«Իրական Հայաստանի» գաղութային հաշվապահության ամփոփագրերը

Թե ինչու է Փաշինյանը շարունակում պարտքեր վերցնել, մինչդեռ նրա մանկլավաիկների տելեգրամ-ալիքները զեկուցում են հայկական տնտեսության վերելքի մասին:

2025 թվականը սկսվեց մի շարք ցնցող բացահայտումներով Երրորդ Հանրապետության բնիկ և դեռևս պետականամերտ համարվող ժողովրդի համար: Ծառայությունների ոլորտին առնչվող բազմաթիվ մասնագիտությունների և ձեռնարկությունների վրա թափվեց 5-6 անգամ հարկային բեռի ավելացում, իսկ Հանրապետությունում բնակվող բոլոր աշխատող քաղաքացիների վրա՝ բանկային հաշվին բոլոր մուտքերի պարտադիր հայտարարագրում: Իր իսկ առաջարկած բարեփոխումների իրականացման հարցում դիմակայության հանդիպելով և բախվելով սեփական անկարողությանը՝ Նիկոլ Փաշինյանի գաղութային վարչակազմը փոքր-ինչ հետաձգեց նոր պահանջների կատարման ժամկետները, վերացրեց հայտարարագրերի լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերի տարեկան տուրքերը և բարձրացրեց հայտարարագրման ենթակա մուտքերի շեմը:

Անմիջապես ընդգծենք` մենք դեմ չենք հարկերի հայտարարագրմանը։ Հարցն այն է, թե (ա) որքանով է լեգիտիմ այս հարկերին տիրապետող իշխանությունը և (բ) ինչպես է դա տեխնիկապես իրականացվում: Նախ, նրանք օգտագործում են հայտարարագրմանն ուղեկցող հարկային նվազեցումները (այսպես կոչված «սոցիալական կրեդիտը») որպես նախընտրական «կաշառքներ»՝ ստեղծելով լրացուցիչ բեռ բյուջեի վրա: Երկրորդ, այս հայտարարագրերը չեն տա բյուջետային մուտքերի շոշափելի աճ, քանի որ մարդկանց ստիպում են ավելորդ ժամեր ու օրեր ծախսել այնպիսի տվյալներ լրացնելու վրա, որոնք պետությանն արդեն հայտնի են: (Հիշեցնենք, որ Փաշինյանը կարողացավ հայտարարագիրը լրացնել միայն երկրորդ փորձից՝ օգնականների ու մի շարք ոլորտային նախարարների աջակցությամբ): Անձնական (որպես եկամուտ չհայտարարված) փոխանցումները հարկելը միևնույն է չի հաջողվի՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարվանից, երբ կհարկվեն նաև արտերկրից ազգականների փոխանցումները, քաղաքացիները հաշվի կառնեն 300.000 դրամի շեմը և կանցնեն կանխիկի կամ կրիպտոփոխանակումների: Այսպիսով՝ ներկայիս տեսքով հայտարարագրումը միայն կոչված է շեղելու քաղաքացիներին հրատապ խնդիրներից և ստիպելու նրանց թանկարժեք ժամանակ ծախսել պետական ծուռ օնլայն համակարգի վրա, ինչպես նաև տնտեսությունը վերադարձնել ստվեր:

Կրտսեր ենիչերիները գտան առաջիկա ընտրություններում հաղթանակի նոր գաղտնիքը. Առաջարկի՛ր անիրատեսական և անմիտ նորամուծություններ, ապա մեծահոգաբար հրաժարվիր դրանցից կամ հետաձգիր դրանք:

Բայց դա չի հերքում այն փաստը, որ բազում փոքր ձեռնարկություններ շուտով կփակվեն՝ չդիմանալով լրացուցիչ բեռին. փաստաբանները կզրկվեն քաղաքացիական հայցերի մեծ մասից, Հայաստանից դուրս բնակվող քաղաքացիները ստիպված կլինեն ձեռք բերել նոր, անպիտան սիմ-քարտեր, որպեսզի հաջորդ տարի լրացնեն հայտարարագրերը և չհայտնվեն «Իրական Հայաստանի» օրենքից դուրս, Երևանում տրանսպորտի իրական արժեքը մայրաքաղաքի ծայրամասերի բազմաթիվ բնակիչների համար գրեթե կրկնապատկվել է, չնայած «զիջումներին»… Փաշինյանի և նրա մինյոնների շնորհիվ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում առաջացած «անհարմարությունների» ցուցակն այսքանով չի սպառվում Հայաստանի քաղաքացիների համար:

Սակայն ի՞նչ է պատահել: Չէ՞ որ մենք հանձնեցինք Արցախը, սկսեցինք սահմանազատումը, լիառաջ ընթանում ենք դեպի երդվյալ հարևանի հետ «խաղաղության պայմանագիր» և Թուրքիայի հետ սահմանի բացում, պատրաստվում ենք ընդունել «տարածաշրջանային սահմանադրություն», որը հաշվի կառնի մեր բոլոր հարևանների շահերը: Որտե՞ղ է խոստացված բարեկեցությունը և «խաղաղության խաչմերուկի» բարգավաճումը: Մի՞թե պետք է վերջնականապես Հայաստանից վտարել բոլոր արցախահայերին, որպեսզի վերջապես հանգստանան: Թե՞ պետք է «թավշյա հեղափոխությունից» 7 տարի անց «նախկիններից» ևս մի տասնյակ «լեքսուս» խլել:

Ինչևէ, քավության նոխազներ Փաշինյանի համար դեռ կան և կհերիքեն: Արցախահայությունից հետո կարելի է հայացք նետել Սյունիքի, Տավուշի, Արարատի մարզերի հայերի վրա և այսպես շարունակ: Ակնհայտ է, որ նախկին «հասարակական պայմանագիրը» խափանվել է։ Այդ պայմանագիրը Փաշինյանը կնքեց Հայաստանում իրեն աջակցող փոքրամասնության հետ և դրա հիման վրա ցանկանում է նոր Սահմանադրություն ներդնել։ Պայմանագրի էությունն էր՝ բարեկեցություն տրամադրել Հայրենիքից և հայկական հարցից հրաժարվելու դիմաց։

Կամ գաղութարարները փոխել են ինքնության ու պետականության հանձնման համար խոշոր «թեյավճար» թողնելու մտադրությունը, կամ թուրք գաղութապետը որոշել է, որ հայերը կբավարարվեն և տիրոջ սեղանի փսորներով:

Հետխորհրդային մասնավորեցման ընթացքում տարբեր տեղերում ենք նման երևույթների առերեսվել: Հայտարարիր պետական ձեռնարկությունն անվճարունակ և էժան վաճառիր քո մերձավորներին: Չէ՞ որ սա հին բարի գրավով աճուրդ է: Նաև ցանկալի է պետության մնացորդները մի քիչ ավելի թանկ վաճառել և մինչև այդ հասցնել դրանցից էլի պոկել: Դրա համար անհրաժեշտ է երկրում պահպանել հնարավորինս շատ «աբորիգենների» (բնիկների), որոնք կսպասարկեն գաղութարարներին՝ միևնույն ժամանակ ազատվելով մտածող կամ անհարմար մարդկանցից՝ ձեռնարկատերերից, իրավաբաններից, ինժեներներից, արցախայահությունից, որոնք փախստական են դարձել հենց իշխանության մեղքով:

Այսպիսով, ի՞նչ գիտենք հայկական տնտեսության մասին այս պահի դրությամբ, եթե, իհարկե, ճաշի ժամանակ չենք ընթերցում նիկոլական մանկլավիկներին: 2024-ին գաղութային վարչակազմը պլանավորածից 8% քիչ հարկ հավաքեց, փոխարենը ողջ երկրով մեկ բազմաթիվ պարգևավճարներ բաժանեց իր հետևորդներին, հետևողականորեն խրախուսել է ոստիկանությանը՝ ցույցերը ճնշելու համար, վերանորոգել է իր իսկ օրոք կառուցված ճանապարհներ, կտրել է առողջ ծառեր Երևանում և տնկել սակուրաներ, գնել և վերածրագրավորել է կանխիկի ընդունման ավտոմատներ Երևանի ավտոբուսներում, միայն որպեսզի մի քանի ամիս անց դրանք հանի և արգելի կանխիկով վճարումը և այլն: Բնականաբար, բյուջեում առաջացել է զգալի ճեղքվածք, որի համար մեզ վիճակված է վճարել սերունդներով:

Իհարկե, միշտ էլ կարելի է փոխանակել պետության մնացորդները պարտքերի դիմաց, ինչպես Փաշինյանը մտադիր է անել՝ հետևելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրինակին: Միայն թե մինչ այդ գաղութապետը, ինչպես ցանկացած ժամիշխան, միայն վերցնում է նոր պարտքեր, ընդ որում՝ բարձր տոկոսադրույքներով, քանի որ միջազգային հանրությունը ինչ-որ պատճառով հայկական տնտեսության մեջ ներդրումները դեռևս համարում է ռիսկային: «Խաղաղության խաչմերուկի» մասին գրքույկները, որոնք նա պատեհ կամ անպատեհ բաժանում է միջազգային գիտաժողովներում, չեն օգնում:

Ակնհայտ է, որ ժամիշխանները հայկական տնտեսության զարգացման մեջ չեն ներդրել տասնյակ հազարավոր ունևոր ռուսների ժամանման շնորհիվ առաջացած եկամուտները: Արդյունքում շատ ռուսներ լքել են երկիրը, որում ապրուստի գինն արդեն գրեթե Արևմտյան Եվրոպայի երկրների մակարդակին է հասել, և գնողունակությունը նվազել է նաև տեղաբնակների մոտ: Հարկային մուտքերի կրճատումն ակնհայտորեն վկայում է, որ կա՛մ երկրում առևտրի ծավալներն են նվազել, կա՛մ ձեռնարկությունների մի մասը վերադարձել է ստվեր: Իսկ իրական արտահանումը (առանց Ռուսաստան վերաարտահանման՝ պատժամիջոցներ շրջանցելով) նվազել է և՛ Եվրասիական տնտեսական (-11%), և՛ Եվրոպական (-14%) միությունների ուղղությամբ: Ինչևէ, Իրական Հայաստանը մեծ լոնքերով է ընթանում («լայն է քայլում», եթե բառացիորեն թարգմանենք Բրեժնևի` ժամանակին Խորհրդային Ադրբեջանի հասցեին արված արտահայտությունը):

2018 թվականի համեմատ՝ Հայաստանի պետական պարտքը գրեթե կրկնապատկվել է, իսկ պարտքն արդեն մոտեցել է ծայրահեղին՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կեսին: Ուրեմն ինչո՞ւ է Փաշինյանը պարտքեր վերցնում, մինչդեռ նրա մանկլավաիկների տելեգրամ-ալիքները զեկուցում են հայկական տնտեսության վերելքի մասին: Նախ, եռանդուն գործունեության բեմադրությունն ու վնասարարությունը դեղին լրագրող Փաշինյան տարերքն են: Երկրորդ, «պարտքեր վերցնենք, որպեսզի պարտքեր մարենք» տրամաբանությունը «Իրական Հայաստանում» ամենուր է: Այդպես են ապրում և՛ մարդիկ, որոնք վարկ են վերցնում Նոր Տարին նշելու համար, և՛ իշխանությունը, որը ցանկանում է գնել այդ մարդկանց համակրանքը: Բայց ումի՞ց քաղաքացիները այլ օրինակ վերցնեն, եթե Հայաստանում դեռևս չի ձևավորվել ազգային ազնվականություն:

Դրա փոխարեն իշխանությունների և բնակչության այդպիսի մտածելակերպը ձեռնտու է հայկական բանկերին, որոնց եկամուտները վարկերի սպասարկումից (այդ թվում նաև անվերահսկելի խարդախության հաշվին) շարունակում են աճել: Բայց դա էլ քիչ է: Գաղութային վարչակազմը որոշել է խրախուսել որոշ բանկերի սեփականատերերին և հանդես է գալիս որպես վարկի երաշխավոր, որը այդ բանկերը («Արդշինբանկ», «Ակբա Բանկ», «Այդի Բանկ», «Ինեկոբանկ», «Էվոկաբանկ») կտրամադրեն «Լիդիան Արմենիա» ընկերությանը` Ամուլսարի հանքը շահագործելու համար: Զարմանալի է, որ ցուցակում չկա Խաչատուր Սուքիասյանի (նույն ինքը՝ Գրզո) «Արմէկոնոմբանկը», և ուշագրավ է, որ «Լիդիանը» հրաժարվել է Եվրասիական զարգացման բանկի վարկից: Այսպիսով, մենք՝ ի դեմս Երրորդ Հանրապետության, հանդես ենք գալիս որպես Ջերմուկի և նրա շրջակայքի համար կործանարար Ամուլսարի ոսկու հանքարդյունաբերության երաշխավորներ, որպեսզի Փաշինյանը հասցնի լրացուցիչ վաստակել մինչև Ամուլսարին կմոտենան նրա տերերը (ինչո՞ւ ոչ, հերթական «մտահոգ էկոակտիվիստների» դիմակի տակ, ինչպես Արցախի և մայր Հայաստանի միջև կյանքի ճանապարհին):

Մեր որոշ հայրենակիցներ կարծում էին, թե հաջողությամբ փոխանակել են Հայրենիքն ու ինքնությունը լիքը սառնարանի հետ: Պարզվեց, սակայն, որ եթե դու ապրում ես գաղութում, որի ղեկավարները քեզ վերաբերվում են որպես բնիկն-աբորիգեների, ապա նույնիսկ դրան չես արժանանա: Թուրք գաղութապետը դեռևս մեզ է «տալիս» մեր հողերի և ընդերքի դիմաց քաղաքակրթության տարրական բարիքներ, ինչպիսիք են մանկապարտեզները և ասֆալտապատ ճանապարհները, որոնք այսպես թե այնպես մեզ երաշխավորված են` դեռևս գործող Սահմանադրությամբ: Միայն թե, ինչպես միշտ, նա, ով թանկարժեք իրերը փոխանակում է ապակյա ուլունքի հետ, հավերժ վճարում է իր հիմարության համար քրտինքով, արցունքով և արյամբ: Իսկ ապակյա ուլունքը՝ մանկապարտեզները, հիվանդանոցները և ճանապարհները, մնում են մետրոպոլիայի (գաղութատեր) վերաբնակիչներին:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն