Մեր պատասխանը Չեմբեռլենին. ստորության նոր գագաթնակետ և ինչպես դրանից վեր հառնել

Իրավիճակը աղետալի է, բայց հնարավորներից ոչ վատագույնը: Միաժամանակ այն նշանավորում է լրջագույն փոփոխությունների և կորուստների միայն սկիզբը: Իսկ սա նշանակում է, որ դեռևս մնում է խաղը հիմնովին փոխելու փոքրիկ հնարավորություն՝ եթե պահպանվեն որոշակի կանոններ:

«Մենք համարում ենք, որ երեկ երեկոյան ստորագրված համաձայնությունը, ինչպես նաև անգլո-գերմանական ծովային-ռազմական պայմանագիրը, մեր ժողովուրդների այլևս միմյանց դեմ երբեք չկռվելու ձգտման խորհրդանիշ են»:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլեն, 1938 թ., Գերմանիայի կողմից Մեծ Բրիտանիայի ռմբակոծության սկզբից ավելի քիչ քան 2 տարի առաջ

Փաշինյանը փաստորեն կարողացավ թուրք տերերին համոզել, որ նա կլինի նրանց ամենալավ կուսակալը: Դրան նպաստեցին ոչ միայն սակրալ զոհաբերությունները՝ Արցախը, Անկախության հռչակագիրըՑեղասպանության հիշատակը և Հայ եկեղեցու հեղինակությունը, այլև թուրք գաղութապետի զանազան` հնից  մինչև «նորի» «ընդդիմության» լիակատար անգործունակության համոզիչ ցուցադրումը: Որպես նախընտրական նվեր նա ստացավ այն, ինչ փափագում էր՝ «Զանգեզուրի միջանցքի» փաթաթան, թեկուզ ոչ ամենահամոզիչ, ապագա «խաղաղության համաձայնագրի» մասին հերթական համաձայնագիր, անձնական անվտանգության երաշխիքներ և քաղաքական ճնշումները խստացնելու բացառիկ թույլտվություն: Դեռևս դուրս չգրող տերեր, նրանցով վախեցրած ու հիասթափված ժողովուրդ, ցանկացած ողջամիտ մտածողին պատժելու հնարավորություն և պասիվ, երեսպաշտ ու ոչ կոմպետենտ մրցակիցներ՝ շա՞տ է արդյոք հարկավոր դրանցից ոչ պակաս երեսպաշտ ու բացի հայկական ապագան վաճառքի հանելուց ամեն ինչում անձեռնհաս թուրք գաղութապետի երջանկության և վերընտրման համար:

Իհարկե, կերիտենիչերիները որոշեցին, որ սա էլ քիչ է, և իրենց հիփոթեքների երաշխավորի գովերգների հետ միասին սկսել են երգել «ինքնիշխանության» ու «ապաջրջափակման» մասին` «Թրամփի ուղով»` Իրանի, և այսպես կոչված «անկլավները» ըստ նոր փաշինյանական Աստվածաշնչի՝ խորհրդային քարտեզների հանձնման հեռանկարում` Վրաստանի հետ կապը կորցնելու վտանգի պայմաններում: Պրոֆեսիոնալ համագործակցողները (կոլաբորացիոնիստները) կարողանում են ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված հուշագրի տեքստում գտնել այն, ինչ այնտեղ բացարձակապես չկա և լինել չի կարող:

Մենք արդեն քննարկել էինք ծրագրված «խաղաղության պայմանագրի» կետերը՝ մատնանշելով բոլոր, նույնիսկ  «փոխադարձ զիջումներ» ենթադրող կետերի անհամաչափությունն ու անկատարելիությունը: Սակայն նոր նախագծում տեղ չգտնվեց Հայաստանի համար անգամ երևակայական վաստակումների, ի տարբերություն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնությանը:

Ըստ ավանդույթի, որը հուսանք, շուտով կկորցնի իր այժմեակնաությունը, քննարկենք, թե ինչ իրականում ունենք 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո: Համառոտ նկարագրենք ստեղծված իրավիճակը. մենք (ա) հրաժարվում ենք Սյունիքից և (բ) կորցնում ենք դեպի Իրան ելքը, (գ) ուրանում ենք մեր Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, (դ) զրկվում ենք 907-րդ ենթաբաժնից, (ե) լեգիտիմացնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, (զ) չենք ստանում Բաքվի մեր բանտարկյալների ազատ արձակման և (է) արցախահայերի վերադառնալու իրավունքի ճանաչման որևէ երաշխիք: Իրավիճակը աղետալի է, բայց հնարավորներից ոչ վատագույնը: Միաժամանակ այն նշանավորում է լրջագույն փոփոխությունների և կորուստների միայն սկիզբը: Իսկ սա նշանակում է, որ դեռևս մնում է խաղը հիմնովին փոխելու փոքրիկ հնարավորություն՝ եթե պահպանվեն որոշակի կանոններ, որոնք մենք կքննարկենք հոդվածի վերջում:

Խաղաղության պայմանագրի նախաստորագրում

Հուշագրի առաջին կետով Փաշինյանն ու Ալիևը համաձայնեցին «շարունակել համաձայնվել», բայց արդեն երկու կողմերի միջև համաձայնեցված ու նախաստորագրված «խաղաղության համաձայնության» տեքստի վրա, որը հրապարակվել է ավելի ուշ, օգոստոսի 11-ին, ապա անցնել հնարավորինս արագ ստորագրմանը և վավերացմանը՝ եթե կողմերը դա համարեն անհրաժեշտ: Հայկական օրենսդրությունը պարունակում է քաղաքական և ռազմական բնույթի համաձայնությունների պարտադիր վավերացման նորմ (Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում): Այդտեղ խնդիրներ չեն առաջանա՝ Փաշինյանը վերահսկում է իր խաղալիքային խորհրդարանը:

Հակառակ գերագույն համագործակցողի և նրա լևրետկաների քարոզչությանը, իբր թե այժմ թե Իլհամ Ալիևը չի կարող խուսափել «խաղաղության» պայմանագրի իրականացումից, Ադրբեջանը իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչպես և երբ արտահայտի այս, ինչպես հետագայում կտեսնենք, իր համար չափազանց շահավետ համաձայնության պարտադիր լինելն ու չլինելը: Ինչպես դա արդեն եղավ նաև չարաբաստիկ Ալմա-Աթայի հռչակագրի դեպքում, որն այդքան մոլեռանդորեն աստվածացնում է հայկական կոլաբորացիոնիստ ռեժիմը և որը ստորագրելուց հետո այդպես էլ չվավերացրեց իրեն իր առաջին հանրապետության ժառանգորդ հայտարարող ու մեզնի խորհրդային քարտեզների վերականգնում պահանջող Ադրբեջանը: Ադրբեջանում ժամանակին կատարման համար անպարտադիր անվանեցին նույնիսկ 1994 թ. Բիշքեքի անժամկետ հրադադարի արձանագրությունը, որը փրկեց երկիրը ամբողջական կործանումից և կապիտուլյացիայից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը այն մակարդակին չեն հասել, որ ինքնուրույն միջազգային հարթակ լուծարեն, բայց դրա մշտական համանախագահներից մեկի՝ ԱՄՆ-ի համաձայնությունը արդեն արձանագրված է այս «դիմումի» ներքո: Ռուսաստանի (ինքն)մեկուսացման և Ֆրանսիայի կողմից ստորագրված հուշագրի պաշտոնական հավանության պայմաններում գործը ավարտին հասցնելուն մնաց ոչինչ բան:

Հիշեցնենք, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խումբը այն միակ կառույցն է, որն իրավասու է զբաղվել արցախյան/ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ: 1992 թվականին ստեղծված հարթակի որևէ փաստաթղթում նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ-ը) չի ճանաչվել որպես այն լուծարած Ադրբեջանի մաս: Ավելին, ՄԽ-ի մշտական համանախագահների կազմում երկար տարիներ ապարդյուն փորձում էր ճեղքվել Թուրքիան՝ մի տեսակ շա՞տ ջանքեր չեն «անպիտան» կոչված ֆորմատի համար:

Ուստի տրամաբանական է, որ նույնիսկ մի քանի տարվա անգործունեությունից հետո էլ Մինսկի խումբը խանգարում է Ալիևին ամրապնդել իր ռազմական-քաղաքական հաջողությունը, լվանալ ցեղասպան բռնապետի վարկանիշը և հանգիստ շարունակել Արցախի անճոռնի շինարարության համար կոնտրակտներ բաշխել: Այդ իսկ պատճառով նաև հասկանալի է, թե ինչու արցախահայերի` ոչ միայն հայրենիքի, այլև կյանքի իրավունքը ուրացող ռեժիմը աջակցում է նման զարգացումներին: Նպատակ է դրված ի սպառ ոչնչացնել Արցախի առնվազն վիճելի կարգավիճակի և Հայաստանի կողմից նրա պաշտպանության մասին անգամ թույլ ինստիտուցիոնալ հիշողությունը:

Ահա և կոնֆլիկտի լուծումը ամենամեծ հայկական համայնքներ ունեցող երկրների միջնորդությամբ, պարոնայք և տիկնայք, որ ժամանակին այս հարթակում Արցախի ճակատագրի մասին բանակցություններ եք վարել՝ միաժամանակ համաձայնվելով ոչ անհրաժեշտ զիջումների և Հայաստանից օտարացնելով հենց այդ համայնքները:

Սյունիքի և իրանական սահմանի կորուստ

Հուշագրի 3-րդ և 4-րդ կետերով, հանուն որոնց այդ ամենն էլ ծրագրավորվել էր, Հայաստանը Ադրբեջանին և Թուրքիային տրամադրում է Սյունիքի ազատ օգտագործման իրավունքներ` իրենց միջև անարգել կապի հաստատման համար: Դա կարվի «միջազգային լիցենզավորված ընկերության ծառայությունների ապապատվիրակման» պայմաններով` պահպանելով հայկական իշխանական մարմինների կողմից առավելագույնս պարզեցված ավտոմատացված մաքսային և սահմանային հսկողությունը:

Հերթական անգամ օգտագործվում է «ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և պետության իրավախություն» բանաձևը, որը թուրք գաղութապետն ու նրա երիտենիչերիները արդեն 5 տարի անընդմեջ կրկնում են որպես մանտրա: Մինչդեռ հատուկ ընդգծվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը հատուկ կարգավիճակ ունի (sic!). այն պետք է լինի «անարգել» Հայաստանի կողմից, որը պարտավորվում է իր տարածքում (Դոնալդ Թրամփի խոսքերով՝ սա հենց միջանցք է) ստեղծել «միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ճանապարհ» (TRIPP) 99 տարով՝ դրա հետ ևս 99 տարով երկարաձգման իրավունքով և «երրորդ երկրների» մասնակցության հնարավորությամբ: Դրա համար Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնում «դեվելոպերական իրավունքները», որպեսզի իր տարածքում ենթավարձակալական հիմունքով «միջազգային կոնսորցիումը» շինարարական և այլ աշխատանքներ իրականացնի:

Նույնիսկ ծիծաղելի է հարցնելը, թե ինչպես է պահպանվելու այդ «տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը» արտակարգ դրության կամ պատերազմի դեպքում, որոնք պահանջում են Հայաստանի Հանրապետության, ոչ թե անհայտ մասնավոր ընկերության բացառիկ հսկողություն, և որ երկրների քաղաքացիները այնտեղ աշխատանքի կընդունվեն: Նույնիսկ ավելի պարզամիտ կլինի հարցնելը, թե արդյոք մեր տարածքը կօգտագործվի Թուրքիայից Ադրբեջան և ետ առավելագույնս պարզեցված կերպով սպառազինություն փոխադրելու համար, որ վաղը կօգտագործվի մեր դեմ: Բայց անմեղսունակության մրցանակ են շահում մտորումներն առ այն, որ «մենք կկարողանանք լոգիստիկ նպատակներով շահագործել Նախիջևանը»: Առաջին, բացի «փոխադարձ առավելություններից» հուշագիրը որևէ կոնկրետ, էլ ինչ խոսք «առավելագույնս պարզեցվածի»  մասին, լոգիստիկական ուղիներ չի ենթադրում Ադրբեջանի տարածքով` Հայաստանի համար: Երկրորդ, ակնհայտ է, որ նույնիսկ այդ դեպքում մենք չէինք կարող անվտանգ օգտագործել դրանք՝ թարմ է Սյունիք և Արցախ մեկնող հայկական գնացքների քարկոծման մասին հիշողությունը: Որևէ խոսք չկա ամերիկացիների ռազմական ներկայության և ռազմական ու որևէ (գոնե նաև ոչ լիովին անկեղծ) անվտանգության երաշխիքների` հայկական Սյունիքի ու միջանցքում հայտնված նրա բնակչության համար, առավել ևս Նախիջևանով փոխադրվելու պարագայում:

Վերոնշյալը մեզ ցույց է տալիս, որ այսպես կոչված հաղորդակցությունների բացման ընդհանուր շրջանակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ համաձայնության ժամանակներից սկսած սկզբունքորեն չի փոփոխվել: Կրկին օգտագործված է «անարգել» եզրույթը (տե՛ս Եռակողմ համաձայնության 9-րդ կետը), որը Ադրբեջանը անառարկելիորեն մեկնաբանել է որպես միջանցքի երկայնքով պետական սահմանային կետերում Հայաստանի իշխանական մարմինների բացակայություն: Հուշագրի տեքստում բացակայում է Թրամփի ճանապահի վրա հայկական սահմանային և մաքսային հսկողության կետերի բացման որևէ ուղղակի մատնանշում: TRIPP-ի մասին համաձայնագրի մեջ նշումն այն մասին, որ միջազգային կոնսորցիումը ենթակա է Հայաստանի օրենսդրությանը, ծիծաղելի է, այն պատճառով, որ թուրք գաղութապետը իր հսկողության տակ գտնվող խորհրդարանի միջոցով իրավունք ունի այդ նույն օրենսդրությունը փոխել այնպես, ինչպես կկամենա, օրինակ՝ Թրամփի ճանապահի համար ստեղծելով ինչ-որ «հատուկ մաքսային և սահմանային ռեժիմ», որը թույլ կտա պանթյուրքիստներին վերջ ի վերջո ճեղքվել Կասպից ծով և Կենտրոնական Ասիա` ժամանակին նորաստեղծ Թուրքիային ամբողջովին կապիտուլացված Առաջին Հայկական Հանրապետությանը վերջ դրած 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրի տառին և ոգուն լիարժեք համապատասխանությամբ:

Բացի այդ, օրինակ, չի առաջանում Ադրբեջանի պարտավորությունը ապահովել Գորիս-Կապան մայրուղում անարգել հաղորդակցությունը, որն 2021 թվականից Ադրբեջանի ոստիկանական և ռազմական վերահսկողության տակ է, կամ, ինչպես մի քիչ ամոթխած բացատրում էին Փաշինյանի մանկլավիկները. «մերն է, բացառությամբ երկու հատվածների»: Էլ ինչ խոսք Լաչինի միջանցքի մասին, որը արգելափակվել էր ադրբեջանական զինվորականների կողմից Ռուսական խաղաղապահ զորքի համաձայնությամբ և աջակցությամբ, որից հետո Արցախի Հանրապետությունը ենթարկվել է հերթական հարձակման և հարկադիր լուծարվեց:

Առավել ևս չենք էլ քննարկում այդ «միջազգային կոնսորցիումի», թուրքական ու ադրբեջանական և, ինչու չէ, նաև պակիստանական քաղաքացիների կողմի անշարժ գույքի գնման, տեղացիների կյանքը դժոխք դարձնելու, Հայաստանի երկու մասերը միմյանցից և Իրանից կտրելու հնարավորության մասին՝ հենց այդ նպատակով էլ ստեղծվում է այդ միջանցքը: Մինչդեռ երիտենիչերիները սրտատրոփ սպասում են տարածաշրջանում անշարժ գույքի գների աճին, կարծես եթե մեղրիցիները իրենց տները թուրքերին մի երկու արծաթով թանկ վաճառեն, թուրքական կամակատարների խիղճը մաքուր կլինի:

Տարածաշրջանային հաղորդակցությունների «ապաշրջափակումը» չգիտես ինչու տեղի է ունեմում բացառապես Հայաստանի տարածքի և հայերի հաշվին:

Հայկական տարածությունից շարունակական հրաժարում

Ինչ վերաբերում է եռակողմ հուշագրի հինգերորդ կետին, ապա այն էությամբ վերարտադրում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը սահմանում էր ԽՍՀՄ փլուզումից հետո ստեղծված ազգային պետությունների միջև միջազգային հաղորդակցման կանոնները: Ճիշտ է, թուրք գաղութապետը, Ալիևն ու Թրամփը մի քիչ մոռացան, որ Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակում էր այնպիսի անկապտելի սկզբունքների մասին, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքն ու մարդու, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների հարգանքը:

Նշենք նաև, որ այդ արձանագրությունները չէին կարգավորում նախկին խորհրդային հանրապետությունների պետական սահմանների հարցը, քանի որ միջազգային իրավունքը այն թողնում է բացառըպես հարևան ազգերի երկկողմ իրավասությանը: Համարվում է, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի հիմքը uti possidetis[1] սկզբունքն է: Ըստ երևույթին, Փաշինյանը կամենում է մեր վերահսկողության տակ վերադարձնել Արծվաշենը[2]: Իսկ կլինի՞ մեր այդ անկլավի հետ «անարգել կապակցում», երբ (եթե` տես հոդվածի վերջում) մենք մեր նոր ընկերներին նվիրենք մեզ Սյունիք տանող Տիգրանաշենը (որը, ի դեպ, երբեք անկլավի կարգավիճակ չի ունեցել, ինչպես և Ոսկեպարը):

Անկախության հռչակագրի ուրացում

Արժե՞ արդյոք ասել, որ «լուսավոր ապագայի» և «տարածքային ամբողջականության ճանաչման» մասին հինգերորդ կետը՝ միասին «ապագա խաղաղության համաձայնագրի» մասին առաջին կետի հետ մեկտեղ, հաստատում է Փաշինյանի պատրաստակամությունը` Հայաստանի Սահմանադրությունը ըստ հարևանների քմահաճույքների վերափոխելու ու Անկախության հռչակագրից հրաժարվել, քանի որ այն մատնանշում է Արցախի համար և Ցեղասպանության ճանաչման պայքարի համար Հայաստանի պատասխանատվությունը:

ԱՄՆ օրենքի 907-րդ ենթաբաժնի բեկանում

Երկկողմանի ձևաչափով Ալիևը ստացավ երկար Ազատությանն աջակցության բանաձևի 907 ենթաբաժնի փափագելի բեկանման մեկնարկը, քանի որ այն  ճանաչում էր Ադրբեջանը որպես Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսոր պետություն և Սպիտակ տանը արգելում էր որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին:

Մենք բազմիցս գրել ենք  հայ պետական և համայնքային առաջնորդների՝ « Ազատությանն աջակցության օրենքի» 907-րդ բանաձևի ճակատագրի համար մեղքի և պատասխանատվության մասին, որը Առաջին Ղարաբաղյան պատերազմում մեր ռազմաքաղաքական հաղթանակի նախակարապետներից մեկն էր: Երբ մեր «էլիտաները» հափշտակվեցին հայ զինվորների արյամբ ցանած հաղթանակի պտուղները հնձելով և կորցրին Հայաստանի միջնաժամկետ և երկարաժամկետ ապագայի նկատմամբ որևէ հետաքրքրություն, միաժամանակ Սփյուռքին ցրելով որպես այլևս անհարկավոր, Ադրբեջանը ստորագրեց «Դարի պայմանագիրը» և սկսեց ավելացնել իր ռազմական և դիվանագիտական ուժը՝ դառնալով արևմտյան տերությունների թանկագույն ակտիվը: Բնական է, այդ պետությունները հաշվետու են առաջին հերթին իրենց սեփական հարկատուներին, հատկապես դրանցից ամենախոշորներին (նավթագազային ընկերություններին): Բայց նույնիսկ այն ժամանակ ԱՄՆ նախագահները դեռ վարանում էին հայկական աշխարհի հնարավոր արձագանքից և հերթով սառեցնում էին 907-րդ ենթաբաժինը` օրենքի տառի համաձայն, բայց երբեք չեն փորձել այն այն վերջնականապես բեկանել:

Այսօր Ադրբեջանից պաշտոնապես հանվել են ռազմական օգնություն ստանալու արգելքները, անհրաժեշտ տեխնոլոգիաների և սպառազինության ներմուծման սահմանափակումները, և նրան ոչինչ չի խանգարում բացահայտ նախապատրաստվել ոտքերի տակ ընկնող Հայաստանի լիակատար ոչնչացմանը: Ենթաբաժինը բեկանելու համար Թրամփին հարկավոր կլինի անցնել Կոնգրեսի ընթացակարգով, որտեղ գործնականում ոչ ոք չկա, որ Հայաստանին իսկապես պաշտպան կանգնի: Պատճառ էլ չունեն, քանի որ հայկական ղեկավարությունն էլ այլևս Ադրբեջանը չի համարում ագրեսոր և սողում է ԱՄՆ նախագահի առաջ՝ այսինքն, վերջինս ամեն ինչ ճիշտ է անում: Ինչ էլ որ լինի, Ենթաբաժնի բեկանման մասին քննարկումների թույլատրումն ու նույնիսկ լեգիտիմացումը Ադրբեջանի համար արդեն լրջագույն նշաձող է, և, ի տարբերություն մեզ, նա այն չի իջեցնի, զի նրան հասնելու լծակներին էլ տիրապետում է:

Ի՞նչը դուրս մնաց հուշագրից

Վերևում մենք քննարկեցինք «Իրական Հայաստանի» ապագա «նորարարությունները»: Իսկ ի՞նչ է մնում այդ խորտակման դատապարտված նավից, որն արդեն մաս-մաս վաճառում են, մինչդեռ նրա կապիտանը մտածում է, թե ինչպես դրանք և իր անձնակազմի կյանքը ավելի թանկ ծախել:

Իսկ մնում են այն կետերը, որոնք նույնիսկ ձևի համար չեն նշվել Վաշինգտոնի հանրային միջոցառումներում: Մենք չլսեցինք և չկարդացինք ոչ մի բառ Հայաստանի Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում «միջազգայնորեն ճանաչված» տարածքներից ադրբեջանական ուժերի դուրս բերման մասին. ոչ մի բառ Արցախի բնիկ բնակչության վերադարձի և պարզապես ուշադրության իրավունքների մասին. ոչ մի բառ Բաքվի բանտից հայ գերիների հայրենադարձության մասին: Մի խոսքով՝ հուշագրում Հայաստանի համար ապագա չկա: Այսպիսով, ի տարբերություն 2020 թ.-ի, Ադրբեջանին այս անգամ նույնիսկ թղթի վրա խախտելու ոչինչ չկա:

***

Ըստ էության, թուրք գաղութապետը մեկ հարյուրամյակով արտաքին կառավարման հանձնեց Սյունիքով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհը՝ թույլ տալով Թուրքիային և Ադրբեջանին այն անարգել օգտագործել ինչպես իրենք հարկ կհամարեն: Իրական հաշտեցման, ոչ թե Ալեքսանդրապոլի կապիտուլյացիոն պայմանագրի վերարտադրմանը ուղղված հստակ և միանշանակ կերպով արձանագրված փոխադարձ քայլերի բացակայության պայմաններում նշենք, որ պանթյուրքիստները ունեն ԱՄՆ-ի լուռ համաձայնությամբ Հայաստանի տնտեսական գաղութացման հնարավորությունների լայն դաշտ: Թուրք գաղութապետն ու նրա շները հաչում են Հայաստանում և Սփյուռքում քննադատական ձայների վրա՝ պնդելով, իբրև թե դրանք ծառայում են Ռուսաստանի շահերին, որը պաշտոնապես դուրս է թողնված Թրամփի ուղու շրջանակներից: Միևնույն ժամանակ իր վիրտուոզ «Արևմուտքին դառնալու» և «ԱՄՆ-ի հետ մերձեցման» գործում Փաշինյանը այս անգամ ևս Վաշինգտոնից չի բերել գոնե մխիթարիչ մրցանակներ` բովանդակային նոր համաձայնագրերի տեսքով:

Այս վերաբերյալ համեստորեն նշենք, որ հակառուսական դիրքորոշումն ինքն իրեն հայամետ չէ: Ռուսաստանը պահպանում է ռազմական ներկայություն Հայաստանի տարածքում և ունի Երևանի վրա տնտեսական ճնշման երկկողմանի և բազմակողմանի ձևաչափերի լայն շրջանակ: Ավելին, թուրք գաղութապետը անձամբ զեկուցում է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցության արդյունավետության մասին Եվրասիական տնտեսական միությունում և նոր դիմում է ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար, որի կանոնադրությունում դատապարտվում են «սեպարատիզմը և ծայրահեղականությունը» ՝ մեղադրանքներ, որոնք վերագրվում են Բաքվի դատարանում հայ գերիներին: Վերջ ի վերջո, ԱՄՆ-ին ոչինչ չի խանգարում Ռուսաստանին մասնակցություն առաջարկել Թրամփի ուղում, քանի որ այդ հարցը վերաբերում է Վաշինգտոնի, ոչ թե Երևանի իրավասությանը:

Վերջում հատկապես նշենք հուշագրում զետեղված «վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում» բացառելու բանաձևը: Եթե ստորագրողները իսկապես հավատում են, որ հատուցումը իրենց չի հասնի, այն էլ պետական արդարադատության մակարդակով, նրանք չարաչար սխալվում են:

Ինչպե՞ս հասնել հատուցմանը

Ինչպես և գրել էինք սկզբում, համոզված ենք, որ այն, ինչ թուրք կոլաբորացիոնիստները մեզ ի վնաս են դարձնում, բավականին իրատեսական է շրջել մեր օգտին: Իհարկե, մեր թշնամին այդքան պարզամիտ չէ, ինչպես մենք էինք ժամանակին, և չի զինաթափվում իր հավատարիմ շուն Փաշինյանի անկեղծ ժպիտից: Սակայն գոնե ազդեցիկ և ինստիտուցիոնալացված «միջնորդի» պաշտոնական առկայությունը (թեև մենք 2020թ. նոյեմբերի 9-ի Համաձայնագրի օրինակով համոզվեցինք, որ նման համաձայնագրերում չկան միջնորդներ՝ միայն շահագրգիռ կողմեր) սեփական ազգային շահերի և դիմացինի շահերի ըմբռնման առկայության դեպքում ստեղծում է համաձայնությունները միմյանց ադապտացնելու հնարավություն: Հենց դա է հիմա անում Ադրբեջանը, որին այդ  բախտը գեղեցիկ աչքերի և նույնիսկ նավթային հորանցքների համար չէ վիճակվել:

Ձևակերպել մեր ազգային շահը և հասկանալ Հայաստանի մասնատման մեջ ներգրավվածների շահերը ընդունակ կլինի միմիայն հայկական ազգային ազնվականությունը: Միայն նրա ստեղծման արագությունից և նրա հեղինակությունից ու որակից է կախված, թե արդյոք կիրականացվեն այդ կետերը, կկարողանա՞նք արդյոք գլոբալ օրակարգ վերադարձնել Հայկական հարցը և նրա հայկական լուծումը, թե՞ Փաշինյանը սկսածը մինչև վերջ կհասցնի և անդառնալիորեն կփակի Հայկական հարցը: Միայն ռազմավարական մտածողությամբ վերնախավն է ունակ ճանապարհային քարտ մշակել այդքան բարդ և նրբակերտ աշխատանք պահանջող նպատակների համար, ինչպես նաև գտնել նրա իրականացման համար գործիքներ ու լծակներ:

Այս ամենը անհնար է ներկայիս գործակցող ռեժիմը պահպանելով: Ընդ որում, ռեժիմի մաս է կազմում ոչ միայն կառավարությունը, այլև բոլոր տեսակի «ընդդիմությունները», «նախկինները» և իբրև թէ ոչ այդքան՝ ընդհանուր առմամբ, նրանք, ովքեր հիմա օգնում են Փաշինյանին պահպանել իշխանությունը և հանգիստ վերադառնալ Երևան Սյունիքի ամպուտացիային համաձայնություն ստորագրելուց հետո: Եթե մենք մեր ճնշված իմունային համակարգից չբերենք այդ վիրուսները, 2026 շթ. «ընտրություններից» հետո Փաշինյանն արդեն հայ պետության անունից կստորագրի Հայաստանի Էֆթանազիայի համաձայնությունը:

Մենք սխալվելու հնարավություն չունենք: Մեր ինքնաոչնչացման մեղսակիցների և Փաշինյանի իշխանության գալու մեղավորների համար երկրորդ հնարավորություններ` նույնպես: Ձևավորում ենք խումբ, որը կարող է առանց ամոթի նայել հայերի աչքերին և հավասարի պես սեղան նստել աշխարհի հզորների հետ, որը վերականգնում է Հայաստանի լիարժեք կապակցվածությունը, սահմանները ու հայկական ինքնությունը, մեկնարկում է ներքին վերակենդանացումը և կազմակերպում է ռումինական սցենարով դատաստան՝ մինչև վերջին երեսպաշտը: Կամ Փաշինյանն է կառավարում՝ մինչև վերջին հայը: Հուսով ենք, ընտրությունը միայն մեզ համար չէ ակնհայտ:


[1] Նոր պետությունները ձեռք են բերում այն նույն վարչական սահմանները, որոնք ունեին այն պետության կազմում, որից անկախացել են:

[2] Արծվաշենը խոշոր հայկական անկլավ էր, որը մտնում էր Հայկական ԽՍՀ-ի կազմ և 1992 թ.-ից գտնվում է Ադրբեջանի ռազմական օկուպացման ներքո: Պատկանում է Հայաստանի Գեղարքունիքի մարզին:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն