Թուրք կոլաբորացիոնիստի խոստովանությունը

Մեր ծանոթագրությունը Փաշինյանի` իր երիտենիչերիների 7-րդ համագումարում բառաժայթքմանը:

Իր իսկ ձեռքերով գրեթե ամբողջովին վերացված Երրորդ Հանրապետության հերթական տարելիցի նախօրեին թուրք գաղութապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նոր ռազմավարական նպատակի մասին՝ ի դեմս «Չորրորդ հանրապետության»։ Ինչ-որ տեղ սա արդեն լսել ենք, չէ՞. ժամանակին Չորրորդ Հանրապետության ստեղծման կենսական անհրաժեշտության և նույնիսկ անխուսափելիության մասին խոսել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Ճիշտ է, նա առաջարկում էր Սփյուռքը և նրա մարդկային կապիտալը դարձնել «պետական իրականության մասնիկ», հավանաբար այդ պատճառով էլ Փաշինյանը ամեն ինչ արեց, որպեսզի այս ծրագիրը չիրագործվի։ Սարգսյանն էլ` առաջարկեց, հետո մոռացավ։

Համագործակցողի (կոլաբորացիոնիստի) իրականությունն էլ բավական թուրքամետ է. նրա տիեզերքում տարածաշրջանում արդեն վրա է հասել  խաղաղությունը, երկրում ոչնչացվել է կոռուպցիան, հաստատվել է օրենքի գերակայությունը, իսկ խոհարարուհիները (կամ, ինչպես նա պոետիկ արտահայտվեց իր վերջին ելույթում՝ «սնուցող մայրերը») կառավարում են երկիրը՝ չգրավելով Իջևանի հոգեբուժարանի սանիտարների ուշադրությունը։ Ուստի այն միակ բանը, որ մեզ զատում է «նոր»՝ չորրորդ հանրապետությունից, դա, իհարկե, նոր սահմանադրությունն է, իսկ ավելի ճշգրիտ՝ առաջին հերթին նոր «Անկախության հռչակագիրը» (այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցական ծրագիրը) առանց Արցախի և Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ պարտավորությունների, որի պահանջն է դրել թուրք գաղութապետի ադրբեջանական հսկիչը։

Հապա ինչն է այդքան նոր «Իրական Հայաստանում», որ մեզ նոր սահմանադրություն է անհրաժեշտ (հո Ալիևին զիջելու և պետության լուծարման համա՞ր չէ վերջ ի վերջո)։ Այս մասին իմանում ենք Փաշինյանի` իր երիտենիչերիների վերջերս անցկացրած 7-րդ համագումարում բառաժայթքումից։ Հիմնականում այն բաղկացած էր «Իրական Հայաստանի» և «խաղաղության պայմանագրի» մասին շաղակրատություններից, որոնք մենք նախկինում արդեն թարգմանել ենք իրական քաղաքականության լեզվի։ Կրկնություններից խուսափելու ջանադրությամբ՝ խմբագրենք կամ լրացնենք նրա երկար ելույթի ամենասուտ հատվածները այնպես, ինչպես դրանք կհնչեին Փաշինյանի՝ հայկական պատմության դատաստանի առաջ անկեղծ խոստովանության մեջ։

Հայտարարություն 1. «Անկախացումից ի վեր, մենք որեւէ նման 1 տարի յոթ ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի»։

Ծանոթագրություն. Փաշինյանը մի անգամ արդեն գրանցել էր հայ զինծառայողների մարտական մահվան «պատմական մինիմումը»` 2020-ի հունվարին։ 8 ամիս անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Ի դեպ, ամբողջ 2019-ի ընթացքում մենք տվեցինք այնքան զոհ, որքան 2024-ի փետրվարի մեկ օրվա մեջ` հենց այն օրվա, որից թուրք գաղութապետն էլ սկսում է «1 տարի և 7 ամսվա» իր հաշվարկը։ Եթե «ընկեր Նապոլեոնի» օրոք հայկական բանակում ծառայելը այդքան անվտանգ է, ապա ինչու՞ հիմա, երբ արդեն չկա որդիներին նրան այդքան ատելի Արցախ ուղարկելու հրաժեշտությունը, ծնողները նրանց նույնիսկ ավելի մեծ թափով են երկրից հանում, ինչո՞ւ են «խաղաղության դարաշրջանում» զինվորները շարունակում մահանալ «չպարզված հանգամանքներում», իսկ նրա կուսակցությունը ամեն եղանակով փորձում է օրինականացնել զինվորական ծառայությունից խուսափելը:

Հայտարարություն 2. «Հիմա ես հայրենասեր եմ Հայաստանի սնուցող մայրերի հանձնարարած հայրենասիրության մոդելով»։

Ծանոթագրություն. բոլոր այն չարիքների պատասխանատուն, որոնք Փաշինյանը բերում է մեր գլխին, միշտ կլինի «ժողովուրդը» կամ «նախկինները»՝ հիմա արդեն նաև ի դեմս խորհրդային ղեկավարների, ոչ միայն Երրորդ Հանրապետության նախագահների։ Թուրք գաղութապետը, պղծելով մեր բոլոր սրբություններն ու արժեքները՝ հասավ ամենաանվիճելիին՝ հայ մայրերին։ Հենց այն մայրերին, ովքեր մեծացրել են խիզախ մարտիկների ու նվիրական, նորաձևության չենթարկվող հայրենասերների սերունդներ։ Հենց այն մայրերին, ովքեր հազարամյակների ընթացքում եղել են մեր առաջին ուղեցույցները դեպի հայրենիք՝ նախքան 1991-ի ինչ-որ հռչակագրով նրա սահմանները «գծագրելը» (իրականում Ալմա-Աթայի Հռչակագիրը որևէ սահմաններ չի էլ գծել)։ Ինչ արած՝ հասարակական կարծիքից կտրվելը ռեպրեսիվ օկուպացիոն ռեժիմի կառուցման անբաժանելի զուգակիցն է։ Վաղն էլ նա հայրենասեր կլինի  արդեն սուլթան Էրդողանի և հսկիչ Ալիևի մոդելով։

Հայտարարություն 3. «2019–ին հայրենասեր էի այդ պահին Հայաստանում առկա հայրենասիրության միակ մոդելով, բայց ով է հանձնարարել հայրենասիրության այդ մոդելը, ո՞նց է ձևավորվել այդ մոդելը: Այդ մոդելը Խորհրդային կայսրության, իսկ ավելի կոնկրետ՝ այդ կայսրության ղեկավարներ Ստալինի, Խրուշչովի եւ Բրեժնեւի հանձնարարած հայրենասիրության մոդելն էր»։

Ծանոթագրություն. թուրքահպատակ Փաշինյանը համարում է, որ տուրք-ադրբեջանական գաղութացման և Արցախի հանձնման այսպիսի կողմնակիցները, ինչպիսիք են ինքը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Աշոտ Բլեյանը, Խաչատուր Սուքիասյանը (մի կողմից) և ազգային-ազատագրական շարժման հերոսները (մյուս կողմից) մինչև 2021 թ. հանդիսացել են «նույն հայրենասիրության մոդելի» կրողներ։ Նրա այլընտրանքային պատմության մեջ գրող Րաֆֆին, ով 19-րդ դարի երկրորդ կեսում նախազգուշացնում էր Ցեղասպանության սպառնալիքի մասին, Միացյալ Նահանգներում մեծացած հերոս Մոնթե Մելքոնյանը, խորհրդային ճամբարներում խոշտանգված Մովսես Սիլիկյանը, Եղիշե Չարենցը, Գարեգին Նժդեհը և մյուս մարտիկներն ու մտածողները եղել են խորհրդային քարոզչության զոհեր և միջնորդներ։ Ըստ երևույթին` ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրության ավերակների վրա անկախ Հայաստանի քարտեզը գծելիս, նույնպես խորհրդակցել էր «Գլավլիտի», Խրուշչովի և Բրեժնևի հետ։

Հայտարարություն 4. «Եվ այսպես ձևավորված մեր սոցիալ-հոգեբանությունն է, որ հանգեցրեց Ղարաբաղյան շարժմանը»։

Ծանոթագրություն. թուրք գաղութապետը պատմական անհրաժեշտություն չի տեսնում նրանում, որ ադրբեջանական կառավարության կողմից զրկանցքի ենթարկվող և Արցախից դուրս մղվող այդ պահին (!) այնտեղ ապրող հայերը 1988-ին վերջապես ապստամբեցին իրենց ոչնչացման դեմ, նրանում, որ նրանց զանգվածաբար աջակցեցին դեռ խորհրդային Հայաստանի հայերը, նրանում, որ Հայաստանին 1990-ականների սկզբին հաջողվեց պաշտպանել հայկական աշխարհի ամենահին քաղաքակրթական և հոգևոր կենտրոններից մեկը։ Վերջապես, եթե Փաշինյանը ձևանում է, որ նրան այդքան խորշելի է Խորհրդային Միությունը, ապա ինչո՞ւ Հայաստանը պիտի բավարարվի հենց դրա պարտադրած սահմանններով։ Իսկ ինչո՞ւ Տիգրանաշենում (որը, ի դեպ, երբեք ադրբեջանական անկլավ չի եղել) ապրող և, ինչպես արտահայտվում է Փաշինյանը, արդեն «հայրենիք գտած» և «ուրիշ տեղ այն չփնտրող» հայը պիտի անհանգստանա, որ վաղը իր երկրի ղեկավարը ադրբեջանցիներին կհրավիրի իր տուն։ Ինչ արած, բնական է, որ թուրք համագործակցողի ճաշակով է ցանկացած տարածական հավակնություններից ու առհասարակ ձգտումներից հրաժարվելու, զանգվածային փոխադարձ անվստահության, ցանկացած հեղինակությունների և արժեքների ժխտման, միայն սեփական փորի մասին հոգ տանելու «սոցիալական հոգեբանությունը»։

Հայտարարություն 5. «Այսօր այո՛, այդ թվում՝ մեր աջակցությամբ, [Ղարաբաղի ժողովուրդը] փախստականի իրենց կարգավիճակը պիտի փոխարինեն Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիությամբ»։

Ծանոթագրություն. «փախստականի կարգավիճակ» (որը, ի դեպ, Հայաստանը դարձրել է անկիրառելի բոլոր այլ` միգուցե արցախահայերի նկատմամբ ավելի բարյացակամ կառավարությամբ երկրներում) այս մարդիկ ունեն բացառապես հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով։ Ավելին, նրա կողմից այդքան առատաձեռն առաջարկվող քաղաքացիությունը արտոնություն չէ, այլ անկեղծ վիրավորանք ծննդյան օրվանից հայկական անձնագիր կրող մարդկանց հասցեին։ Այսօր պատերազմների, շրջափակման և արտաքսման միջով անցած ու ողջ մնացածները ստիպված են այդ փաստի համար արդարանալ «Քաղաքացիական պայմանագրի» առաջ և իրենց հայկական անձնագիրը փոխանակել նույն հայկական անձնագրով։ Դրա համար նրանք ստիպված են կանգնել հյուծիչ հերթերում և խոշոր գումարներ վճարել նոտարներին և իրավաբաններին, քանի որ հայկական պետական մարմինները ոչ մի ըմբռնում չեն ցուցաբերում այն փաստի նկատմամբ, որ կոտորածից փրկվելիս, փախստականները չէին կարող իրենց հետ վերցնել փաստաթղթերի ամբողջ փաթեթը։ Ինչ-ինչ պատճառով Փաշինյանի մտքոով չի անցել ճանաչել նրանց ներկայիս անձնագրերը, նրանց համար պարզեցնել քաղաքըցիության համար դիմելու ընթացակարգը կամ կորցրած խորհրդային փաստաթղթերի բնօրինակների համար հարցում անել ադրբեջանական արխիվներին։ Մի՞թե նրա խնամարկու Իլհամ Ալիևը համարձակվեր նրան մերժել։

Հայտարարություն 6. «Մենք սփյուռքի միլիարդատեր էմիսարներին ասում ենք, Հայաստանում ձեզ կարող եք պահել միայն այնպես, ինչպես ձեզ պահում եք ձեր հիմնական գործունեության երկրում։ Եվ ոչ մի թիզ ավել։ Հայաստանի Հանրապետությունը ձեզ համար «յախտա» կամ «սամալյոտ» չէ, որ գաք ասեք՝ փաթաթեք, գնում ենք։ Նրանք՝ ում մտքով նման բան կանցնի, Հայաստանի Հանրապետությունը նրանց կփաթաթի եւ կդնի համապատասխան տեղերում, այնպես որ Հայաստանի Հանրապետության համը բերանները մնա»։

Ծանոթագրություն. սկսենք նրանից, որ Սփյուռքի բարեգործը պարտավոր չէ ռուսերեն իմանալ Փաշինյանի ասած «յախտա» (զբոսանավ) և «սամալյոտ» (ինքնաթիռ) բառերը։ Հայաստանի Հանրապետությունը ամբողջ հայկական աշխարհի համատեղ նվաճումն է, որի համար դարեր շարունակ նա վճարել է իր լավագույն որդիների և դուստրերի արյամբ, արցունքներով ու քրտինքով։ Թուրք գաղութապետը չէ որոշելու, թե Սփյուռքի հայերը որտեղ են ծավալելու իրենց հիմնական գործունեությունը և ինչ իրավունքներ կունենան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եթե Սփյուռքը ընդունի նրա խաղի կանոնները, երկյուղի և չսկսի ձևավորել ազգային ազնվականությունը՝ հայկական պետությունը վերածնելու ընդունակ միակ ուժը, ապա Հայաստանի համը իսկապես միայն բոլորիս բերաններում կմնա։

Հայտարարություն 7. «Թուրքիայի հետ մեր ակտիվ երկխոսությունը վստահություն է տալիս, որ մենք առաջիկայում կունենանք նաեւ ցամաքային տրանսպորտային հաղորդակցություն Թուրքիայի, այսպիսով՝ նաեւ Եվրոպական Միության հետ»։

Ծանոթագրություն. Կոլաբորացիոնիստն իր տերերի առաջ կբացի դռները և սաղմում կվերացնի հայկական փոքր բիզնեսն ու գյուղատնտեսությունը։ Նրա ներկայիս հարկային քաղաքականությունն արդեն հող է նախապատրաստել Հայաստանի` Թուրքիայի կողմից ամբողջական տնտեսական կլանման համար: Վերջինս, ի դեպ, ի տարբերություն իր գաղութի, ակտիվորեն սուբսիդավորում է իր արտադրողներին։ Թե ինչպիսի հաջողությամբ Փաշինյանը կօգտագործի Թուրքիան ԵՄ-ի հետ առևտրի համար, կարելի է պատկերացնել ըստ նրա, թե ինչպես է նա հաջողացնում ավելի բարեկամական Վրաստանի միջով տրանզիտը: Ի դեպ, տնտեսության նախարար Գևորգ Պապոյանը, որը մեր բեռնատարների միայն 3 ամիս կանգնելուց հետո վերջ ի վերջո հասավ Վրաստան և գործընկերների հետ պայմանավորվեց դրանք բաց թողնել, ըստ կուսակցության համագումարի արդյունքների, փաստացի դրա երկրորդ դեմքն է:

Հայտարարություն 8. «Հարգելի՛ կուսակցական ընկերներ, Ինչպե՞ս կարողացաք անցնել այդ ամենի միջով։ Ձեզ եւ Ձեր ընտանիքների անդամների հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ, սուտ, զրպարտություն, կեղծ լուրեր, հարձակումներ։ Սա է այն գործիքակազմը, որ Ձեր դեմ կիրառում էին եւ կիրառում են»։

Ծանոթագրություն. Փաշինյանի համար մարդկային տառապանքի չափանիշը հասարակության կողմից բացահայտումներն ու արժանի քննադատությունն են, ոչ թե երեխային, ամուսնուն ու եղբորը թաղելու` նախքան նրանց թշնամու հոշոտման թողնելու և հայրական տան դուռը մշտապես փակելու անհրաժեշտությունը։ Միառժամանակ ինչ-որ պատճառով այն մարդկանց շարքում, ում վրա հարձակումներ են տեղի ունենում, այդ թվում նաև մահացու, մենք տեսնում ենք ոչ թե թուրք կոլաբորացիոնիստի բազմաչարչար կուսակցակիցներին, այլ լրագրողների, բլոգերների ու քաղաքական գործիչների։

Հայտարարություն 9. «ՔՊ-ն անհնարինն անելու կուսակցություն է, եւ մենք իրար հետ արել ենք և անում ենք անհնարինը։»։

Ծանոթագրություն. հիրավի, հայրենիքը վատնելու, դիլետանտիզմի, կեղծավորության, հոգևորականների և քաղաքական այլախոհների ձերբակալությունների, զանգվածային արտագաղթի խրախուսման նման ծավալները մենք հազիվ կտեսնեինք բոլշևիկների օրոք և Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ամենաթունդ համադրության մեջ։ Որն, ի դեպ, հենց Նիկոլ Փաշինյանն է։ «Քաղաքացիական պայմանագիրը» այն կուսակցությունն է, որը քվեարկում է եվրաինտեգրման օրենքի օգտին՝ Ռուսաստանի հետ չտեսնված մակարդակով առևտուր վարելիս և Շանհայի համագործակցության կազմակերպություն ընդգրկվելու դիմում ներկայացնելիս։ Այդքան անհետևողական և անկարող իսկապես քչերը կկարողանային լինել։

Հայտարարություն 10. «ՔՊ-ն հռչակում է Հայաստանի Չորրորդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք»:

Ծանոթագրություն. Փաշինյանը հասկացավ, որ այլ կերպ, քան խաբեությամբ և մանիպուլյացիաներով, նա անկարող է ստիպել Հայաստանի ժողովրդին հրաժարվել Անկախության Հռչակագրից և դրա առաքելությունից: «Նոր» հանրապետությունը կքաղցրացնեն դուրեկան թվացող սոցիալական բոնուսներով՝ նոր սահմանադրությունն ու կարգերը ներկայացնելով որպես դրական նորացում, այլ ոչ թե սեփական պետությունից և դրա անկախության ճանապահից հրաժարում: Իսկ թե ինչ է նշանակում նրա ֆանտոմային «Իրական Հայաստանը», որը այս կամ այն կերպ կպսակվի հայկական պետականության նույնիսկ արտաքին ատրիբուտների կորստով՝ մեր ընթերցողը քաջ գիտի:

Այսպիսով, Փաշինյանն ունի նոր ակամա մեղսակիցներ, որոնց նա որոշել է արատավորել իր դավաճանությամբ՝ հայ մայրեր: Նա անվանել է նոր գործիք Ալիևի կողմից դրված նպատակին հասնելու համար՝ «Չորրորդ Հանրապետություն»: Եվ, բնականաբար, նա տիրապետում է անամոթության անսպառ պաշարներ՝ Սփյուռքի հայերին բացահայտորեն սպառնալու, ստելու «խաղաղության դարաշրջանի», կոռուպցիայի դեմ պայքարի, իրավունքի գերակայության և Արցախից փախստականներին աջակցության մասին:

Արդյո՞ք դրանք այն «լուրերն» են, որ հայկական աշխարհը արժանի է տեսնել: Չենք կարծում: Որպեսզի «Քաղաքացիական պայմանագրի» համագումարում Փաշինյանի հերթական ելույթը Հայաստանի համար վերջինը չդառնա, այս համագումարը պետք է դառնա վերջինը այդ կուսակցության պատմության մեջ, որը իրականում պարզապես թուրքական հինգերորդ շարասյուն է:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն