Լինե՞լ, թե չլինել 

Քաղաքականությունը հետևողականության և բովանդակության մասին է: Ցանկացած հայտարարություն կամ գործողություն պետք է ունենա տրամաբանություն և մշակված ռազմավարությունից բխող նպատակ։ Սամվել Կարապետյանը վերջերս քաղաքական հայտարարություն է արել՝ ի պաշտպանություն Հայ եկեղեցու և հայկական ինքնության: Հայտարարությունը լայն արձագանք է ստացել զանգվածային լրատվամիջոցներում, ինչը Կարապետյանի համար մի շարք հնարավորություններ է ստեղծել:

Սակայն թուրք գաղութապետ Փաշինյանը գործեց իրեն բնորոշ վճռականությամբ՝ ասֆալտին փռելով ցանկացածին, ով կարող է դառնալ «Իրական Հայաստան» նախագծի (Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորությամբ աշխարհաքաղաքական մոթել) պոտենցիալ սպառնալիք: Նա հստակ ազդանշան է ուղարկում՝ թուրքական մետրոպոլիան և ինքը անձամբ որպես դրա ներկայացուցիչ՝ ավելորդ ձևականնություններ չի անի և ժամանակ չի վատնի նրանց վրա, ովքեր չեն ուզում ծնկի գալ և հավատարմության երդում տալ:


Ստեղծված իրավիճակում Կարապետյանի մասշտաբի անհատները (ինչպես նաև Արմեն Սարգսյանը, Նուբար Աֆեյանը և ուրիշները) պետք է հստակ որոշեն՝ արդյո՞ք նրանք պատերազմ են հայտարարում թուրքական կոլաբորացիոնիստ ռեժիմին, թե՞ ոչ: Երրորդ տարբերակ չկա: Չի կարելի նրանց լեգիտիմացնել, նրանց հետ հանդիպել, ժպտալ և ձեռք սեղմել, իսկ հետո զգուշորեն քննադատել հակազգային գործունեության համար: Կարապետյանի փաստաբանի այսօրվա այն հայտարարությունը, որ ռեժիմը տապալելու մասին իշխանությունների մեղադրանքներն անհիմն են, և իր հաճախորդը քաղաքականությունից դուրս է, անմիջապես զրոյացնում են Սամվել Կարապետյանի հայտարարությունը և նեղացնում համազգային պայքարը սկսելու հնարավորությունները: Չի կարելի քաղաքական հայտարարություններ անել, ապա փորձել խոսել ձերբակալման օրինականության կամ անօրինականության մասին: Դա բացարձակ անհեթեթություն է, քանի որ օկուպացիոն համագործակցային ռեժիմը ինքնին անօրինական է և, հետևաբար, նրա դիրքորոշումը ցանկացած բանի օրինականության և անօրինականության վերաբերյալ մեզ չպետք է մտահոգի:

Ստղծված իրավիճակում հերթական հնարավորությունը ընձեռնվեց, և միակ ճիշտ քայլը կլիներ հայտարարել կոլաբորացիոնիստ ռեժիմի անօրինականության և պրոթուրքական ռեժիմից Հայաստանի ապագաղութացման համար համազգային պայքարի մասին, ռեժիմից, որը նպատակաուղղված բնաջնջում է հայկական ինքնության հիմքերը: Պետք է հստակ գիտակցել, որ կիսատ-պռատ միջոցները և դիրքորոոշումները  ոչ այլ ինչ են, քան համագործակցային ռեժիմի աջակցության և ամրապնդման պասիվ ձև: Այս առումով կարելի է շատ բան սովորել Փաշինյանից, ով իր հակառակորդների նկատմամբ գործում է արագ և վճռական: Պետք է թույլ չտալ, որ մեզ մոլորեցնեն․ նրա ռեժիմը օրեցօր ամրանալու է, մինչև բախվի հետևողական, վճռական և սառնարյուն դիմադրության: Սամվել Կարապետյանը դեռ հնարավորություն ունի ճիշտ ռազմավարություն կառուցելու: Լինե՞լ համազգային պայքարին, թե՞ չլինել, այս է խնդիրը:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն