Հրաժեշտ անկախությանը

Եթե ​​երկար նայել այսօրվա Ուկրաինայի խոցելի վիճակին, ցավոք, կարելի է տեսնել Հայաստանի մոտ ապագան։ Կիևը վաղուց ուղղակիորեն կառավարվում է դրսից և դե ֆակտո գտնվում է արհեստական կոմայի մեջ: Ուկրաինական կողմը բացարձակապես չունի քաղաքական սուբյեկտայնություն, իսկ իշխանության ղեկին անվանապես գտնվող անձանց  (նախագահ, կառավարության անդամներ և այլոք) գլխավոր խնդիրն օտարերկրյա հովանավորների բոլոր ցանկությունները բավարարելն է։

Օրինակ, վերջերս «Նեզալեժնայի» պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն իրենց «գործընկեր» տերերի առջև Գերագույն ռադայի որոշմամբ էր արդարանում ներկայումս 18-ից 25 տարեկան ուկրաինացի երիտասարդներին Ուկրաինայի զինված ուժերի շարքեր չզորակոչելու համար։ Ասես բոլորն ուրախ կլինեին այդ երիտասարդներին զոհել քվազի-փորձադաշտում, միայն թե առայժմ դրան խորհրդարանի որոշումն է խանգարում։ Ընդ որում, կասկած չկա, որ եթե «գործընկերներն» ավելի համառորեն խնդրեն, ապա ուկրաինացի պատգամավորներն, իրար հերթ չտալով, կվազեն զինված ուժերում ծառայությանը վերաբերող բոլոր տարիքային սահմանափոկումները վերացնելու։

Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, որ ամենևին էլ դժվար չէ երկիրը հասցնել թշվառ նախահոգեվարքային-վասալային վիճակի։ Պարզապես պետք է իշխանությունը վստահել ապաշնորհ ծաղրածուներին, որոնք իրենց հերթին այն կփոխանցեն արտաքին կառավարիչներին՝ գաղութատերերին։ Կիևում այդ խնդիրը հիանալի կերպով կատարեց «Կվարտալ-95» ստուդիայի նախկին արտիստ Զելենսկին, իսկ Երևանում նույն գործառույթը ոչ պակաս հաջողությամբ իրականացնում է դեղին մամուլի նախկին լրագրող  Փաշինյանը։

Հայաստանի գործող «վարչապետի» համար պետական կարևորություն ունեցող ցանկացած հարց վարածվում է  կատակների ու սրամտությունների։ Օրինակ, քննարկելով միգրացիայի կարևորագույն խնդիրը երկրում, որն ավանդաբար  բացասական միգրացիոն հաշվեկշիռ ունի, թուրքական տեղապահը կատակով որպես արտագաղթի պատճառներ նշում է «զինվորական ծառայությունը, ականջօղեր կրելը, խաշի կամ քյաբաբի հանդեպ հակակրանքը»։ Ապա նա անկեղծորեն տարակուսում է, թե ընդհանրապես ինչու՞ պետք է մարդիկ վերադառնան հայկական հող՝ «Ո՞վ կփոխանակեր, ասենք, Բրյուսելում կյանքը սահմանամերձ Մովսես գյուղում կյանքի հետ»։ Փոքրիկ սփոյլեր «ընկեր» երիտենիչերիի համար՝ Փաշինյանի կոլաբորացիոնիստական ​​վարչակազմի օրոք, որը ոչինչ չի անում հայրենակիցների հարմարավետ վերադարձի և միգրացիոն խնդիրների լուծման համար, ոչ ոք։ Նիկոլ Փաշայի ստենդափներում այսօրվա ծիծաղից մինչև «Թուրքական գաղութ» կիսակայանում վաղվա արցունքները ոտքով հինգ րոպե է։ Անկախությունն ու հայկական պետականությունը արժևորող բոլոր հայերին ուղղված կոչը արդեն վերածվում է ճիչի։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն