Հայկական հողի մենաշնորհ. Փաշինյանը՝ գյուղատնտեսների դեմ

Թուրքական կոլաբորացիոնիստ Նիկոլ Փաշինյանը հայտնաբերեց «Իրական Հայաստանի» նոր ներքին թշնամիների։ Հիշեցնենք, որ այդ զառանցքային «իրական» Հայաստանում հերոսը հարկատուն է, սակայն, փաստորեն, նա է նաև վնասատուն: Այս անգամ դեղին լրագրողը հարձակվեց հայ գյուղատնտեսների վրա, որոնք, նրա խոսքերով, «խաբում» են գյուղատնտեսական ապահովագրության համակարգը։ Վերջապես գտնվեց բոլոր դժբախտությունների մեղավորը։

Կառավարության նիստի ժամանակ թուրք գաղութապետը պատմեց, որ որոշ ֆերմերային տնտեսությունների սեփականատերեր հաշվարկում են, թե որտեղ է ամեն տարի կարկուտ գալիս, այնտեղ ցանում են դաշտեր, և երբ կարկուտն իսկապես տեղում է, ստանում են ապահովագրական վճարներ։ Նիկոլ փաշան պնդում է, որ սխեման կրկնվում է տարեցտարի։ Թող չորանա նրա լեզուն, ով Փաշինյանին կմեղադրի մտքերի ադեկվատության մեջ, բայց նա գրեթե ամեն օր զարմացնում է սահմանափակությամբ, սակավամտությամբ և պարտվողական տրամադրվածությամբ, որը նրա քարոզիչները ներկայացնում են որպես համարյա «պետական մտածողություն»։

Սկսենք նրանից, որ պետականամետ են հենց նրանք, ովքեր ամուր կանգնած են իրենց հողի վրա և սերտորեն կապված են դրա հետ՝ չնայած կյանքի բոլոր դժվարություններին։ Գյուղատնտեսների համար հողն ու ջուրը դատարկ խոսքեր և խաղալիքներ չեն, որոնք կարելի է հանձնել գրչի մեկ շարժումով։ Հենց գյուղատնտեսների վրա կընկնեն թուրքական լիարժեք գաղութացման բոլոր դժվարությունները «խաղաղության պայմանագրի» և «հաղորդակցությունների ապաշրջափակման» ստորագրումից հետո, քանի որ պետության կողմից սուբսիդավորվող թուրքական և ադրբեջանական արտադրողների հետ մրցակցելը կդառնա գրեթե անհնար։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանն արդեն սկսել է այդ ուղղությամբ քայլեր անել՝ հայկական գյուղերի բնակիչների ոտքերի տակից դուրս մղելով նրանց կայունության մնացորդները։ Գլխավոր թուրքը ջղաձգվում է տոկուն բնավորություն ունեցող, հայրենի հողին ամուր կառչած մարդկանցից։

Ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը, կարկուտը ծեծած տեղն է ծեծում։ Նիկոլ փաշան, որը զավթիչների լավագույն ավանդույթներին համապատասխան՝ գործում է հայ առաքելական դավանանքի հավատացյալներից ջիզյա (հավատքի հարկ) վերցնելու տրամաբանությամբ, ձգտում է ոչխարին այնպես խուզել, որ կենդանի տեղ չմնա, և թուրքերը կարողանան անարգել ու էժան մտնել «խաղաղության խաչմերուկ»՝ հայերի վրա պարտադրելով տնտեսական կախվածություն։ Փոխանակ «շնորհակալություն» հայտնի այն մարդկանց, որոնց շնորհիվ ապահովվում է Հայաստանի ինչ-ինչ պարենային անվտանգությունը և արտահանումը, նրանց տրամադրի իրական (այլ ոչ թե պաշտոնյաների կողմից փողերի լվացման և համայնքային հողերի անօրինական մասնավորեցման համար նախատեսված) հարկային և այլ ֆինանսական արտոնություններ, առավելագույնս հեշտացնի հողակտորների շրջանառությունը հայերի համար, ներդրումներ կատարի հայկական գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման մեջ, թուրք գաղութապետը ուզում է ճնշել մարդկանց, որոնք ունակ են ինքնուրույն գոյություն ունենալ և ամուր կանգնել հայրենի հողի վրա։ Դրա համար, ինչպես ցույց է տվել Երրորդ Հանրապետության երեսնամյա պատմությունը, նրանց անհրաժեշտ է գոնե չխանգարել։ Այդ պատճառով էլ գուղատնտեսները ներքին թուրքի կողմից դիտարկվում են որպես վնասատուներ։

Փաշինյանը, շարունակելով Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ավանդույթները, վերացնելով հայկական պետականությունն Արցախում և ադրբեջանական դրոշներ բարձրացնելով Կիրանցի և Ոսկեպարի վրա՝ անցել է վերջին փուլ՝ անմիջակապես հողի և ֆինանսների ոլորտ։ Այն, ինչը չեն թալանել «նախկինները», վերահսկողության տակ են վերցնում Տիգրան Ավինյանի նման մինյոնները։ Իսկ գյուղատնտեսները և իրենց հացը սեփական աշխատանքով վաստակող այլ մարդիկ արդեն չափազանց թանկ են վճարել կոլաբորացիոնիստական ռեժիմի բարեկեցության համար՝ արյամբ, իսկ հիմա նաև՝ քրտինքով։ Եվ, ավա՜ղ, կշարունակեն վճարել մինչև ապագաղութացումը և հայկական պետականության վերականգնումը։ «Իրական Հայաստանում» կարկուտը նույն տեղն է ծեծում՝ հայերին, նրանց աշխատանքին և Հայրենիքում ապրելու աննկուն ցանկությանը:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն