգին պայքարում ենք ողջ աշխարհի դիմաց, չի եղել թուրքական ներխուժումը Արևելյան Հայաստան և 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտը, 1988-1991 թվականների հայ բնակչության էթնիկ զտումը Գետաշենում, Սումգայիթում, Բաքվում, 1992-1994 թվականների Արցախի ազատագրումը և նրա ամոթալի կորուստը 2020-2023 թվականներին, որը մեզ բոլորիս և մեզանից յուրաքանչյուրին վերածեց խղճուկ ամբոխի՝ արժանի միայն մեկ բանի՝ արհամարհանքի։
Ուրիշներ ասելով՝ նկատի ունենք նաև այն անհատներին, ովքեր հնարավորություն ունեին (ունեն) փոխելու շարժման ներկայիս՝ դեպի անդունդ տանող ուղղությունը, որից այլևս անհնար է ելք գտնել։ 2018 թվականի գարնանային թավշյա խելագարության ժամանակ, երբ երկիրը մեծ արյունահեղությունից մեկ քայլ էր բաժանում, նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես եկավ միջնորդի դերում՝ այդպիսով երկիրը փրկելով ողբերգական հետևանքներից։ Այսօր շատերն այդ մասին մոռացել են, բայց միայն նրա շնորհիվ էր, որ ապրիլի 24-ի առանցքային օրվա նախօրեին հայերը չբախվեցին քաղաքացիական պատերազմում։ Ցավոք, Արմեն Սարգսյանը որևէ կերպ այդ նշանակալի քաղաքական կապիտալը չօգտագործեց իր սեփական քաղաքական ենթակառուցվածքը ստեղծելու համար։ Նախագահը, ըստ երևույթին, հույս ուներ, որ Փաշինյանը խիղճ ունի և այլ կերպ կկառավարի։ Իրականում, Փաշինյանը, ով խոստացել էր փոխել Սերժ Սարգսյանի անվան Սահմանադրությունը՝ զսպումների և հակակշիռների համակարգ ստեղծելու համար, ոչ միայն շնորհակալություն չհայտնեց Սարգսյանին, այլև նրա դեմ հանեց իր երիտենիչերիներին։ Նա ուղղակի նախանձում էր Արմեն Սարգսյանի գլոբալ հնարավորություններին, և նրան, որ, ունենալով չափազանց սահմանափակ լիազորություններ, նա հեշտորեն կարողանում էր բանակցել աշխարհի հզորագույների հետ և առաջ մղել Հայաստանի շահերը։
2019 թվականի վերջից թավշյա էյֆորիան գործնականում անհետացել է, խոստացված դրախտը ոչ ոք չի ստացել, օլիգարխներն ու կոռուպցիոներները շարունակել են իրենց գործունեությունը` փոխելով տուրքահավաքին (ֆեոդալական համակարգում այլապես չի լինում): Տեսնելով, որ որևէ փոփոխություն չկա, Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ և Սփյուռքի միլիոնավոր հայեր սպասում էին նախագահի ակտիվացմանը, ով անընդհատ պնդում էր հրատապ համակարգային բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Նա երկրում ուներ վստահության բարձր վարկանիշ, ինչը վկայում էր ոչ միայն համակրանքի, այլև բարձր վստահության մասին։ Սակայն հարցը միայն ժողովրդական սերը չէ, որը կտրուկ փոփոխվելու հատկություն ունի, Սարգսյանը գլոբալ մտածողությամբ փորձառու պետական գործիչ է, ով կանգնած է Հանրապետության ստեղծման ակունքներում։ 44-օրյա պատերազմում պարտությունից հետո նա հանդես եկավ «Դեպի Չորրորդ Հանրապետություն» գաղափարական ծրագրով, որտեղ առաջարկեց հիմնարար համակարգային բարեփոխումներ՝ Սփյուռքի ականավոր մասնագետների մասնակցությամբ, որոնք որևէ կերպ կապված չեն ոչ մի քաղաքական ուժի հետ ո՛չ Հայաստանում, ո՛չ համայնքներում։
«Չորրորդ Հանրապետության» հայեցակարգը լայն դրական արձագանք գտավ հանրապետությունում և համայնքներում, սակայն Փաշինյանի կանխատեսելի հարձակումները, ով շահագրգռված էր ընտրությունների միջոցով իր մանդատը թարմացնելու հարցում, Արմեն Սարգսյանին ստիպեցին նահանջել։ Եվ հենց դա է հայկական աշխարհի առանցքային հայցը, որը չհասկացավ ու չընդունեց նման անվճռականությունը երկրի ու ժողովրդի համար այդքան ճակատագրական պահին։ Իսկ հիմա նրան վիճակված է այն մարդու դերը, ում Նիկոլ Փաշինյանն ու «ընդդիմադիրները» քավության նոխազ կսարքեն։ Դրա հիմքը վաղուց է ստեղծվել, քանի որ Արմեն Սարգսյանին դիրքավորում են որպես մասոն և բրիտանական խորքային գաղտնի գործակալ, ում Հայաստան են ուղարկել միամիտ ու ոչինչ չհասկացող Փաշինյանի ձեռքով երկիրը վերացնելու համար։ Վերջինս քաջատեղյակ է Արմեն Սարգսյանի ներուժին, ուստի ժամանակ առ ժամանակ հարձակումներ է գործում։ Փաշինյանի և Հայաստանի ներսում գործող այլ դերակատարների մտավախությունները բոլորովին անհիմն չեն, քանի որ տոտալ ճգնաժամի և ապատիայի ֆոնին Արմեն Սարգսյանը համազգային առաջնորդ դառնալու հնարավորություն ունի։ Հարցը միայն այն է, թե արդյո՞ք նա ցանկանում է դա և ունի՞ համապատասխան քայլեր ձեռնարկելու վճռականություն։
Մեկ այլ մարդ, ում հետ մեծ հույսեր էին կապում, Ռուբեն Վարդանյանն է։ Նա երկար ժամանակ հանդես էր գալիս որպես ազգային բարերար, ով համագործակցում է պետության հետ, բայց հեռու է մնում մեծ քաղաքականությունից՝ իր բոլոր դրսևորումներով։ Նա բազմիցս նշել է, որ ինքը քաղաքական գործիչ չէ և չի էլ ձգտում դառնալ։ Հարմար դիրք, որը Երրորդ Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում որդեգրել է հայազգի բարերարների մեծամասնությունը։ Դու իրականացնում ես ոչ ռազմավարական բնույթի նախագծեր՝ ապահովելով քո հանրային վարկանիշը և արժանանալով լայն զանգվածների սիրուն, քեզ ընդունում են երկրի առաջին դեմքերը և շնորհում պետական պարգևներ։ Բայց այս պատմության մեջ ամենահարմարն այն է, որ բարերարը ոչ մի ռիսկ չի կրում, պատասխանատվություն չունի երկրի ճակատագրի համար և թռչնի թռիչքի բարձրությունից պասիվ հետևում է նրա դեգրադացմանը՝ վարդագույն պոնիների մասին հեքիաթներ պատմելով «Վաշինգտոն Փոստի» կամ «Ուոլ Սթրիթ Ջորնալի» համար հարցազրույցներում։
Ինքնախաբեությունն ու հորինված իրականության մեջ ապրելը չեն փոխի այն փաստը, որ նրանց ողջ բարեգործությունը նպաստել է ոչ թե պետության, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, իսկ այժմ էլ Փաշինյանի ֆեոդալական քաղաքական ռեժիմների հզորացմանը։ Ո՛չ Երևանի Հյուսիսային պողոտայի շողշողացող փողոցները, ո՛չ «Զվարթնոց» օդանավակայանի թանկարժեք ապակու փայլը, ո՛չ Տաթևի աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին, ո՛չ Կասկադի թանգարանի թանկարժեք ցուցանմուշները, ո՛չ Դիլիջանի միջազգային դպրոցը, ո՛չ հոլիվուդյան հուզիչ «Խոստումը» ֆիլմը չեն կարող ստվերել գլխավոր արդյունքն՝ Արցախի ամոթալի կորուստը և Հայաստանի սողացող գաղութացումը։ Պատմությունը վերջնական գնահատական է տալիս ժողովրդին՝ որպես հավաքական օրգանիզմի, առանց որևէ բացառությունների։ Ընդհակառակը, հասարակ մարդկանց հանդեպ այն պակաս խիստ կլինի, և բացարձակ անողոք նրանց նկատմամբ, ովքեր ունեին գործընթացների վրա ազդելու որակական և քանակական լծակներ։ Գալուստ Գյուլբենկյանի և Ստեփան Լիանոզովի պատմությունը դրա վառ ապացույցն է։
Ի տարբերություն իր շատ բարերար գործընկերների՝ Ռուբեն Վարդանյանը որոշակի պահի քայլ արեց դեպի ազգային գոյության մյուս կողմը։ Թե ո՞րն է եղել Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքին մասնակցելու նրա որոշման իրական շարժառիթը, դժվար է ասել, ուստի մենք կհամարենք, որ այն դրդված էր բարի մտադրությունների զարթոնքից։ Ցավոք սրտի, դրանցով է սալարկված դժոխք տանող ճանապարհը, հատկապես, եթե չես հասկանում, թե ինչի և ում հետ գործ ունես: Ակնհայտ է, որ Ռուբենը մեծ քաղաքականությանը վերաբերվում էր որպես հերթական բիզնես նախագծի՝ չհասկանալով, որ քաղաքականությունն ու բիզնեսը բոլորովին տարբեր բնույթ ու ծագում ունեն։ Պետությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն չէ, որ հնարավոր լինի փակել ու բացել նորը, իսկ ժողովուրդը վարձու աշխատողներ չեն, որոնց, եթե ինչ-որ բան այնպես չլինի, կարելի է ուղղակի ազատել աշխատանքից։ Քաղաքականության մեջ դիլետանտության գինը, որը հանգեցնում է երկրի վատ կառավարմանը, մարդկանց կյանքն է և պետականության կորուստը։ Եվ մենք՝ որպես բազմիցս զանգվածային բնաջնջման ու մեր հողերից վտարման զոհ դարձած ժողովուրդ, պարտավոր ենք սա բոլորից լավ իմանալ ու գիտակցել։
Նույն Ռուբեն Վարդանյանի օրինակը խոսում է այն մասին, որ մենք ոչ միայն դասեր չենք քաղել, այլ նաև չենք հասկացել, որ դա պետք է անել։ Նախ, նա որոշեց մասնակցել Հայաստանի ներքին քաղաքականությանը (մեկ բիզնես նախագիծ)։ Նրա սատարած թեկնածուները ձախողվեցին ոչ միայն Երևանի ավագանու ընտրություններում, այլև Դիլիջանում ու Գորիսում՝ երկու քաղաքներում, որտեղ նա հսկայական գումարներ է ներդրել։ Արդյունքը՝ բացարձակ ձախողում։ Նման ձախողումից հետո պրոֆեսիոնալ քաղաքական գործիչը պարտավոր էր դադար վերցնել և լրջագույն աշխատանք տանել սխալների վերացման ուղղությամբ։ Փոխարենը, նա, առանց որևէ լուրջ նախապատրաստության, կտրուկ ցատկ կատարեց դեպի չափազանց բարդ և վտանգավոր արտաքին քաղաքական գործընթացների խորքերը, որոնք գլոբալ տեկտոնական աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետևանք էին։ Կրկնակի անխոհեմություն է նման քայլերի դիմելը նրանց ընկերակցությամբ, ովքեր հետևողականորեն պայմաններ են ստեղծել Արցախի անխուսափելի փլուզման համար։ Սա հատկապես վերաբերում է Արցախի այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին, ով լայն ժպիտով շրջում էր Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբում։
Ռուբեն Վարդանյանը հավատում էր, որ ունակ է մեկ հարվածով լուծել նման մասշտաբի խնդիրներ՝ մարդկանց ոգեշնչելով Բերտրան Ռասելի մեջբերումներով։ Ցավոք, նա այդպես էլ չհասկացավ Վլադիմիր Պուտինի, Ջոզեֆ Բայդենի, Ռեջեփ Էրդողանի, Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց իրական տրամադրվածությունը։ Վերջնական արդյունքը լիակատար աղետն էր Արցախի համար, ամբողջ հայ բնակչության վտարումն այնտեղից, և Բաքվի բանտային հագուստը Վարդանյանի և նախկին «Արցախի էլիտայի» անդամների համար։ Դժվար թե Իլհամ Ալիևը պատկերացնում էր, որ իրեն այդքան հեշտությամբ կհաջողվի ծնկի բերել ոչ միայն Հայաստանը, այլև ողջ հայկական աշխարհը, որը ոչ վաղ անցյալում (90-ականներին) իրական վտանգ էր ստեղծել Ադրբեջանի գոյության համար։ Ալիևը հաղթեց, քանի որ, ի տարբերություն իր հայ գործընկերների, նա զբաղվում էր ոչ միայն կապիտալի կուտակմամբ, այլ նաև քաղաքական գործունեությամբ։ Քաղաքական գործիչների և իրենց քաղաքական գործչի տեղ դրած գործարարների միջև պատերազմում միշտ հաղթում են առաջինները։ Դա նման է արծիվների և դեղձանիկների մենամարտին հետևելուն: Երկուսն էլ թռչում են, բայց առաջինները բարձր են թռչում, իսկ երկրորդները՝ շատ ցածր։
Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ Ռուբեն Վարդանյանին չի կարելի միևնույն հարթության վրա դնել ֆեոդալական համակարգի ներկայացուցիչների հետ, որոնք անմիջական պատասխանատվություն են կրում ազգաշինության և պետականաշինության ձախողման համար։ Ռուբենի խնդիրը չափազանց անլուրջ վերաբերմունքն էր ինքնին քաղաքականության երևույթի նկատմամբ, և մտածողության և գործողությունների ալգորիթմների համակարգի հարմարեցման կարևորության գիտակցման բացակայությունը՝ քաղաքական ռեալիզմի դաժան և անողոք տրամաբանության (ռեալպոլիտիկի) պայմաններում: Անկախ բոլոր հանգամանքներից, ձախողումներից ու սխալներից՝ Հայաստանն ու հայկական աշխարհը պարտավոր են հասնել բոլոր նրանց ազատ արձակմանը, ովքեր այսօր Բաքվում գերության մեջ են գտնվում։ Նրանք բոլորը հայ են, և նրանց դատելու իրավունք միայն հայկական պետությունն ունի։ Ալիևի մոտ նրանց պատանդ լինելու ամեն օրն անուղղելի հարված է հասցնում Հայաստանին, Սփյուռքին և յուրաքանչյուր հայի՝ անկախ նրա քաղաքական հայացքներից։ Այս հարցում Փաշինյանը համերաշխություն է հայտնել Իլհամ Ալիևին՝ Հայաստանի քաղաքացիների՝ ադրբեջանական բանտում գտնվելու փաստը չհամարելով իր խնդիրը։ Նա, ամենայն հավանականությամբ, ոչ միայն դեմ չի եղել Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը, այլ նաև աջակցել և նույնիսկ հուշել է Ալիևին, թե ինչպես դա անել։ Սա չպետք է զարմանք հարուցի, քանի որ Վարդանյանն այն քչերից մեկն էր, ովքեր բացահայտորեն քննադատում էին Փաշինյանի քաղաքականությունը։ Նրա երիտենիչերիները և ինչու չէ, հենց ինքը մինչ օրս չափազանց ագրեսիվ են արտահայտվում Ռուբենի հասցեին՝ բացահայտորեն պաշտպանելով Ադրբեջանի կողմից նրա ձերբակալության փաստը։
Մենք կարող ենք շարունակել համառորեն փորձությունների ենթարկել ճակատագրին և մարտահրավեր նետել պատմությանը, սակայն իմիտացիոն գործունեությունը շարունակելու արդյունքն արդեն ակնհայտ է բոլորի համար, բացի մեզանից: Գոյատևման ռեժիմից դուրս գալու և իրական ազգաշինության ու պետականաշինության ուղին բռնելու միակ հնարավորությունը հիմնարար գաղափարական հենքի վրա ազգային ազնվականություն ձևավորելն է: Հայկական աշխարհի այն սակավաթիվ անհատականություններից մեկը, ով Արմեն Սարգսյանի հետ միասին կարող է դառնալ այս գործընթացի դրոշակակիրը, Նուբար Աֆեյանն է։ Այսօր նրա անունը հայտնի է հայոց աշխարհի շատ անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում (թեև ավելի քիչ, քան Սփյուռքում): Երկար ժամանակ նա Ռուբեն Վարդանյանի հետ եղել է բազմաթիվ կրթական ու մարդասիրական նախագծերի նախաձեռնողը։ Նրա ուժեղ կողմերն են գլոբալ կապերը, լայնախոհությունը և երկիրը դեպի լավը փոխելու ցանկությունը, թույլ կողմերը՝ ծրագրեր նախաձեռնելը, որոնք ոչ մի կերպ չեն նպաստում այս նպատակի իրագործմանը։
Օրինակ՝ «The Future Armenian» նախագիծը, որը հանդես է գալիս ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման և ապագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու կոչերով: Նման նախաձեռնությունները ոչ միայն բացարձակապես անօգուտ են, քանի որ հակասում են համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների իրողություններին, այլև միանգամայն վնասակար են՝ հանդիսանալով հայության՝ որպես աշխարհաքաղաքական այս կատաղի ջունգլիներում դեռևս գոյություն ունեցող տեսակի անօգնականության բացահայտ ցուցադրում։ Ցեղասպանությունը հարյուր տարվա վաղեմության պատմություն չէ, այն իրականություն է, որում մենք գտնվում ենք այստեղ և հիմա, և խաղաղասիրական կոչերը, հատկապես ուղղված դրա անմիջական իրագործողներին, ունակ չեն այն կանգնեցնել։ Քաղաքակիրթ աշխարհը քաջատեղյակ էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի դեմ Թուրքիայի կատարած ոճրագործության մասին, ինչը չկանխեց Հոլոքոստը, որի ճանաչումն ու դատապարտումը Նյուրնբերգի դատարանում չկանգնեցրեց ո´չ Պոլ Պոտին Կամբոջայում (1975-1979 թթ. ցեղասպանություն), ո´չ Ջորջ Ռուտագանդային Ռուանդայում (1994թ. ցեղասպանություն), ո´չ էլ Ալի Քուշեյբին Դարֆուրում (2003թ. ցեղասպանություն): Հույսը, որ կարելի է ձայնը լսելի դարձնել նրանց, ովքեր խոսքերով պաշտպանում են միջազգային իրավունքը և հանդես են գալիս ցեղասպանության հանցագործությունների դեմ, սակայն դե ֆակտո քողարկում հանցագործին, ումից իրենք օգուտ ունեն, իսկական միամտություն է, որի հետևանքները միշտ ողբերգական են:
Այսօր Նուբար Աֆեյանը մյուսների նկատմամբ ունի ծանրակշիռ առավելություն՝ նրան իրական ժամանակում (այդ թվում՝ իր գործընկեր Ռուբեն Վարդանյանը) հստակ ցույց են տվել, թե ինչ չի կարելի անել, և ինչ հետևանքներ ունի միամտությունը, դիլետանտությունը, անհեթեթ ռոմանտիզմը, անվճռականությունը և առասպելական իրականության մեջ գտնվելը, որտեղ տիրում են խաղաղությունը, բարեկամությունը և փոխըմբռնումը: Իհարկե, հայկական աշխարհը միշտ էլ հարուստ է եղել առաջնորդի որակներ ունեցող մարդկանցով, ովքեր, հանուն հզոր ու անկախ հայրենիքի, պատրաստ են ամեն ինչի։ Սակայն ցանկություններն ու ապրումները քաղաքական կատեգորիաներ չեն, և նման հայերը պետք է դա գիտակցեն և դուրս գան իրենց համար սովորական հարմարավետության գոտուց: Այլ կերպ մտածելու, այլ կերպ ապրելու և այլ կերպ վարվելու ժամանակն է: Սա մեր վերջին հնարավորությունն է, մեզ կարգի բերելու ժամանակն է։
