Վերջին մեկ ամսվա ընթացքում բազմիցս ականատես դարձանք Երևանում թուրքական կոլաբորացիոնիստական կառավարության գաղութապետ Նիկոլի հայտնությունների։ Մորուքը սափրելուց անմիջապես հետո նա իր միջուկային ընտրազանգվածին գուժեց, որ գալիք երկար սպասված խաղաղությունը վտանգված է: Այդ վտանգի անունն է` Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիր: Սույն կարևորագույն փաստաթուղթը, որն ազդարարում է անկախ երկրի ստեղծումն ու դրա արժեքային բովանդակությունը որոշող սկզբունքները, վաղուց հանգիստ չի տալիս Փաշինյանի երկու առանցքային հովանավորներին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին։ Նրանք գիտակցում են, որ պետք է գործն ավարտին հասցնել և վերջապես քաղաքականորեն ձևակերպել Երրորդ Հանրապետության մնացորդների վերացումը։ Փաշինյանը հայ հանրության լայն շրջանակներին թուրքական հեքիաթներ է պատմում, իբրև թե ներկայիս Հռչակագիրը խորհրդանշում է ագրեսիվ Հայաստանը, որը տարածքային նկրտումներ ունի իր «խաղաղասեր» հարևանների նկատմամբ։ Թուրք համագործակցողները փորձում են մեզ համոզել, որ այն ագրեսիվ Հայաստանը կառուցել են ոչ ադեկվատ ազգայնականները, որոնք գողացել են մեր երեխաների անհոգ ու կուշտ ապագան, որը կարող են ապահովել ադրբեջանական մանաթները։ Եվ հիմա եկել է այդ մեկից ազատվելու և «իրական Հայաստան» կառուցելու ժամանակը։
Իրականում Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որտեղ արտացոլված են ազգակերտման և պետականաշինության հիմնարար սկզբունքները: Մեր պարագայում խոսքը երեք հենասյուների՝ Արցախի ազատագրման, 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության պատմական հիշողության և հայ ժողովրդի հոգևոր անվտանգության ապահովման գործում Հայ Առաքելական Եկեղեցու առաջատար դերի մասին է: Թուրք-ադրբեջանական ղեկավարությունը, ի տարբերություն Երրորդ հանրապետության բոլոր կառավարիչների, քաջատեղյակ է հայկական հավաքական ներուժին: 1988-1994 թթ. ընթացքում թուրքական աշխարհը (հատկապես ի դեմս Ադրբեջանի) առերեսվեց մասամբ մոբիլիզացված հայկական աշխարհին: Այդ առճակատման արդյունքը հանրահայտ է։ Թուրքական կողմի պարտությունը՝ ի դեմս Ադրբեջանի, այնքան ցավոտ էր, որ դարձավ նրա ապագա ինքնության հիմքը։ Հայերի և ամեն հայկականի հանդեպ բնազդական ատելությունը հանդիսացավ Ադրբեջանի պետական գաղափարախոսության շարժիչ ուժը, իսկ Հայաստանի ոչնչացումը ՝ նրա աշխարհաքաղաքական գոյության իմաստը։
Դրա թերևս ամենավառ ապացույցը Ռամիլ Սաֆարովի հերոսացումն էր, որը Հունգարիայում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» զորավարժությունների ժամանակ քնած վիճակում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Այդ ընթացքը հսկայական նշանակություն ուներ ոչ միայն ադրբեջանական կողմի, այլև ողջ միջազգային հանրության համար։ Բաքուն, Անկարան և այլ մայրաքաղաքներ այդ պահին պետք է առերեսվեին Հայաստանի և Սփյուռքի ուժին, վճռականությանն ու հնարավորություններին։ Սակայն Սաֆարովը ոչ միայն ողջ-առողջ հասավ դատական նիստին, այլև դրան հարմարավետ սպասեց հունգարական բանտում՝ չվախենալով իր կյանքի համար, ռեստորաններից սնունդ պատվիրելով և արբանյակային հեռուստատեսություն վայելելով։ Արդեն իսկ այն ժամանակ Ալիևը հասկացավ, որ հայերն այնքան էլ ամենազոր չեն, եթե նույնիսկ չեն կարողացել պաշտպանել իրենց պետության հիմք հանդիսացող զինված ուժերի սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Պատկերացրեք, որ ինչ-որ օտարերկրյա զինվորական զորավարժությունների ընթացքում սպաներ իսրայելական բանակի քնած սպային՝ նրա հրեական ծագման պատճառով: Ավելի քան վստահ ենք, որ Իսրայելը թույլ չէր տա նույնիսկ գործը դատարան հասցնել (դե, կամ առնվազն որ հանցագործը բանտում հանգիստ փռկվի)։
Տեսնելով հայկական աշխարհի անատամությունը, Ալիևն անցավ առաջ։ 2012 թվականին նա սառնասիրտ սպանության համար ազատազրկված իր սպային հետ գնեց հունգարական կառավարությունից, որը հանդես եկավ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու մասին հայտարարությամբ: Այսպիսով, Ռամիլ Սաֆարովը իրեն նշանակված ցմահ ազատազրկումից 6 տարուց էլ քիչ բանտ նստեց: Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը ոչինչ չկարողացավ անել, բացի տեսախցիկի առաջ ալարկոտ խաղից՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին «իսկ Ձեզ, Շտիրլից, կխնդրեմ մնալ» ոճով դիմելով: Եվ այդ կատարյալ անօգնականությունը ի ցույց դրվեց Բաքվում համազգային տոնի ֆոնին, որտեղ Սաֆարովին դիմավորեցին բոլոր հնարավոր զինվորական պատիվներով։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Սփյուռքը, ո՛չ հայկական լոբբին չկարողացան փոքր-ինչ լուրջ քայլեր ձեռնարկել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ թուրքասեր Վիկտոր Օրբանի գլխավորած հունգարական ծախու կառավարության դեմ։ Զոռը պատեց միայն Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուն ու Բաքվից` տուժող կողմի հայցատերերին դատական ծախսերի համար 15143 ֆունտ ստեռլինգ պոկելուն: Ի դեպ, 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը վերականգնեց Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Հունգարական կողմից Սաֆարովի արտահանձնման հետ կապված որևէ ներողություն կամ ափսոսանք չհնչեց:
2012 թ. օգոստոսի 31-ին (Սաֆարովի արտահանձնման օրը) Իլհամ Ալիևը վերջնականապես համոզվեց, որ այն մոբիլիզացված, ահ ու դող առաջացնող հայկական աշխարհը, որը դեռ բոլորովին վերջերս կանգնած էր Բաքվի մատույցներում և հարցի տակ էր դնում Ադրբեջանի իսկ գոյությունը, դեգրադացվել է մինչև ցածրակարգ սիրողական խաղացողի մակարդակի։ Այս դեգրադացիային իրական ժամանակի ռեժիմում ականատես եղավ և ողջ միջազգային հանրությունը՝ կատարելով սեփական եզրահանգումները։ 2016-ի ապրիլին Ադրբեջանը հասցրեց իր հերթական հարվածը։ Քառօրյա պատերազմը Արցախի դեմ ագրեսիայի ակտ էր և, որպես հետևանք, բանակցային գործընթացի հիմնական սկզբունքի՝ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման խախտում: Այդ պատմական պահին Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ուներ այն պաշտոնապես որպես անկախ պետություն ճանաչելու բոլոր հիմքերը։ Սարգսյանի կառավարությունը, սակայն, ճակատագրական ռազմավարական սխալ թույլ տվեց. այն նախաձեռնեց Արցախի ճանաչման քննարկման գործընթաց, բայց այդ գործը ավարտին չհասցրեց՝ ապավինելով միջնորդների այն համոզմանը, որ Ադրբեջանը կպատժվի և նման բան այլևս չի կրկնվի։ Չոր մնացորդ` Բաքուն հերթական անգամ ջրից չոր դուրս եկավ։ Ավելին, 2016 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասնակից մայոր Սաֆարովը գնդապետ-լեյտենանտի կոչում ստացավ:
Հետագա զարգացումները` «թավշյա հեղաշրջումից» և Արցախի խայտառակ հանձնումից մինչև պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը և հետագայում Արցախի հայաթափումը, հուշում են միանշանակ ախտորոշում՝ համազգային իմունային անբավարարություն։ Բայց այս ախտորոշումից չպետք է վախենալ, ընդհակառակը, պետք է այն ընդունել և ձեռնարկել սխալների վրա համակարգային աշխատանք: Ուղին երկար է, վտանգավոր և տատասկոտ։
Հայկական ինքնության հենասյուները նպատակաուղղված ոչնչացնող գաղութապետ Նիկոլը պատրաստվում է իր մանդատի թարմացմանը։ Մեծ հավանականությամբ նա արդեն եկող տարվա սկզբին կհայտարարի արտահերթ ընտրություններ։ Դա են անուղղակիորեն մատնանշում իր նախաձեռնած կադրային զտումներն ու վերադասավորումները: Հերթական հաղթանակի դեպքում նա կմեկնարկի Անկախության հռչակագրի և Սահմանադրության վերանայման գործընթացը։ Հաշվի առնելով նրա ծայրահեղ երկչոտ էությունը՝ կարելի է ակնկալել, որ այդ գործողությունները (իսկ Հռչակագրի վերանայումը հիրավի պետական դավաճանություն է) նա կիրականացնի իր հավակնոտ ենթականերից մեկի ձեռքերով։
Առավել հավանական դերակատարներն են իրենց թուրք պարետին հավատարմորեն ծառայող վերամարմնավորված ենիչերիներ Արարատ Միրզոյանն ու Ալեն Սիմոնյանը։ Հռչակագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո Փաշինյանը կսկսի Սահմանադրության համապարփակ վերափոխումը։ Միանգամայն հնարավոր ենք համարում խորհրդարանական հանրապետությունից կիսախորհրդարանականին անցումը, ինչը կստեղծի նախագահության ուժեղ ինստիտուտ (այս պահին նախագահը որևէ լիազորություն չունի)։ Երբ ժամիշխանը՝ ի դեմս տեղի ենիչերիներից որևէ մեկի, կավարտի բոլոր կեղտոտ աշխատանքները, Փաշինյանին կառաջարկվի արդեն նոր երկրի ՝ «իրական Հայաստանի» նախագահի պաշտոնը։ Նա սնափառ է, և «թավշյա Հայաստանի» առաջին վարչապետը լինելով՝ բաց չի թողնի նաև «իրական Հայաստանի» առաջին նախագահ դառնալու հնարավորությունը։
Դա կլինի իրավաբանորեն ձեւակերպված թուրքական գաղութ, որտեղ հայ ժողովրդի հազարամյա պատմությունը կզրոյացվի, եւ նրա փլատակների վրա կգրվի գաղութացված Հայաստանի նոր պատմությունը, իսկ 1915 թվականի ծրագրված Ցեղասպանության մասին հիշողությունը կկոչվի պատմական ժամանակավրիպություն։ Չեն լինի «Նեմեսիս» գործողության մասին հիշողություններ, արցախահայությունը կհայտարարվի երրորդ երկրների հանցակից և խաղաղասեր Ադրբեջանի դեմ պատերազմի մեղավոր, իսկ հերոս ազատամարտիկներ Վազգեն Սարգսյանը, Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը և այլք կհայտարարվեն բարբարոսներ և ահաբեկիչներ: Նոր սերունդները թուրքական կառավարական դրամաշնորհների հաշվին բարձրագույն կրթություն կստանան Ստամբուլում եւ Բաքվում, իսկ ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը կրթաթոշակների հայտեր է ընդունելու նոր, «իրական Հայաստանի» կադրային ռեզերվը համալրել կամեցող հայերից: Ժամանակի ընթացքում կփոխվի երկրի կրոնաժողովրդագրական պատկերը, և արդյունքում հայկական ինքնությունը կվերանա՝ թուրքական աշխարհին ձուլվելով։
Ահա թե ինչպիսի «խաղաղություն» և «ապագա» կունենանք, եթե չսկսենք պայքարել հենց հիմա։ Եվ հայկական Հայաստանի համար կարևորագույն մարտերից մեկը կմղվի Անկախության հռչակագրի պահպանման և անսասանության համար: Անկարելի՛ է թույլ տալ թուրք կոլաբորացիոնիստներին ոտնատակ տալ մեր նախնյաց դրոշները։
