Երազանքի պայքար

Ցանկացած հաջողված ազգային նախագիծ միշտ սկսվում է երազանքից։ Փաշինյանը ոչ միայն զրկում է հայ ժողովրդին երազանքից, այլև բացահայտ ասում է, որ երազանք ունենալը վնասակար և վտանգավոր է։

Հայ Մտածող
Հայ Մտածող 70034
7

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թերևս ոչ այնքան վաղուց է Փաշինյանին տնային աշխատանք հանձնարարել՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից հանելով Անկախության հռչակագրի բոլոր հիշատակումները։ Ռեալպոլիտիկի (իրական քաղաքականության) լեզվով թարգմանված՝ սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արդեն դե ֆակտո գաղութացված պետության իրավաբանական լուծարման գործընթացի մեկնարկ։ Մինչ գաղութապետը Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի հիպոթետիկ Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը հրավիրատոմս էր հայցում, սուլթան Էրդողանը գովեստի ուղերձ հղեց՝ ողջունելով Հայաստանի մասնատման գործընթացը։ Թուրքական աշխարհը, չհավատալով իր բախտին, սառած սպասում էր. հայկական հարցը կփակվի ոչ միայն առանց հայկական կողմի որևէ դիմադրության, այլև նրա անմիջական աջակցությամբ։

Եվ այստեղ խնդիրը միջանցքում չէ, որ վերջապես կմիացնի իրար պասիոնար և վերելք ապրող թյուրքական աշխարհի հատվածները, ո՛չ էլ Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկման մեջ, և նույնիսկ ո՛չ Արցախից և հայերի՝ իրենց նախնիների հողերում իրավունքից հրաժարվելու։ Թուրքական աշխարհը տոնում է ավելի լուրջ հաղթանակ՝ հայկական երազանքի՜ ծրագրվող սպանությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ցանկացած հաջողված ազգային նախագիծ միշտ սկսվում է երազանքից։ Ժամանակակից Իսրայելը հրեա ժողովրդի երազանքի արդյունք է, որն իր մեջ հավերժ կրել է Սուրբ երկիր վերադառնալու և հռոմեական կայսեր Տիտոսի ոչնչացրած Առաջին Տաճարը վերականգնելու գաղափարը։ Հրեաները հարյուրավոր տարիներ թափառել են ամբողջ աշխարհում՝ ենթարկվելով հալածանքների և նվաստացումների, մինչև հայտնվեցին մի շարք պասիոնարներ (ազնվականությունը), որոնք կարողացան համակարգել և կառուցվածք հաղորդել հրեական երազանքին։ Հենց նրանք են տասնամյակներ շարունակ ջանադիրությամբ բացատրել Լոնդոնի օլիգարխին, Ցյուրիխի բժիշկին, Փարիզի ոսկերիչին և Մարաքեշի վաճառականին, որ նրանք մեկ համակարգի մաս են կազմում, նրանց ճակատագրերը միահյուսված են, և նրանք, որպես միասնական ամբողջություն, պետք է ծառայեն մեկ առաքելության։

Նրանք չէին ակնկալում, որ բոլոր հրեաները՝ մեծից փոքր, պատրաստ կլինեն դա հասկանալ և ընդունել։ Եվ դա միանգամայն բնական է, քանի որ ոչ բոլորն են պատրաստ դուրս գալ սովորական դարձած հարմարավետության գոտուց, ընդունել իրականությունը և մտորել բարդ թեմաների շուրջ։ Սա կարող է կոպիտ հնչել, բայց հոտին միշտ անհրաժեշտ են հովիվներ, ովքեր ունակ են որոշումներ կայացնել և հաղթահարել առաջացող հետևանքները։ Ուստի հրեական ազգային ազնվականությունը կամավոր և ամենաբարդ իրականության լիովին գիտակցումով՝ վերցրեց մի ամբողջ ժողովրդի համար պատասխանատվությունը՝ փրկելով նրան ոչ միայն արտաքին սպառնալիքներից, այլև ներքին՝ ավելի վտանգավոր թշնամիներից՝ փոքրոգությունից, անվճռականությունից, մոլորությունից և ինքնախաբեությունից։ Ինչպե՞ս պայքարել դրա դեմ։

Ամեն ինչ սկսվում է երազանքից։ Ինքնուրույն լինելու երազանքը, օտարության մեջ առանց վախի ապրելու երազանքը, երկրորդական կարգավիճակ չունենալու երազանքը, Հոլոքոստի սարսափներից հետո սեփական ճակատագիրը որոշելու երազանքն էր, որ տարբեր սոցիալական դասերից և աշխարհի տարբեր ծայրերից հարյուր հազարավոր հրեաներին հասցրեց մի տեղ` անապատի մեջտեղի աղքատիկ ու խղճուկ հյուղակներ։ Ուժեղանալու, գոյության իրավունք ունենալու համար պահանջվում են համառ աշխատանք, նպատակասլացություն և պատրաստակամություն՝ հանուն համընդհանուր ապագայի գիտակցված ժամանակավոր անձնական զոհաբերություններ անելու։ Սա այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ, քանի որ դրան կարելի է հասնել միայն «ես»-ի և «իմ»-ի աննշանությունը գիտակցելով, քանի դեռ այն չի ծառայում «մեր»-ին։ Առանց մեկ միասնական ազգային երազանքի՝ դրան հասնելն անհնար է։ Ազգային ազնվականության շնորհիվ ուժեղ երկիր ունենալու երազանքը իրականացավ, և այժմ արդեն կազմավորված իսրայելական ազգը ունի մեկ այլ երազանք՝ պահպանել իր պետությունը և բազմապատկել իր ժառանգությունը։

Այս երազանքն օգնում է ապրել և աշխատել այդ անապատային հողի վրա, երեխաներին դպրոց ուղարկել՝ չունենալով երաշխիք, որ նրանք ողջ և առողջ տուն կվերադառնան։ Նրանք ռիսկի են դիմում ոչ այն պատճառով, որ չեն սիրում իրենց երեխաներին և նրանց անվտանգ մանկություն չեն կամենում, այլ որովհետև հասկանում են, որ աշխարհի ցանկացած կետում էլ անվտանգության համար պետք է վճարել և ինչ-որ բան զոհաբերել։ Ուստի ավելի լավ է դա անել սեփական հողի վրա, որտեղ քո երեխաները երբեք իրենց երկրորդական և թերի չեն զգա։ Ոչինչ հենց այնպես չի տրվում։ Միայն Փաշինյանը կարող է իր ժողովրդին հեշտությամբ և անպատիժ հրամցնել միֆեր, իբր թե կարելի է անվտանգություն, ազատություն և բարգավաճում ձեռք բերել՝ փոխարենը զիջելով տարածքներ, ժառանգություն և պատմական հիշողություն։ Նա ոչ միայն զրկում է հայ ժողովրդին երազանքից, այլև բացահայտ ասում է, որ երազանք ունենալը վնասակար և վտանգավոր է։ Կոլաբորացիոնիստը (համագործակցողը) հիանալի կատարում է իր պարտականությունները, քանի որ նրա ռեժիմի խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրականանա ոչ թե հայկական, այլ թուրքական երազանքը։

Ինչպե՞ս դիմակայել դրան։

Նախ՝ դադարել զբաղվել ինքնախաբեությամբ։ Հայերը, որպես էթնիկ խումբ, թուրքական աշխարհի կողմից երբեք չեն ընկալվի որպես իրավահավասար գործընկերներ։ Ամենալավատեսական սցենարի դեպքում հայերին վիճակված է ունենալ թուրքական աշխարհի սպասարկող անձնակազմի դեր, որտեղ առաջինիս ազգային ազնվականությունն, ըստ սահմանման, կստանա առաջին գիշերվա իրավունք։ Հայ մտավորականության այն մասը, որը հավատում է Փաշինյանին և աջակցում է նրան, պետք է պատրաստ լինի վճարել դևշիրմե՝ արյան հարկ։ Փաշինյանին հավատացողները վաղ թե ուշ իրենց որդիներով կհամալրեն ենիչերիներին, իսկ դուստրերով՝ հարեմները։ Եվ սա չափազանցություն չէ, այլ ապագա «Իրական Հայաստանի» միանշանակ իրականությունը։ Նույնը վերաբերում է նրանց, ովքեր չեն հավատում Փաշինյանին, բայց միաժամանակ չեն էլ հավատում նաև սեփական ուժերին, չեն հավատում, որ կարող են ինչ-որ բանի վրա ազդել։ Սա նույն ինքնախաբեությունն է, որը թույլ է տալիս արդարացնել չպայքարելու ցանկությունը (պասիվ կոլաբորացիոնիզմը)։

Երկրորդ՝ կանխել Հայաստանի իրավաբանական գաղութացումը և նրա հետագա մասնատումը։ Գիտելիքներով և հնարավորություններով օժտված պասիոնարները պետք է միավորվեն Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկումը, ԱՄՆ-ի «Ազատության աջակցման» օրենքի 907-րդ բաժնի կորուստը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը խափանելու գաղափարների շուրջ։ Այս կենսական կարևոր խնդիրների լուծումը պետք է միավորի հայկական աշխարհի այն մասին, որը չի կամենում հանուն թուրքական երազանքի իրականացման զոհաբերել հայկական երազանքը։ Եթե Փաշինյանը հաջողության հասնի այս ուղղություններում, ապա կոլաբորացիոնիստ ռեժիմը մետրոպոլիայից կստանա հետագա կառավարման մանդատ և կշարունակի երկիրը հաջորդաբար գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, մարզ առ մարզ հանձնելը։

Այսօր յուրաքանչյուրը, ով ցանկանում է լինել և մնալ հայ, պարտավոր է ընտրություն կատարել. կա՛մ լինել Փաշինյանի հետ և լինել թուրքական երազանքի իրականացման ակտիվ մասնակից, կա՛մ չեզոքություն պահպանել և լինել թուրքական երազանքի իրականացման պասիվ մասնակից, կա՛մ` հրաժարվել ինքնախաբեությունից և պայքարել հայկական երազանքի համար։ Մտածելու ժամանակ չկա՛։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն