Թվաբանության և ցինիկության դասեր հայ ժամիշխաններից

Դուրեկան չէ մեր և ձեր ժամանակը ներկայիս իշխանության հերթական դավաճանական հայտարարությանը մատնելը, սակայն լռությունը կնշանակեր մեղսակից դառնալ հայկական աշխարհի մնացորդների դեմ ուղղված հարձակումներին։

Այս անգամ կխոսենք Հայաստանի ֆինանսների նախարարի սկանդալային հայտարարության մասին։ Վահե Հովհաննիսյանը համոզված է, որ Արցախից բռնի տեղահանված հայերը չեն շտապում օգտվել կառավարության բնակապահովման ծրագրից, քանի որ պետությունը չափազանց լավ է հոգում նրանց մասին, ուստի արցախահայությունը պարզապես չունի նման կարիք։ Կառավարության առաջարկած ծրագիրը մանրամասն չենք քննարկելու՝ դա կլիներ «մանուկների ջարդ»։ Կարևոր բանը, որ դուք պետք է իմանաք ծրագրի մասին՝ այն անօգուտ է փոքր ընտանիքների համար, ծրագրի աշխարհագրական սահմանափակումները և իրականացման ձևաչափը կնպաստեն ոչ թե մարզերի և սահմանամերձ գյուղերի բնակեցմանը, այլ տեղի բնակչության արտահոսքին և հատկացված միջոցների կանխիկացման միջոցով կոռուպցիոն սխեմաներին, և, ի վերջո, դրանից օգտվելու համար պետք է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի։

Զարմանալի չէ, որ արցախահայությունը շրջափակումից և տեղահանությունից հետո ապակողմնորոշված ​​է և չի կարող հույս դնել Երրորդ Հանրապետության աջակցության վրա (եթե ոմանք այդպիսին չհամարեն Կարմիր Խաչի հետ համատեղ վճարվող ամսական 50000 դրամը (մոտ 110 ԱՄՆ դոլար), որոնք ստանում են Հայաստանում մշտապես բնակվողները և «Իրական Հայաստանի» տարածքում սեփականություն չունեցողները և նրանց ընտանիքների անդամները): Ուստի, հակառակ Նիկոլ Փաշինյանի համոզմունքներին, արցախյան անձնագրերի պահպանումը որևէ կապ չունի պոտենցիալ պատերազմին մասնակցելուց խուսափելու հետ (և դրա մասին է մեզ ասում գերագույն դասալիքը, ով որոշել է փող աշխատել 37-ը չբոլորած և Հայաստանում երբևէ զինապարտ չեղած գրեթե յուրաքանչյուր սփյուռքահայի վրա)։ Եվ ինչպե՞ս կարող էր նման անհանգստությունը գալ «խաղաղության խաչմերուկի» տարածք ժամանակ փախստականների մտքին։

Բանն այն է, որ  Արցախում ապրող հայերն ի սկզբանե իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացի էին համարում։ Նրանք չէին կասկածում, որ իրենց հայկական անձնագիրը ՀՀ քաղաքացու փաստաթուղթ է, որը պարտավորեցնում է պետությանը պաշտպանել իր տիրոջը: Սակայն պարզվեց, որ այդ անձնագրերը տվողների աչքում դրանք քոռ կոպեկ էլ չարժեն։ Թուրք գաղութապետ Փաշինյանը արցախահայերի «Իրական Հայաստանի» տարածք ժամանելուն պես հայտարարեց, որ չնայած իրենց անձնագրերին, նրանք Հայաստանի քաղաքացի չեն: Այդպիսով, նա պատերազմի, ողբերգության ու հիվանդությունների պատճառով քաղցած ու տանջված հայկական անձնագրեր կրողներին քշեց նոր բազմօրյա հերթերի մեջ։ Թուրք պարետն իր հայտարարություններով ապակողմնորոշեց նաև օտարերկրյա ներկայացուցչություններին, ինչը հանգեցրեց վիզաների տրամադրման մի շարք մերժումների։

Մտքով առողջ որևէ մարդ չի հրաժարվի իր տնից: Կարելի էր ենթադրել, որ Փաշինյանի աղանդի ականատեսների աչքում արցախահայերը մազոխիստներ են, ովքեր «հաճույքով» թողել են իրենց պապական տները և այժմ հրաժարվում են այստեղ նորը գնելու հնարավորությունից հանուն Փաշինյանի կողմից վճարած 50.000 դրամը կեցության վարձի համար վճարելու։ Բայց հենց դա է, որ աղանդավոր լինելով նրանք չեն էլ պատկերացնում, որ մինչև վերջ իրենց տան համար կռված արցախահայերը հրաժարվում են այդ չնչին «փոխհատուցումներից» ու իրենց ի սկզբանե պատկանող «քաղաքացիությունից» լոկ իրենց` փախստականների և հայրական տուն վերադառնալու իրավունքներից զրկվելու վախից դրդված:

Չէ՞ որ ոչ մի պաշտոնյա մինչ օրս հարկ չի համարել կոպեկների վճարումը դադարեցնելու սպառնալիքների փոխարեն արցախահայությանը բացատրել իր իրավունքները։ Չէ՞ որ, ոչ մի պաշտոնյա չի պատկերացնում, որ կարելի է արժևորել հայրենի հողի մի պատառիկը և պատրաստ լինել պայքարել դրա մնացած մասերի համար, թեև այդ Հայրենիքի ֆինանսների նախարարը մինչ օրս չի տիրապետում տարրական թվաբանությանը, իսկ իրենց զրկում են քաղաքացի կոչվելու իրավունքից և գրեթե թշնամում հավասար փորձում զրկել տարրական մարդկային արժանիքներից:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն