Սրբապիղծ պսակադրության նախերգանքը

«Փաշինյանի կինը հայտարարել է նրանց քաղաքացիական ամուսնության ավարտի մասին»։ Նման վերնագրերով է ապրում ցածրակարգ լրագրող Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը»: Էակներ, որոնց համար գոյություն չունի որևէ սրբություն, որոնք ապրում ու շնչում են ֆիկցիայով եւ այն վեր են հանել «պետական» գաղափարախոսության մակարդակի, չեն խորշի նաեւ հանուն հայկական ինքնության հերթական հենասյան ոչնչացման լեգիտիմացման կեղծ ամուսնալուծության ակնարկներ անելուց։

Ակնհայտ է, որ «Ֆեյսբուքի» գաղութային հատվածում վերջին տեղեկատվական գործողության նպատակը Փաշինյանի «նոր» եկեղեցում առաջին պսակադրության համար հող նախապատրաստելն է: Թուրքական գաղութային եկեղեցու երկունքի 9-ամսյա ցավեր, փոխզրպարտությունների մրցարշավ, տասնյակ քրեական գործեր ու ձերբակալություններ, և այդ ամենը՝ զուր՝ առանց վերջին վրձնահարվածի` ապօրինի կենակցող, համատեղ չորս երեխաների ծնող, կասկածելի հոգեկան առողջության տերերի (վերջինս Հայ Եկեղեցում ամուսնացողներին ներկայացվող պահանջներից մեկն է) պսակի օրհնության։

Անհասկանալի է, թե ինչպես կարելի է ավարտել ամուսնություն, որ երբևէ չի էլ եղել։ Փաշինյան-Հակոբյան զույգը թերևս մեկ տարի առաջ հայտնեց Urbi et Orbi («քաղաքինևաշխարհին»), որ իրենց ամուսնությունը գրանցված չէ ո՛չ ՔԿԱԳ-ի (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության), ո՛չ Հայ Եկեղեցու կողմից, ո՛չ անգամ լոկ ծնողների ներկայությամբ համեստ ընթրիքով։ Այսինքն՝ արդեն 8 տարի հայ հարկատուները հերոսաբար ծածկում են վարչապետի մինչ այսօր ապօրինի կնոջ «միապետական» ու հաճախ գաղտնիացված ծախսերը։

Մի բան, սակայն, պարզ է։ Այդ զույգի հակահայկական էությունը կմիավորի նրանց «ընտանիքը» մինչեւ կյանքի վերջ։ Նրանք իրենց միության գրանցման արժանի չհամարեցին ո՛չ անկախ Հայաստանի ՔԿԱԳ-ը, ո՛չ Հայ Առաքելական Եկեղեցին։ Միայն թուրքական «Իրական Հայաստանի» ՔԿԱԳ-ը, միայն «նորոգված», ամեն հայկականից զտված «եկեղեցին»։

Ըստ երևույթին, Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» ծրագրում դեռ դպրոցի հասարակագիտության այն դասին չեն հասել, որտեղից կպարզեին, որ քաղաքացիական ամուսնությունն հենց այն է, ինչ գրանցված է ՔԿԱԳ-ում, եւ ոչ թե մեղքի մեջ համատեղ կենցաղը։

Ինչ խոսք, ամենաճիշտ ժամանակն է` հայկական պետականության լուծարման ավարտական փուլին ընդառաջ ակտիվները միավորելու։ Եթե հայկական աշխարհը կարողանա այն կանխել, դրանց ամուսնական պայմանագիրը չի էլ հասցնի պետք գալ մերօրյա Չաուշեսկուների զույգին:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն