Տալ ԱՄԵՆ ԻՆՉ հանուն ՈՉՆՉԻ

Ահա այն՝ Փաշինյանի յոթամյա կառավարման աշխարհաքաղաքական մեծ ձեռքբերումը։ Ահա թե ինչի հետ փոխանակեցին Շուշին, ահա թե ինչի համար զոհվեցին հինգ հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ։ Մեկ քլիքբեյթ վերնագրի հետ:

Այս շաբաթ թուրքական պարետը և դեղին մամուլի նախկին լրագրողը ստացավ հերթական և երկար սպասված թերթային վերնագիրը։ Խոսքն, այսպես կոչված, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության մասին է։ Բայդենի հեռացող վարչակազմը չափազանց առատաձեռն է եղել մի շարք երկրների նկատմամբ՝ «ոգեշնչող հռետորաբանությամբ» և բոլորովին անօգուտ փաստաթղթեր շնորհելով։ Զարմանալի չէ։ Վերջին չորս տարիներին Սպիտակ տան ռազմավարությունը Հայաստանի նկատմամբ եղել է բավականին պարզ՝ գովաբանել Փաշինյանին որպես մեծ ժողովրդավար-բարեփոխիչի, ով բռնել է խաղաղության դժվարին ճանապարհը, ինչը պահանջում է Ադրբեջանի բռնապետ Ալիևի բոլոր պահանջների միակողմանի բավարարում։ Վերջինիս բարի խոսքերով ողողելու կարիք չկար, քանի որ, լինելով ռեալիստ, նա խաղացող է և կարողանում է կարդալ աշխարհաքաղաքական մեծ խաղը։

Իլհամ Ալիևը չխնդրեց, ոչ էլ նույնիսկ պայմանավորվեց, այլ ճնշում գործադրեց և պահանջեց։ Պարզ ասած՝ նա «քաղաքակիրթ» աշխարհի հետ խոսեց վերջինիս հասկանալի լեզվով։ Զարմանալի չէ, որ նա շարունակում է ստանալ այն ամենն, ինչ ուզում է։ Արևմտյան քաղաքակրթության կենտրոններից որևէ մեկը չցանկացավ անգամ խորհրդանշական պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, որը բացահայտ և առանց երկմտելու էթնիկ զտում իրականացրեց՝ 120,000 հայերի վտարելով Արցախի իրենց տներից։ Այժմ, թուրք ավագ եղբոր աջակցությամբ, նա ձգտում է ավարտին հասցնել ողջ Արևելյան Հայաստանի տարածքից հայերի վտարման գործընթացը՝ այն բնակեցնելով ադրբեջանական և թուրքական բնակչությամբ։ «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը բոլորովին էլ առասպել չէ, և ոչ էլ հեռավոր հեռանկար, այլ մոտալուտ անխուսափելիություն, եթե Հայաստանում շարունակի իշխել ներկայիս կոլաբորացիոնիստների (համագործակցողների), դավաճանների և տականքների ցեղախումբը։

Փաշինյանը սկսել է հասկանալ, որ իր օրերը հաշված են, քանի որ հաջորդ փուլում թուրք-ադրբեջանական մետրոպոլիային բոլորովին ուրիշ կառավարիչներ են պետք լինելու։ Շատ կարևոր է ընդունել այն փաստը, որ նրա գործողությունները միտված են լուծելու մեկ պարզ խնդիր՝ փրկել իրեն և ստանալ խոստացված վճարը հայության պառակտման, Արցախի կործանման և նվաստացած Հայաստանը գաղութատիրական կառավարմանը հանձնելու համար։ Դեղին լրագրողը, ինչպես և իր «գործընկերները»՝ ի դեմս Միխայիլ Սահակաշվիլիի և Վլադիմիր Զելենսկու, մինչ օրս չեն հասկացել, որ «խոստումը» քաղաքականության հետ որևէ կապ չունի։ Նրանք ո՛չ աջակցություն են վայելում, ո՛չ հարգանք, քանի որ այդ տեսակի մարդիկ ժամանակավոր ծախսվող նյութ են՝ պահպանման չափազանց սահմանափակ ժամկետով։ Այնուամենայնիվ, ինքնապահպանման (սեփական մորթապաշտ շահի) բնազդը տականքների մոտ աշխատում է, և նրանք շտապում են նոր տեր որոնել։

Անիմաստ է երկար և շատ խոսել այն մասին, որ ստորագրված կանոնադրությունն աշխարհաքաղաքական որևէ արժեք չունի և զուտ գեղեցիկ խոսքերի ու ցանկությունների հավաքածու է։ Այս կանոնադրությունը լավագույնս բնութագրել է հայկական կողմի ստորագրող-կոլաբորացիոնիստ Արարատ Միրզոանը՝ այն անվանելով է «Հայաստանի համար ապագայի ճանապարհային քարտեզ»։ Ոչ մի կոնկրետ քաղաքական պայմանավորվածություն, ոչ մի մեխանիզմ ու գործիք, ոչ մի երաշխիք, պարզապես «ապագայի ճանապարհային քարտեզ»: Սա է հայ ժողովրդի ինքնիշխանությունն ու ապագան հանձնելու իրական գինը՝ «ճանապարհային քարտեզը», այն էլ` ցուցադրաբար նորընտիր Թրամփի «գլխին կապած»: Որևէ կասկած չկա, որ ԱՄՆ 47 – րդ նախագահը կհիշի Հայաստանի այդ ցատկը իր մրցակցի` «կաղ բադ» Բայդենի նախագահության ու ժառանգության վերջին վագոնը: Ահա այն՝ Փաշինյանի յոթամյա կառավարման աշխարհաքաղաքական մեծ ձեռքբերումը։ Ահա թե ինչի հետ փոխանակեցին Շուշին, ահա թե ինչի համար զոհվեցին հինգ հազար երիտասարդ զինվորներ ու սպաներ։ Մեկ քլիքբեյթ վերնագրի հետ: Սարսափելի է, ամոթալի, բայց՝ ճշմարտություն։

Այն, որ ԱՄՆ-ի հետ այս կանոնադրությունն ունի զրոյից էլ պակաս արժեք, վկայում է հետևյալ պարզ փաստը։ Կանոնադրությունն  իրավական ակտ չէ, որում սահմանվում են երկու պետությունների հստակ պարտավորությունները և դրանց ապահովման մեխանիզմները։ Այն մտադրությունների մասին ամենասովորական փաստաթուղթ է, և պարտադիր բնույթ չի կրում: ԱՄՆ-ի կնքած լուրջ համաձայնագրերն ու պայմանագրերը ստորագրվում են երկրների ղեկավարների մակարդակով, հանդիսավոր մթնոլորտում և անցնում են Կոնգրեսի վավերացման ընթացակարգով։ Մի´ շփոթեք, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագրի հետ, որն ՆԱՏՕ-ից դուրս դաշնակցի կարգավիճակ է ընձեռում, դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Իրականում Ջո Բայդենը (ով ճանաչում էր Քըրք Քըրքորյանի և Ջորջ Դեքմեջյանի նման արժանավոր հայերի) այնքան է արհամարհում Փաշինյանին, որ նույնիսկ նրան Սպիտակ տուն այցելելու և այս անիմաստ փաստաթուղթն Օվալաձև աշխատասենյակում ստորագրելու հնարավորություն չտվեց։ Փաշինյանը տվեց ամեն ինչ ու մնաց առանց ոչնչի։ Աշխարհաքաղաքական ժանրի դասական պատմություն։ Նրանք «խոստացան» նրան աջակցություն ամեն ինչում և պատմեցին գեղեցիկ պատմություններ նրա մասին, որ նա նոր մեսիան է, ով բարօրություն է բերում իր ժողովրդին: Բայց արդյունքում նրանք արեցին իրենց գործը՝ նրան վաճառեցին այն պարանը, որով նա պետք է կախվի։ Հիմա Փաշինյանը կրկնակի վտանգավոր է, քանի որ նրան պատին են սեղմել, և նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ և բոլորին հանուն սեփական փրկության։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն