Թուրք գաղութապետի վաշինգտոնյան արկածները

Վաշինգտոնյան ուղևորության իրական արդյունքներն են մի քանի աններկայանալի հանդիպումներն ու իր սարսափելի առոգանությունը Ատլանտյան խորհրդի երկրորդ կարգի փորձագետների առջև ցուցադրելու բաց չթողնված հնարավորությունը։

Դեռևս նախքան Դոնալդ Թրամփի նախագահական պաշտոնը ստանձնելը մենք գրել էինք այն մասին, թե ինչպես է Երևանում կոլաբորացիոնիստական կառավարությունը ժամանակավորապես գլխավորող թուրք գաղութապետ Փաշինյանը ջղաձգորեն որոնում թերթերի նոր վերնագրեր։ Ոչինչ չնշանակող փաստաթուղթը, որը երևանյան շներին որպես հրաժեշտի ոսկոր նետեց (Թրամփի կողմից ոչնչացված) Բայդենի վարչակազմը, զբաղեցրեց փաշինյանական ցածրակարգ դեղին մամուլի առաջին էջերը։ Սակայն դեղին լրագրողները նախկին չեն լինում, ուստի նրա նեխած հոգին միշտ նորանոր վերնագրեր է տենչում։ Եվ ահա նա, մեծ թավշյա «դեմոկրատ-բարեփոխիչը», որը արգելափակում է բոլոր անհամաձայն հայերի մուտքը Հայաստան, առցանց հեռարձակում է իր կնոջ հետ միասին էկոնոմ դաս նստելը։ Այսպիսով, առաջին վերնագիրը ստացված է։ Ատամների բուժման համար միջոցներ չկան, հեռուստացույցը վարկով է, կեցցե հեծանիվը, մետրոյով և ավտոբուսով երթևեկություն, ինքնաթիռում էկոնոմ դաս՝ ինչ ասես չի եղել։ Ծեծվա՞ծ է։ Իհարկե։ Պրիմիտի՞վ է։ Անշուշտ, բայց դա աշխատում է։ Բացի այդ, սա ընդամենը տեղեկատվական նախուտեստն է, գլխավոր կերակուրը սպասում է Վաշինգտոնում։

Մինչ թուրք գաղութապետն ու նրա ուղեկցուհին վայելում էին երկարատև թռիչքը, թուրքական լիրաների ու մանաթների հաշվին սնվող մեդիա աղբանոցները ակտիվորեն նախապատրաստում էին Հայաստանի հպարտ քաղաքացիներին և անողնաշար լուռ համագործակցողներին։ «Փաշինյանին սպասում է հանդիպում Թրամփ նախագահի հետ», «Փաշինյանը որպես պատվավոր հյուր հրավիրված է Ատլանտյան խորհուրդ», «Փաշինյանը գնում է ամերիկացիներին հիշեցնելու Հայաստանի առջև իրենց պարտավորությունների մասին»։ Ի դեպ, չափազանց պրիմիտիվ է։ Կարելի էր ավելի հետաքրքիր բան հորինել, օրինակ՝ «Փաշինյանը հրավիրված է Բիլդերբերգյան ակումբի փակ նիստին», «Թրամփը ցանկանում է խորհրդակցել Փաշինյանի հետ արտաքին և պաշտպանական քաղաքականության հարցերով», «Գրենլանդիան միացնե՞լ, թե՞ Տեխասը հանձնել։ Հանրապետականները սպասում են Փաշինյանի կարծիքին»։ Օգտվեք, պարոնայք, բայց  հիշեք, որ առանց երևակայության և կրեատիվի կոլաբորացիոնիստները պետք չեն նույնիսկ ամենահետամնաց մետրոպոլիային։ Ընդգծենք, որ Թուրքիան այդպիսիների շարքին հաստատ չի պատկանում։

Թռիչքի ընթացքում թուրք գաղութապետը հրաշալի անուրջներ էր տեսնում, թե ինչպես են նրա ենիչերիները իրեն դիմավորում օդանավակայանում, իսկ նրա նախկին անգլերենի պարապողը և այժմ Վաշինգտոնում գաղութապետի լիազորդեսպան Լիլիթ Մակունցը Վեստ Փոյնթի՝ ԱՄՆ առաջնակարգ զինվորական ակադեմիայի, շրջանավարտ փայլող գեներալների ուղեկցությամբ հանձնում է նրան նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Այս նամակում Թրամփը գրում է, որ իրեն երազում այցելել էր Մահաթմա Գանդին (մեծ պոպուլիստ, որ մասնատեց պատմականորեն աշխարհիկ Հնդկաստանը հորինելով երբեք գոյություն չունեցած Պակիստանն ու Արևելյան Պակիստանը, և Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և Հայոց Ցեղասպանության առաջին ուրացող Քեմալ Աթաթուրքի մեծ ընկեր) և խնդրել էր փոխանցել, որ ինքը և Քեմալը հպարտանում են Փաշինյանի  Ցեղասպանությանը ուրացման ժառանգությունով և անհամբեր սպասում են նրա հետ հանդիպմանը։ ԱՄՆ նախագահը նաև հատկապես շնորհակալություն է հայտնում Փաշինյանին ԱՄՆ-ում ներքին պառակտումը հաղթահարելու համար, քանի որ բացառապես նրա այցի շնորհիվ դեմոկրատները և հանրապետականները դադար են վերցրել իրենց հակամարտության մեջ։ Թրամփին ատող սենատորները Փաշինյանի հետ ձեռքսեղմման հնարավորության դիմաց պատրաստ են անձամբ զենքը ձեռքին ոտքով հասնել Տեխաս և անօրինական ներգաղթյալներից պաշտպանել երկրի սահմանը։

Եվ այդ պահին բորտուղեկցորդուհին թափահարում է երազում ժպտացող թուրք գաղութապետի ուսը՝ նախազգուշացնելով, որ լավ կլիներ ամրագոտիները կապել՝ շուտով վայրէջք է։ Սկսվեցին գաղութապետի արկածները Վաշինգտոնում։ Եվ իրականության մեջ ամեն ինչ ինչպես երազում է, բացառությամբ Վեստ Փոյնթի գեներալների և Թրամփի նամակի։ Դե, ոչինչ՝ փոխարենը բոլոր ենիչերիները տեղում են, իսկ Մակունցի ժպիտը նրան հույս է պարգևում, որ նոր հզոր թերթի վերնագիր այնուամենայնիվ կլինի։ Ճիշտ է, այդ պահին նա չգիտեր, որ լայնաբերան ժպտալը միակ բանն է, որ իր անգլերենի դասատուն սերտել է ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնը երեք տարի զբաղեցնելու ընթացքում։ Բայց եկեք նրան չափազանց խիստ չդատենք, քանի որ հոգեբուժությունը պնդում է, որ առանց պատճառի ժպիտն ու ծիծաղը նույնիսկ բազային մտավոր զարգացման բացակայության նշան է։ Համենայն դեպս, զուր չի նշանակել՝ չէ՞ որ նրա ֆոնին Փաշինյանը կարծես թե Ջորջ Վաշինգտոնը լինի։

Վաշինգտոնյան ուղևորության իրական արդյունքներն են մի քանի աններկայանալի հանդիպումներն ու իր սարսափելի առոգանությունը իսկապես ազդեցիկ ուղեղային կենտրոնների (օրինակ, Միջազգային հարաբերությունների խորհրդի) կողմից մերժվածների համար արդեն վաղուց անցողիկ բակ դարձած Ատլանտյան խորհրդի երկրորդ կարգի փորձագետների առջև ցուցադրելու բաց չթողնված հնարավորությունը։ Այնուամենայնիվ, մի կույտ մանր վերնագրեր հավաքված է, բայց դրանցով մեկնելը տարբերակ չէ։ Եվ այստեղ խղճահարությունից նրան տալիս են իրենից երկու անգամ բոյով փոխնախագահ Վենսի հետ փոքր-ինչ խոսելու և լուսանկարվելու հնարավորություն։ Ցավալիորեն, փոխնախագահ Վենսը նույնպես հիասթափեցրեց՝ չկար ոչ նամակ, ոչ էլ հաղորդագրություն նախագահ Թրամփից։

Սակայն ի՞նչ տարբերություն։ Ո՞ւմ է հետաքրքրում։ Վերնագիրը ստացված է՝ ուրեմն այցը հաջողված է, ազգային շահերը պաշտպանված են, հայ ժողովուրդը կարող է շարունակել վայելել իր թունդ սուրճը երևանյան Հյուսիսային պողոտայի ռեստորաններում, իսկ սահմանին կանգնած հայ զինվորը կարող է հանգիստ քնել Ադրբեջանցի դիպուկահարների թիրախանշանում։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն