Վերջերս թուրք գաղութապետ Փաշինյանը և նրա երիտենիչերիները թողարկեցին հակազգային հայտարարությունների հերթական չափաբաժինը։ Կրկին ընդգծվեց, որ ժամանակն է մոռանալ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը։ Ուշագրավ է, որ այս անգամ նա ոչ միայն կասկածի տակ դրեց ցեղասպանության փաստը, այլև «Իրական Հայաստանի» գոյության սպառնալիք անվանեց դրա ճանաչման օրակարգը։ Ինչպես տեսնում ենք, Փաշինյանը հեշտությամբ, անկաշկանդ և հետևողականորեն արմատախիլ է անում պատմական հիշողության գործոնը՝ որպես ազգային ինքնության առանցքային տարր։ Նա անում է դա ժպիտը դեմքին, քանի որ հասկանում է, թե որքան անողնաշար է ներքին այսպես կոչված «ընդդիմությունը»։ Հայության նույնպիսի դահիճների գլխավորած «ընդդիմության» անողնաշարությունը միանգամայն տրամաբանական և կանխատեսելի է, ինչը չի կարելի ասել Սփյուռքի կրթված, սկզբունքային և ազդեցիկ անձնավորությունների մասին:
Մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք այնպիսի ազդեցիկ անձանց մասին, ինչպիսիք են Արմեն Սարգսյանը, Նուբար Աֆեյանը, Ալեքս Եմենիջյանը և Սերժ Թանկյանը, ովքեր իրենց ներկայացնում են որպես ազգային մտածողներ և Հայոց ցեղասպանության ճանաչման անզիջում մարտիկներ։ Մեր հարթակի էջերում հրապարակվել են նյութեր, որոնք բացատրում են, թե ինչպես են այդքան բարձր մակարդակի անձնավորությունները փաստացի լեգիտիմացնում Փաշինյանին և նրա կրտսեր ենիչերիներին` հանդիպելով նրանց հետ, քանի որ վերջիններս ձգտում են ոչնչացնել այն ամենը, ինչ այդ անձնավորությունները ցանկանում են պահպանել և փոխանցել նոր սերունդներին։ Այսօր մենք ականատես ենք լինում այդ ազդեցիկ մարդկանց կողմից վտանգավոր գործողությունների երկրորդ կարգին՝ լռությանը։ Ներկայիս հանգամանքներում, երբ Հայաստանը և հայությունը ոչնչացվում են կոլաբորացիոնիստների (համագործակցողների) ձեռքով, չեզոքությունը, լռությունը և անգործությունը զսպվածության և իմաստության դրսևորում չէ։ Դա մեղսակցության պասիվ ձևն է, ուրիշ ոչինչ։ Այդչափ կրթված և ազդեցիկ մարդիկ պետք է որ հասկանան պատմության տրամաբանությունը, որը բոլորին է պատժում, քանզի կոլեկտիվ պատասխանատվությունը բոլորի համար հաստատուն կանոն է։
Հստակ դիրքորոշման բացակայությունը և լռությունն այս դեպքում միանշանակ զրոյացնում է այն ամբողջ գործունեությունը, որը վարում են ուժեղ երկիր և ազգ տեսնել կամեցող ազդեցիկ գործիչները։ «Ավրորան» և այլ նախագծերը իմաստազրկվում են, քանի որ ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ դրանք լրջորեն չի ընդունի։ Ինչո՞ւ։ Տրամաբանությունը պարզ է՝ ինչո՞ւ են այդքան ազդեցիկ հայերը ծախսում իրենց ուժերն ու ռեսուրսները ուրիշներին օգնելու համար, միևնույն ժամանակ անզոր լինելով իրենց սեփական ժողովրդին և երկիրը ոչնչացողների դեմ։ Իսկ հիմա պատկերացրեք արտաքին աշխարհի կոլեկտիվ դեմքի արտահայտությունը, երբ այն ականատես է լինում, թե ինչպես են Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներ Նուբար Աֆեյանի, Սերժ Թանկյանի կամ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Պատապուտյանի պես անձինք ժպիտը դեմքներին սեղմում հանուն սեփական իշխանությունը պահպանելու իրենց նախնիների հիշատակով առևտուր անողների ձեռքերը։ Ժամանակն է հասկանալ և ընդունել այս փաստը։
Այդ շարքում յուրակատուկ տեղ է զբաղեցնում Սերժ Թանկյանը, ով 2018 թվականին առանցքային դերերից մեկը խաղաց պետական հեղաշրջման հանրայնացման և լեգիտիմացման գործում, որի արդյունքում իշխանության եկան թուրքական կոլաբորացիոնիստները՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Պարոն Թանկյան, «թուրքական թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո երեք տարվա ընթացքում Դուք համոզում էիք Ձեր բազմամիլիոն հայ լսարանին, որ Փաշինյանը մեծ և պայծառ ապագայի մասին է, Փաշինյանը ուժեղ Հայաստանի մասին է, Փաշինյանը Սփյուռքի հետ ավելի սերտ հարաբերությունների մասին է։ Միլիոնավոր հայեր հավատացին և վստահեցին Ձեր խոսքերին։ Նրանք չէին մտածում այն մասին, թե ինչպես կարող է դեղին լրագրողը՝ թուրքասերներ Աշոտ Բլեյանի, Խաչատուր Սուքիասյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի սանը, շահագրգռված լինել ուժեղ Հայաստանով։ Նրանք իրենց հարց չէին տալիս, թե ինչպես կարող է երևանյան ակումբային դիջեյը լինել վարչակազմի ղեկավար, իսկ տուրգործակալը գլխավորել Սփյուռքի նախարարությունը, որը թուրք գաղութապետը չէր բարեփոխելու և ընդլայնելու, այլ պարզապես վերացնելու էր։
Ինչո՞ւ եք հիմա լռում, պարոն Թանկյան։ Դուք չե՞ք զգում Ձեր պատասխանատվությունը այն հայերի առջև, ում Դուք, Ձեր քաղաքական դիլետանտիզմի և կարճատեսության պատճառով, բերեցիք թուրքական կախաղանի տակ։ Դուք ոչինչ չունե՞ք ասելու 5 հազար երիտասարդ հայ զինվորների և սպաների ընտանիքներին, ովքեր, հակառակ «պայծառ ապագա բերող» Փաշինյանի ցանկության, 44 օր կռվեցին հանուն իրենց նախնիների հողում ապրելու իրավունքի։ Դուք ոչինչ չունե՞ք ասելու Ձեր սեփական նախնիներին, ովքեր 1915-1923 թթ. հրաշքով փրկվեցին նրանց ձեռքից, ում Փաշինյանը հիմա անվանում է «խաղաղության գործընկերներ»։ Ճակատագրի հեգնանք է, բայց հենց Ձեր կողմից ակտիվորեն առաջ մղվող Փաշինյանն է այսօր բացահայտ խոսում այն մասին, որ Ձեր նախնիների հիշատակը, պարոն Թանկյան, առաջնահերթություն չէ Հայաստանի համար։ Ձեր պոպուլիստական հոդվածները The Rolling Stones ռոք ամսագրում Ձեզ քավություն չեն բերի։ Միայն հստակ, կոշտ և սկզբունքային դիրքորոշումը առ այն, որ Դուք սխալվել եք, և կոչը այդ միլիոնավոր հայերին՝ սկսել թուրքական կոլաբորացիոնիստների տոտալ բոյկոտը։ Միայն այդպես պատմությունը Ձեզ թողություն կտա։ Ամեն ինչ Ձեր ձեռքերում է։
Խաղաղ ու պասիվ կոլաբորացիոնիզմ
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
