Վերջերս գերագույն կապիտուլյանտն Ալիևի սպառնալիք-բացահայտումներին «արձագանքել» է չափանիշների երկար ցանկով, որոնք ընկնելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հիմքում։ Մի կողմ թողնենք հարցն այն մասին, թե ինչո՞ւ ստորագրել «խաղաղություն», եթե պատերազմի չես ներկայացել, և հասկանանք, թե ի՞նչ են նշանակում Հայաստանի վարչապետի շրջանառած «սկզբունքներն» իրական քաղաքականության, այլ ոչ թե էժանագին թերթային վերնագրերի լեզվով։
Թարգմանություն. Հայաստանը կհրաժարվի ապագայում արդարության վերականգնման ցանկացած բարոյական հիմքից և արդարությունից առհասարակ։ Ակնհայտ է, որ արհեստական «հավասարակշռությունն» այն պայմաններում, երբ կա հաղթող, ով ստացել է ամեն ինչ, և կա պարտվող, հավերժ ամրագրում է վերջինիս իրավիճակային պարտությունը և զրկում դիվանագիտական լծակներից և սեփական կրթական համակարգ ու տեղեկատվական օրակարգ ձևավորելու իրավունքից։ Հայաստանը տարածքային հավակնություններ չունեցող երկիր է, իսկ Ադրբեջանը կարիք չունի նույնիսկ խորհրդանշական կերպով արդարանալու էթնիկ զտումների, մարդկության դեմ հանցագործությունների և Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։
Թարգմանություն. Հայաստանը կշարունակի ինքնակամ նահանջել ռազմավարական բարձունքներից՝ իր զինվորներին ու խաղաղ բնակչությանը թողնելով թշնամու նշանառության և մշտական հոգեբանական ահաբեկման ներքո։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանին հանձնել այն ամենը, ինչը պատահաբար բաժին է հասել նրանց խորհրդային հերթական քարտեզի համաձայն, և փոխարենը չպահանջել իսկական անկլավը՝ Արծվաշենը։
Թարգմանություն. Ադրբեջանը ստացել է իր պահանջների 90%-ի կատարման երաշխիքներ, պետք է հասնել մնացած 10%-ի իրագործմանը։ Պետք է շտապել և կատարել բոլոր պայմանները, որպեսզի հնարավորինս շուտ հայտնվել իր «գործընկերոջ» խաղաղասեր շոշափուկներում։ Եվ ոչինչ, որ յուրաքանչյուր ընդունված պայման միայն մեծացնում է նրա ախորժակը՝ այն բավարարելու համար դեռ մնացել են մի ամբողջ 29754 քառ․ կմ և միլիոնավոր հայերի կյանքեր։
Թարգմանություն. Հայաստանը թշնամիների համար կդառնա միջանցիկ բակ և հաբ իր իսկ դեմ զենքեր փոխադրելու համար՝ Սյունիքի անվտանգությունը, նրա բնակիչների խաղաղ կյանքը և, ի վերջո, հենց Սյունիքը, Իրանի հետ սահմանը և սեփական հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը վաճառելով տրանզիտից ակնկալվող կոպեկների դիմաց, եթե, իհարկե, բախտները բերի ու վճարեն։ Չնայած, այդ հարցում հնարավոր է, որ Փաշինյանը հետևողական լինի։
Թարգմանություն. Սահմանային իրավիճակը և դրա մասին հաշվետվողականությունն ամբողությամբ կախված կլինի առավել շահեկան մարտավարական դիրքեր զբաղեցնող Ադրբեջանի «բարի կամքից»։ Ադրբեջանական կողմի բոլոր սադրանքների պատասխանատվությունը կրելու են հայ զինվորականները։ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որի ներկայությամբ (իր բոլոր թերություններով հանդերձ) էապես նվազել է միջադեպերի և զոհերի թիվը, կարտաքսվի Ադրբեջանին հաճոյանալու համար, որին շատ ավելի հարմար է համաձայնագրերի պայմանների պահպանումն ապահովել թուրք-ռուսական մոնիտորինգի ներքո։
Թարգմանություն. Ադրբեջանը կվերադարձնի նրանց, ում կհամարի «պահվող անձինք», այլ ոչ թե, ասենք, ահաբեկիչներ, հանցագործներ և այլն։ Եվ, ինչպես 2020 թ․, դեռևս չհասցրած ազատ արձակել բոլոր նրանց, ում խոստացել է, Ալիևը կշտապի իր բանտերը լցնել նոր հայ գերիներով, քանի որ հիանալի կերպով հասկանում է, թե որքան արժեքավոր են այդ ակտիվները հայկական հասարակական կարծիքը մանիպուլացնելու, և հետևաբար Փաշինյանի ունեցած ամենաթանկ բանի՝ նախընտրական ձայների համար։
Թարգմանություն. Նախորդ կետի ոճով դառը դեղը քաղցրացնելու փորձ է արվում՝ իբրև թե հայերն էլ են մի բան «ստանում» կապիտուլյացիայի ստորագրումից, որը խաղաղություն չի բերի։ Ադրբեջանը բացառիկ հասանելիություն ունի գրեթե բոլոր այն տարածքներին, որտեղ կարող են գտնվել զոհվածների աճյունները։ «Ամբողջ ինտենսիվությունը» ոչինչ չի նշանակում, և հարյուրավոր ընտանիքներ ապարդյուն հույս կփայփայեն գոնե գտնելու իրենց ռազմիկների մասունքները, թեև եզակիների «բախտը» կարող է և բերել։
Թարգմանություն. Ադրբեջանը և նրա ղեկավարությունը երբեք իրավական պատասխանատվություն չեն կրի հայ երեխաների, կանանց, ծերերի, բժիշկների տանջալից մահերի, հազարամյա մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման համար։ Մարդկության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունները միջազգային ատյաններից ինքնակամ հետ կանչելով՝ մեր և մեր ապագա սերունդների ձայնը երբեք լսելի չի լինի միջազգային դատական ատյաններում՝ թե՛ իրավական, թե՛ բարոյական նկատառումներով, և մենք արժանիորեն կդառնանք ոչ միայն «տուժողներ», այլ նաև մերժվածներ՝ նման հանցագործությունները հանդուրժելու համար։ Ադրբեջանը կկարողանա շարունակել լկտիորեն Հայաստանին մեղադրել բոլոր մահացու մեղքերի մեջ, և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դրան չի առարկի, ինչպես և հիմա: Մեր խոսքը կլինի նրանց խոսքի դեմ՝ առանց դատավորի, իրականում մեր խոսքն էլ չի լինի (տե՛ս կետ 1):
Թարգմանություն. Մենք դրա միջով արդեն անցել ենք 2020 թվականից հետո: Հայաստանն ամբողջական և արդյունավետ կերպով կատարում է բոլոր պայմանները և հույս ունի, որ Ադրբեջանը ևս կկատարի իր պայմանները։ Ճիշտ է, հիմա նույնիսկ ցուցադրաբար բողոքել չի կարելի (տե՛ս կետ 1): Հասկանալի է, որ աշխատանքը գործընթաց է, ոչ թե արդյունք, ուստի դժվար կլինի առարկել, եթե Ադրբեջանը գերիներին կամ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհվածների աճյունները վերադարձնի, երբ Հայաստանը որպես քաղաքական միավոր այլևս գոյություն չի ունենա։
Թարգմանություն. Հայաստանի զենք ձեռք բերելու հնարավորությունները կսահմանափակվեն արդեն իսկ բանակցությունների ընթացքում, իսկ Ադրբեջանը կշարունակի զինվել։ Ադրբեջանն ամբողջական տեղեկատվություն կստանա Հայաստանի ռազմական զինանոցի մասին։ Եթե Ադրբեջանը նույնիսկ դադարի որոշակի զենք գնել (ինչը բացառված է), կամրագրվի Ադրբեջանի ռազմա-տեխնիկական բացարձակ գերակայությունը, որը հաստատվել է 2020թ․։ Բացի այդ, թշնամին գործնականում ունի այն սպառազինությունների տեխնիկական նորույթները և ֆունկցիոնալ անալոգները ձեռք բերելու անսահմանափակ հնարավորություններ, որոնց նկատմամբ քվոտաներ կսահմանվեն։
Թարգմանություն. Առաջին ձևակերպմամբ Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Արցախում (ներառյալ Շահումյանը) էթնիկ զտումների արդյունքում փախստական դարձած հայերի իրավունքները լավագույն դեպքում կհավասարեցվեն ադրբեջանցիների իրավունքներին, ովքեր խաղաղ և հիմնականում անշտապորեն լքել են իրենց բնակության վայրերը Խորհրդային Հայաստանում։ Ավելին, դատելով Հայաստանի ղեկավարության հռետորաբանությունից, ակնհայտ է, որ «համատեղ մասնագիտական փորձագիտական հանձնաժողովը», որը պետք է զբաղվի այդ խնդրով, «կոնսենսուսի» կգա միայն առասպելական «արևմտյան ադրբեջանցիների» վերաբերյալ, որոնց թվաքանակն ադրբեջանական պետական քարոզչության շուրթերով անընդհատ աճում է, մինչդեռ ակնհայտ է, որ բոլոր ալիքների հայ փախստականների 99%-ի համար Ադրբեջանի իրավասության տակ ապրելու հարցը չի դրվում։ Կասկածից վեր է, որ ադրբեջանցիներին Հայաստան «հայրենադարձվելու» հարցում իրենց պետությունը կաջակցի ամենաբարձր մակարդակով, եթե, իհարկե, չստիպի «ապաշխարող» Հայաստանին հոգալ նրանց տեղափոխման և կեցության ծախսերը։
Թարգմանություն. Մենք մեկընդմիշտ հրաժարվում ենք Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միակ օրինական հարթակից, որն այն լուծված չի ճանաչում և առնվազն չի ժխտել արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Այսպիսով մենք ցույց ենք տալիս մեր համաձայնությունն Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափմանը։ Մենք այնքան ուժեղ և պինդ ենք, որ հրաժարվում ենք բարեկամական Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությունից և նույնիսկ ինքնուրույն որոշումներ ենք կայացնում այն ձևաչափը լուծարելու մասին, որը մենք չենք հիմնել։ Մենք գերադասում ենք մեր հարցերը լուծել Թուրքիայի հետ, որը երկար տարիներ ապարդյուն փորձում էր մտնել այդքան «անկարևոր» Մինսկի խմբի կազմ։ Վերջապես, մենք հրաժարվում ենք ոչ կատարյալ մեխանիզմից, որպեսզի այն փոխարինենք… ոչնչով։
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
