Պաշտպաննե՞ր, թե՞ դահիճներ։ Հայկական աբսուրդի ժամանակագրություն

Պատկերում գաղութապետ Նիկոլի «կտրիճ» ենթակաները ձերբակալում են 70-ամյա Ղարիբ Բաբայանին։

Հայկական լրատվամիջոցների վերնագրերի սյուրռեալիստական բնույթը դարձել է նոր նորմա։ Այսպես, անցած գիշեր ձերբակալությունից հազիվ խուսափեց 70-ամյա ՀՀ քաղաքացի Ղարիբ Բաբայանը, ով տարածել էր Երևանի Հանրապետության հրապարակում «Ղարաբաղի» մասին երգող իրանցի ադրբեջանցիներին պատկերող տեսանյութը։ Թուրք պարետ Փաշինյանի օրոք Հայաստանում «ժողովրդավարությունը» այնպիսի բարձունքների է հասել, որ գիշերվա կեսին հարյուր հազարավոր հայեր «թեթևացած» շունչ են քաշում, որ օտարերկրյա սադրիչների անպատժելիությունից արդարացիորեն վրդովված մարդը չձերբակալվեց, այլ ընդամենը ենթարկվեց վարչական հսկողության և զրկվեց հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքից։

Իրավ, հին, մոնտաժված տեսանյութը նկարահանվել և տարածվել է ճիշտ պահին՝ Հայաստանի և հայկական աշխարհի դեմ մղվող հիբրիդային պատերազմի շրջանակներում հերթական հոգեբանական ներխուժում իրականացնելու համար։ Դրա նպատակները պարզ են՝ համոզել մեզ, որ մենք անզոր ենք թշնամու դեմ, հետևաբար դիմադրությունն անիմաստ է։ Իհարկե, Ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է գտնել նրանց, ովքեր սա բեմադրել են կամ նկարահանել՝ «երգիչներին» չխոչընդոտելով և համապատսխան մարմիններին չհաղորդելով, ինչպես նաև պարզել, թե ինչու սադրանքը մնաց առանց կառավարության շենքի մոտ հերթապահող բազմաթիվ ոստիկանների ուշադրության։

Սակայն իրավիճակի սյուրռեալիստական բնույթը կայանում է նրանում, որ Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը առնչվում է «ատելության հրահրմանը»։ Յուրաքանչյուր ոք, ով գիտակցաբար մասնակից է դարձել այս և Հայաստանի տեղեկատվական տարածք այլ ներթափանցումների, պետք է պատժվի՝ բայց ոչ թե ատելություն հրահրելու համար, առավել ևս «ներքին», այլ որպես լրտեսներ և նրանց հանցակիցներ։ Արդյունքում հայկական ուժային կառույցների ներկայիս «աշխատանքի» պատճառով հայ հասարակությունն իրեն ավելի անվտանգ չի զգում, այլ հակառակը՝ բացարձակապես անպաշտպան՝ ինչպես զբոսաշրջիկների և նույնիսկ Հայաստանի նոր ռեզիդենտների (իսկ երբեմն էլ՝ քաղաքացիների) անվերահսկելի հոսքերի, այնպես էլ սեփական «իրավակարգի» և «արդարադատության» համակարգի առջև։

Հետապնդման համար ընտրված հոդվածի անհեթեթությունն ապացուցում է, որ ժամիշխան Փաշինյանն իր լավագույն ավանդույթներով ուղղակի ցանկացել է հաճոյանալ իր տերերին։ Նախ՝ հայի նկատմամբ ակնհայտորեն անարդար հետապնդումները «աստվածահաճո» գործ են հարևան երկրում։ Երկրորդ՝ դրանով Փաշինյանը հնարավորություն տվեց իր «գործընկերոջը»՝ նույն անձին, ում հետ նա պատրաստվում է «փոխադարձաբար» հրաժարվել դատական հայցերից և պահանջներից, ցույց տալ արտաքին դիտորդներին, թե Հայաստանում իբր տարածված է զբոսաշրջիկների նկատմամբ էթնիկական պատկանելիության վրա հիմնված ատելությունը (չնայած նույնիսկ Քննչական կոմիտեն չփորձեց նման անհիմն մեղադրանք առաջ քաշել)։ Երրորդ՝ այս իրավիճակը «արևմտյան ադրբեջանցիների» ներհոսքի պարագայում ապագա առաջնահերթությունների դասավորման յուրօրինակ ցուցադրություն է։ Չորրորդ՝ մենք ամեն օր ականատես ենք դառնում, թե ինչպես են իրական (օրինակ՝ արցախահայության նկատմամբ) ատելությունը անպատիժ սերմանում Փաշինյանի և նրա կնոջ մերձավոր բլոգերները։

Ղարիբ Բաբայանի հետապնդումն անօրինական է, սահմանափակում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և պետք է անհապաղ դադարեցվի։ Իրերն իրենց անուններով կոչելը յուրաքանչյուր հայի պարտքն է, այլ ոչ թե արտոնությունը։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն