Նոր շաբաթ՝ նոր հակաձեռքբերում Փաշինյանի թիմի համար։ Այս անգամ մինչև հերթական հատակը գլորվեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով հայտարարեց, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը չի հանդիսանում Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ Հայոց ցեղասապանության միջազգային ճանաչման և հետևանքների հաղթահարման համար պայքարը վերաորակելով որպես «պատմության ողբերգական էջերի ուսումնասիրություն»։
Ավաղ, սա ժամանակակից հայ իրականության մեջ առաջին դեպքը չէ, երբ պաշտոնական խոսնակն իրեն թույլ է տալիս փաստացի ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհդարանական, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների նախագահ Անդրանիկ Քոչարյանն արդեն իսկ առաջ է քաշել Էրդողանի հետ համահունչ գաղափար՝ կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակները՝ շատ լավ հասկանալով, որ այն ձախողվելու է, քանի որ կատարված վայրագությունների ապացույցներն օսմանյան արխիվներում վաղուց ոչնչացված են: Քոչարյանը նախանձախնդրորեն հերքում էր Փաշինյանի մասնակցությունն այս «նախաձեռնությանը», բայց բոլորը հասկանում են, թե որտեղից է այն սկիզբ առնում։
Այսպիսով, Արարատ (Էրդողանը դեռ չի՞ հրամայել փոխել նրա անունը) Միրզոյանը թուրքական թեզերի կրկներգը կատարեց։ Սակայն մի բան է, երբ թեմայի խեղաթյուրմամբ միտումնավոր զբաղվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Էրդողանը, Չավուշօղլուն և այլոք: Եվ բոլորովին այլ բան է, երբ Հայոց ցեղասպանությունը պատմության աղբանոցն է նետվում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ձեռքով։ Իսկ հետո ի՞նչ։ Արդյո՞ք Միրզոյանը կամ նրա ղեկավարը կհայտարարեն պատմաբանների միջազգային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին՝ ուսումնասիրելու Թուրքիայում առկա արխիվային փաստաթղթերը՝ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանի «իրադարձություններին» «օբյեկտիվ մոտեցում» մշակելու համար։ Այս գաղափարը դեռևս 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունների մաս էր կազմում, որոնք ցավոտ ընկալվեցին Սփյուռքում։ Հիշեցնենք, որ խայտառակ արձանագրությունները, ի վերջո, չստորագրվեցին Թուրքիայի նախաձեռնությամբ, որը միայն ժամանակ էր ձգում և շահագրգռված չէր որևէ «կարգավորմամբ»։ Պետք է հստակորեն հասկանալ, որ «հետազոտությունների» և «պատմաբանների աշխատանքի» ցանկացած ակնարկ կասկածի տակ է դնում Ցեղասպանության փաստը, որը լրացուցիչ պարզաբանումների և հաստատումների կարիք չունի։
Իրականում, Ցեղասպանության ճանաչման թեման չափազանց կարևոր է որպես աշխարհով մեկ սփռված հայկական համայնքների՝ Սփյուռքի raison d’être (գոյության իմաստ)։ Սա այն հիմքի առանցքային տարրն է, որի վրա կառուցված է հայկական ինքնությունը և, հետևաբար, այժմ հալածվող Հայաստանի Անկախության հռչակագրի կարևոր մասն է: Հիմա տարբեր տեսակի միրզոյան-փաշինյաններն առանց այդ էլ փխրուն կառույցի տակից հանում են այս անկյունաքարը։ Եթե Ցեղասպանության ճանաչման հարցը Երևանի հիմնարար օրակարգում չէ, նշանակում է, որ Հայկական հարցն առհասարակ փակվում է։ Նույնը վերաբերում է իր ցեղասպան քաղաքականությունը շարունակող Ադրբեջանի նկատմամբ պահանջներից հնարավոր հրաժարմանը։ Ափսոս, որ Միրզոյանը, ով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում խոսում էր Արցախում հայերի ցեղասպանության կանխարգելման և նրանց գլխին կախված մահացու վտանգի մասին, ի վերջո ընտրեց Ցեղասպանության մերժման ուղին՝ իր ղեկավարի հետ միասին, ով միևնույն օրը զրոյացրեց սեփական «դիվանագիտության» և անձամբ Միրզոյանի հայտարարություններն՝ ասելով, որ Արցախի խաղաղ բնակչությանը «ուղղակի սպառնալիք» չկա։
1915-ը, ինչպես և 2018-ը, 2020-ը և 2023-ը, սեփական ազգային ազնվականության բացակայության բնական արդյունքն էր, որը կոչված է ձևավորելու ազգային շահերը։ Այն ամենն, ինչ կատարվում է հիմա, ևս մեկ ապացույց է այն բանի, որ ժամանակակից Հայաստանի համար կենսական նշանակություն ունի ազգային ազնվականության ստեղծումը՝ «Ցեղասպանություն 2.0»-ից խուսափելու համար։ Ազնվական-պետական գործիչների խնդիրն է ձևակերպել և պաշտպանել իրական ազգային շահերը։ Ինչ վերաբերում է Միրզոյանին և Փաշինյանի ղեկավարության ներքո աշխատող թուրք մյուս կոլաբորացիոնիստներին, ապա նրանց վերաբերյալ կարող է կայացվել միայն մեկ ճիշտ որոշում՝ համայնքներում բոլոր հասարակական կարծիքի առաջնորդներն ու ազդեցիկ գործիչները պետք է բոյկոտ հայտարարեն բոլոր երիտենիչերիներին։ Հայաստանի ներկայիս իշխող վերնախավի բացարձակապես բոլոր ներկայացուցիչները պետք է արժանի չլինեն ձեռքսեղմման հայկական աշխարհի շահերը դավաճանելու համար։ Կամ հակառակ դեպքում, եթե նրանք նույն ոգով շարունակեն, չի մնա ո´չ Հայաստան, ո´չ հայ, ո´չ նրանց պատմությունը, ապա հավերժական ամոթը չի վախեցնի նրանց ժառանգներին։ Սակայն նույնքան երաշխավորված է, որ նման դեպքում նրանց ժառանգներն անգամ չեն հիշի և չեն էլ կարողանա արտաբերել նրանց անունները։
Հրամայված է ոչնչացնել
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
