Էքսկավատորն ընդդեմ հավերժության. ինչպես է գաղութը պատերազմում հանգուցյալների դեմ

2025 թվականի հոկտեմբերը հայկական աշխարհը եզրափակում է Եռաբլուրի փորփրված ճանապարհներով և պետական վանդալիզմով խարխլված Ծիծեռնակաբերդով։

Դեպի ուղիղ 5 տարի առաջ զոհվածների գերեզմաններ փորված մուտքեր` հիշատակի ամիս հոկտեմբերին, որը 44-օրյա պատերազմի միակ ամբողջական ամիսն էր, ու խեղաթյուրված հուշահամալիր`  ահա թե ինչ է կարող առաջարկել ներկայիս համագործակցող (կոլաբորացիոնիստ) ռեժիմը հայկական աշխարհին և մասնավորապես և «սնուցող մայրերին»: Փաշինյանի աչքում հայ ժողովրդի նվիրական որդիներին սնուցած մայրերը արժանի չեն անձրևից հետո իրենց որդիների կամ նրանց ընկերների գերեզմաններ հասնելու համար գոնե տարրական պայմանների: Իսկ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ստբադասված Հայոց ցեղասպանության զոհերը հանգստության չեն արժանանում նույնիսկ Երևանի կենտրոնում։

Զարմանալի չէ, որ թուրք գաղութապետին խանգարում են Հայրենիքի համար ընկած տղաների լուսավոր դեմքերը և իր թուրքական տերերի կողմից տանջված, սպանված և մոռացության մատնված Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ «Իրական Հայաստանում» սխրանքի և դրա մասին հիշողության համար տեղ չի հատկացվում: Առեղծվածային զուգադիպությամբ հայի ուժի և ոգու փառքի վայրերը գնալով դուրս են մնում թուրքական վիլայեթի սահմաններից, հրաշքով պահպանվածն էլ պղծվում է և օտարվում հայ ժողովրդից (ինչպես, օրինակ, Հովհաննավանքը, որտեղ վարչապետը վերջերս հռչակվեց նոր մեսիա՝ կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանի բերանով)։

Միևնույն ժամանակ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ «Իրական Հայաստանի» գոյության իմաստը նրա գոնե ամենահարուստ բնակիչների կուշտ փորերն են։ Մի համակարգում, որտեղ հերոսը այսուհետ հարկատուն է, չի կարող տեղ գտնվել նրանց համար, ովքեր Փաշինյանի դիլետանտիզմի և կոլաբորացիոնիզմի պատճառով չհասցրին վճարել իրենց կյանքի նույնիսկ առաջին հարկերը: Գուցե Հայոց ցեղասպանության զոհերը հետաքրքրեին թուրք գաղութապետին, եթե նա կարողանար թուրքական փոխհատուցումներով լցնել սեփական գրպանը։ Սակայն հավատարիմ երիտենիչերին անքմահաճ է իր տերերի նկատմամբ և բավարարվում է երեսուն արծաթով և իր (դեռևս) փրկվող մորթով։

Ծիծեռնակաբերդում տեղի ունեցողը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանախմբի անգամ ամենաչար մտադրությունները զիջում են նրա անկարողությանը, կոռումպացվածությանը և նույնիսկ կառուցողական քննադատություն ընկալելու անկարողությանը։ Հիշեցնենք, որ կառավարությունը սկսեց «վերանորոգել» 1967 թվականին կառուցված հուշահամալիրի քարե սալերը, և «շինարարական աշխատանքների» արդյունքում դրանց հասցվեցին անդառնալի վնասներ։ Այս ամենը՝ առանց համապատասխան պետական մարմինների կողմից որևէ նախազգուշացման, առանց կապալառուի հետ պայմանագրի՝ հանձնարարված աշխատանքների ցուցակի ճշգրտմամբ, առանց մասնագիտական ​​համայնքի խորհրդակցության, աշնանը, երբ անձրևը ավելի է վատթարացնում կառուցվածքներին հասցվող վնասը։ Այս ամենի համար պսևդո-կրթության պսևդո-նախարարությունը հարկատուներից շնորհակալություն է պահանջում՝ քանի որ «նախկինների» ժամանակ ոչ ոք այդչափ «չէր հոգում» Ծիծեռնակաբերդի մասին, որ այն վերանորոգի։ Սակայն միակ մարդիկ, որ թերևս կառավարությանը շնորհակալ են, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներն են, ովքեր քարե լռություն են պահպանում կատարվողի վերաբերյալ: Ծիծեռնակաբերդը, ի թիվս այլնի, կոչված էր ցույց տալ Հայոց ցեղասպանության հետևանքով հայկական աշխարհի ճեղքումը: Ուստի հուշահամալիրի հետ տեղի ունեցողը մեր ներկա վիճակի ամենացայտուն մարմնացումներից մեկն է։ Առանց իրական, կազմակերպված ազգային ազնվականության, որը կկրի մեր արժեքները և կախված չի լինի երևանյան ժամիշխանների և արտաքին տերերի ողորմածությունից, մենք ի վիճակի չենք պաշտպանել նույնիսկ մեր նյութական ժառանգությունը՝ էլ ի՞նչ խոսք կարող է լինել հոգևոր արժեքների մասին։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն