Հաստատված է Բաքվում, կատարված՝ Երևանում

Հայկական աշխարհը կմերժի՞ արդյոք թուրքահպատակ «Իրական Հայստանի Սահմանադրությունը»: Դրանից է կախված` սա կդառնա մեր ազգային իմունային պատասխանի և անբավարարության վերջին ստուգումը, թե՞ մենք դեռ արժանի ենք ու կստանանք հայկական պետություն կառուցելու ևս մեկ հնարավորության:

Տալիոն
Տալիոն 63227
6

Վերջերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, խորհրդածելով «տարածաշրջանային նշանակության» նոր սահմանադրության նախագծի մասին, որը թուրք գաղութապետ Նիկոլ Փաշինյանը առաջ է մղում հայ ազգը «պետականացնելու» նպատակով, պատմեց, որ երկրի հիմնական օրենքը չպետք է «վտանգի տակ դնի խաղաղությունը, խաղաղության պայմանագիրը և խաղաղությանն ուղղված հարաբերությունները»։ Իհարկե, սա այն է, ինչ հարկավոր է ազգին 2020 և 2023 թվականների աղետալի պարտություններից, ինչպես նաև Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի տարածքների ռազմական շրջափակման ֆոնին։ Գալյանը, ով համեմատաբար վերջերս է նշանակվել այդ պաշտոնին՝ Միքայել Մինասյանի եղբոր՝ Գրիգորի փոխարեն, իր թուրք պետի ոճով ակնհայտ հիմարություն է ասել։

Նախարար Գալյանը պնդում է, որ Ադրբեջանի հետ «խաղաղության» պայմանագիրը, որն ըստ բովանդակության միջազգային պայմանագիր է, ունի գերագույն իրավական ուժ ազգային սահմանադրության նկատմամբ և պետք է սահմանի Հայաստանի սահմանադրական զարգացման ընդհանուր ուղեծիրը։ Հավանաբար խոսքը Հայաստանի գործող Սահմանադրության՝ Անկախության հռչակագրին հղում կատարող նորմի մասին է։ Միջազգային հարթակներում հանդես գալով որպես գրեթե ամբողջ աշխարհի ամենամեծ ժողովրդավար, Նիկոլ-փաշան երկար ու ծավալուն ճառեր է արտասանել՝ պնդելով, որ «խաղաղության» պայմանագրում կա մի դրույթ, որն արգելում է օգտագործել ազգային օրենսդրությունը՝ պայմանագրով սահմանված պարտավորություններից խուսափելու համար։ Ըստ երևույթին, Ադրբեջանի համար սրանք աղքատների օգտին լոկ ճոռոմաբանություն են, և արևելյան թուրքերը պահանջեցին վերջնականապես հանել սահմանադրությունից «Անկախության հռչակագիր» եզրույթը։ Հիշեցնենք, որ վերջինիս շրջանակներում Հայաստանի և Արցախի միավորումը հռչակվում է որպես հայկական պետականության նպատակներից մեկը։ Թուրք գաղութապետը արդեն ձեռնարկել է գրեթե բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բաքվյան փադիշահի կամքը կատարելու և հայկական հարցի վրա խաչ քաշելու համար․ այնպես որ շատ քիչ է մնացել։

Միջազգային պայմանագրի գերակայությունը սահմանադրության նկատմամբ թուրքական վարչակազմի իրավական հնարք է։ Աշխարհում վերջին ժամանակներս այլ կերպ են մտածում․ սահմանադրությունը բարձրագույն իրավական ակտ է, և պետության տարածքում գործող ցանկացած իրավական ակտ չի կարող հակասել դրան։ Օրինակ՝ 21-րդ դարի սկզբին Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը (ԳԴՍ ԳԴՀ) Գյորգյուլու գործով սահմանել է, որ ԳԴՀ Հիմնական օրենքն ամենաբարձր իրավական ուժի ակտ է, և օրենսդիրն իրավունք ունի չպահպանել միջազգային իրավական պարտավորությունները, եթե միայն այդպես հնարավոր է խուսափել հիմնական սահմանադրական դրույթների խախտումից։ Հետևաբար՝ գոյություն ունի սահմանադրորեն նշանակալի արժեքների որոշակի հավաքածու, որից շեղումն անթույլատրելի է՝ պետական ինքնիշխանության փաստացի վերացման սպառնալիքի տակ։ Միևնույն ժամանակ ԳԴՍ ԳԴՀ-ն ընդգծել է, որ պետությունը պարտավոր է կատարել միջազգային իրավունքի նորմերը (պայմանագրերը և համաձայնագրեր)։

Հայաստանի գործող օրենսդրությունը ելնում է նմանատիպ նախադրյալներից, քանի որ ցանկացած միջազգային պայմանագիր պետք է ստուգվի ըստ Սահմանադրությանը համապատասխանության՝ նախքան դրա ուժի մեջ մտնելը (Հայաստանի Սահմանադրական դատարանի մասին օրենքի 74-րդ հոդված)։ Ուստի 2024 թվականին տեղի ունեցավ Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման դրույթի սահմանադրաիրավական ստուգում, որը գլխավոր թուրքը ներկայացրեց ժողովրդին որպես «էսկալացիայից» յուրատեսակ պաշտպանություն։ Obiter dictum[1] Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ Անկախության հռչակագիրը չունի սահմանադրաիրավական ուժ և Հայաստանի Սահմանադրության մաս չի կազմում, հետևաբար՝ Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի գերագույն խորհուրդների 1989 թվականի համատեղ որոշմանը հղումը իրավական նշանակություն չունի։

Սակայն նույնիսկ այս դավաճանական գործողությունները ոչ մի կերպ չեն համոզել ադրբեջանական ագրեսորին, ուստի գլխավոր թուրքը ուզում է նոր  սահմանադրություն ընդունել։ Նոր սահմանադրության գործընթացը խոսակցությունների մակարդակում սկսվել էր դեռևս 2018 թվականից, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ անվերջ շարունակվող վերանորոգում՝ երբ գործը կիսատ թողնելը ափսոս է, բայց այն ավարտելու համար այլևս ոչ ուժ կա, ոչ՝ ցանկություն։ Նույնիսկ 2020 թվականից հետո Փաշինյանը չցանկացավ բարեփոխել ակնհայտորեն անարդյունավետ համակարգը և լիազորություններ կիսել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, քանի որ առաջինիս թիմը չուներ այդ լիազորություններն իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններ: Անցկացվում էին սահմանադրական բարեփոխման խորհրդի անվերջ նիստեր, իսկ ժողովուրդը ստանում էր միայն ցաքուցրիվ տեղեկություններ սահմանադրության նախագծի ենթադրյալ տեքստի մասին։ Ակնհայտ էր միայն «սերժական» պետական մեխանիզմը պահպանելու ցանկությունը՝ խորհրդարանում «կայուն» մեծամասնության տխրահռչակ սկզբունքով և վարչապետի գրեթե բռնապետական լիազորություններով։ Այնուամենայնիվ, նախկին նախագահ Սարգսյանի համար կարված կոստյումը լավ էլ հարմար «նստեց» Նիկոլ-փաշայի՝ Հարավային Կովկասում ինքնահռչակված ժողովրդավար լուսավորիչի վրա։ Այժմ սահմանադրության փոփոխության միակ նշանակությունը ռազմաքաղաքական կապիտուլյացիայի իրավական ձևակերպումն է և Հայաստանի ինքնիշխանության դադարեցումը։

Կա՞ արդյոք այստեղ զարմանալի բան։ Իհարկե՝ ոչ. «Իրական Հայաստանը»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղքենիական մտածելա- և գործելակերպի արատավոր զավակը, իր բովանդակությամբ ենթադրում է հրաժարում հայկական պետության հիմնարար արժեքներից։ Նիկոլ-փաշան յուրացրել է Հայաստանի բոլոր հետխորհրդային առաջնորդներից ամենավատ հատկանիշները՝ ներառյալ նրանց արտաքին քաղաքականության ուղղությունները, և վճռել է հայկական պետության մնացորդները հանել «Խաղաղության խաչմերուկի» աճուրդի՝ «վերցրե՛ք այնքան հայկական ինքնիշխանություն, որքան կարող եք» կարգախոսով։ Բայց գլխավոր թուրքը դեռ պետք է ամեն հնարավոր ու անհնարին միջոցներով համոզի քաղաքացիներին քվեարկել իր նոր փաշիստական սահմանադրության օգտին։ Հենց այս խնդրով են զբաղվելու նա և իր մինյոնները գալիք երկու տարիների ընթացքում։

Դառը դեղը քաղցրացնելու համար նրանք հավանաբար նոր Սահմանադրության նախագծում կներառեն իբր «տնտեսապես շահավետ» նորամուծություններ, որոնք իրականում ուղղակի կամրագրեն Հայաստանի գաղութային կարգավիճակը (օրինակ՝ օտարերկրացիների համար հողի սեփականության իրավունքը)։ Մի՛ խաբվեք այս հնարքներով և մի՛ տվեք ձեր «այո»-ն այս խաբեությանը։ Իսկական նոր Սահմանադրությունը պետք է գրի հայկական նոր ազնվականությունը, որը կստեղծի նոր հայկական պետություն։ «Իրական Հայաստանի» հեղինակին հայկական աշխարհը, նման «մանդատ», ինչպես ինքն է սիրում ասել, չի շնորհել։ Այս ամենից հետո նրան հայ ժողովուրդը կհիշեցնի՞ արդյոք այդ մասին։ Եթե ոչ, ապա սա կլինի մեր ազգային իմունային պատասխանի և անբավարարության վերջին ստուգումը։ Եթե ոչ, ուրեմն մենք դեռ արժանի ենք հայկական պետություն կառուցելու ևս մեկ հնարավորության:


[1] Իրավաբանական տերմին է, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ի միջի այլոց ասված»: Այն վերաբերում է դատարանի որոշման մեջ արված այն դատողություններին կամ մեկնաբանություններին, որոնք ուղղակիորեն կապված չեն գործի էության հետ և իրավաբանական ուժ չունեն:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն