Աղմկոտ վերնագրերի վարպետները որոշել են Փաշինյանի ամոթալի այցը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա սքողել նրա ապօրինի կնոջ՝ Աննա Հակոբյանի հերթական կեղտոտ հայտարարություններով: Փաշինյանների զույգը խոշոր խաղ է խաղում՝ թույլ չտալով հայկական աշխարհին մի պահ կանգ առնել, կենտրոնանալ և իմաստավորել կատարվողը:
Բայց այնուամենայնիվ, հիշենք, թե ինչպես անցավ նախորդ շաբաթվա Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովը Տիրանայում: Նախ հաստատվեց, որ «եվրոպական համայնքում» Փաշինյանին ամենից շատ հետաքրքրում են նրա երկու թուրքական հովանավորները՝ Ռեջեփ Էրդողանը և Իլհամ Ալիևը: Փաշինյանը պետք է պահանջեր բոյկոտել նրանց եվրոպական մի այնպիսի ձևաչափում, որտեղ չպետք է տեղ լինի հայատյացության համար: Սակայն նա, ընդհակառակը, լեգիտիմացնում է Էրդողանին և Ալիևին հնարավոր միջնորդների աչքում՝ դրանով ցույց տալով, որ իրեն ամեն ինչ բավարարում է։ Իսկ հետո միամիտ ներքին լսարանին պատմում է, որ մեզ ոչ ոք չի աջակցում, և թուրքական գաղութացմանը այլընտրանք չկա:
Տիրանայում Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, գոնե 5%-ով չօգտագործեց եվրոպական առաջնորդների հետ շփվելու հնարավորությունը: Ինչպես իր ժամանակին ԱՄՆ-ից և ամենուրեք, ուր նրա ոտքը դիպչում է, նա չի բերել ոչ մի նոր փաստաթուղթ, ոչ մի հստակ աջակցության ազդանշան, ոչ մի նախաձեռնած երկկողմ կամ բազմակողմ ձևաչափ: Ինչպես վերջին տարիների գրեթե ամեն ինչը, այս խոշոր դիվանագիտական միջոցառումը նույնպես անցավ Հայաստանի կողքով:
Եվրոպական վարչապետներից մեկի՝ Նիդերլանդների առաջնորդի հետ Փաշինյանը այնուամենայնիվ հանդիպեց և բացարձակապես չխռովվեց շրջված հայկական դրոշով ընդունելությունից: Որպեսզի չվիրավորի այդքան հարգարժան «կովկասյան ալբանացիների հետնորդներին», Փաշինյանը ամեն դեպքում նկատողություն չարեց նաև գագաթնաժողովի հյուրընկալողին՝ բալկանյան Ալբանիային:
Վերջապես, մենք տեսանք, թե ինչպես «Իրական Հայաստան» մոթելի մատուցողը հրավիրեց իր պատրոնին (հաճախորդին) սուրճի: Վերջինս ողորմածաբար համաձայնվեց և չցուցադրեց սրամտություն և հյուրասիրություն, ինչպես ժամանակին արեց Աննա Հակոբյանը՝ Մեհրիբան Ալիևային հրավիրելով Շուշիում թեյ խմելու:
Պետք է հստակ հասկանալ, որ Փաշինյանի համար այդ շարունակական ամոթը նրա քաղաքական գոյատևման միակ երաշխիքն է: Իհարկե, նա, սուրճի բաժակը ձեռքին, հաճույքով կսպասի Ալիևին նաև Սյունիքի դարպասների մոտ, մինչ վերջինս կհայտարարի Հայաստանին նոր պատերազմ, որը երբեք չի էլ ավարտվել:
Նվաստացումը պարտության այլընտրանք չէ, այլ դրա բազմաթիվ դրսևորումներից մեկը: Եվ այս դառը պարտությունը Նիկոլ Փաշինյանի և նրա «Իրական Հայաստանի» օրոք յուրաքանչյուր հայի ամենօրյա սուրճի բաժինն է, ինչպիսի պատրանքներով էլ մենք մեզ խաբենք և ինչքան էլ փորձենք հրաժարվել ներկայիս իշխանությունից: Նա աղերսում է հայ ժողովրդի դահիճին իր հետ սուրճ խմել` նշանակում է, իրեն ամեն ինչ բավարարում է: Մենք նրան թույլ ենք տալիս իրեն այդպես պահել` ուրեմն, ամեն ինչ բավարարում է նաև մեզ: Այսպես էլ կմնա, քանի դեռ մենք չենք ապացուցել հակառակը:
Թուրք գաղութապետի անհավանական ալբանական արկածները
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
