Երկրորդ կարգիները

Թուրք կոլաբորացիոնիստները կրկին աչքի ընկան։ Պարզվում է՝ հայերին «Հայաստանի Հանրապետության հասարակությանն» ինտեգրելը հեշտ գործ չէ։ Հատկապես, եթե գործի են անցնում դեռևս գործող «վարչապետ» Նիկոլ Փաշինյանի թիմի «կարկառուն գործիչները», որոնք որոշել են հստակ տարանջատում մտցնել վերջերս հանձնված Արցախի բնակիչների և Հայաստանի «ուղղափառ» քաղաքացիների միջև։ Օրինակ, երիտենիչերի Միրզոյանին արցախցի «փախստականները» մեծ անհարմարություններ են պատճառել։ Նա անգամ ստիպված էր եղել հետույքը պոկել իր աշխատասենյակի հարմարավետ աթոռից, լարվել, 2-3 օրվա ընթացքում ընդունել առանց տանիքի մնացած մարդկանց, նրանց սնունդ և ժամանակավոր կացարան տրամադրել։ Ընդհանուր առմամբ, եթե չլիներ «միջազգային հանրության օգնությունը», Միրզոյանն ու նրա նմանները չէին կարողանա գլուխ հանել։ Ամեն դեպքում, դժվարությունների մեջ հայտնվածներին օգնելն ավելի դժվար է, քան բարձր ամբիոնից դատարկ խոսքեր ասելը Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու «քաղաքական կամքի» առկայության մասին:

Իսկ հիմա, ըստ արտաքին գործերի քվազի նախարարի, «փախստականները», որոնց թիվը նա չգիտես ինչու հաշվել է 140 հազար, այլ ոչ թե 120, ինչպես իրականում է, պետք է ասիմիլացվեն։ Կարելի է մտածել, որ Հայաստան են ժամանել ոչ թե արցախցի եղբայրներն ու քույրերը, այլ հարյուր հազարից ավելի այլազգիներ ինչ-որ անհայտ «բանտուստանից»։

Սակայն ԱԳՆ ղեկավարի հռետորաբանությունը չպետք է զարմացնի։ Այն լիովին համաձայնեցված է թշնամիների հետ խաղաղության պայմանագրերի մեկ այլ սիրահարի՝ «վարչապետի» հայտարարությունների հետ։ Նիկոլ փաշան օրերս նույնպես բաց տեքստով հայտարարեց, որ Արցախը «շղթա էր Հայաստանի վզին», որն արտաքին ուժերն օգտագործում էին իրենց շահերի համար։ Արտաքին ուժերն այդպիսին են։ Միայն թե ի՞նչ անել «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության հետ։ Ա՜խ, այո՛, երևի հենց նույն արտաքին ուժերն էին, որ ստիպեցին Նիկոլ Լապշինյան-Փաշինյանին ժամանակին դա արտաբերել։ Իսկ ընդհանրապես, իրականում այնտեղ ոչ թե «վերջակետ» է, այլ «բազմակետ»։ Դե ինչ, երևի պետք է շնորհակալություն հայտնել իրավիճակը վերջնականապես հստակեցնելու համար։ Ներկայիս Կառավարության ուղերձն Արցախի բնակիչներին միանշանակ է՝ «Հայաստանը ձեր հարազատ տունը չէ։ Լավագույն դեպքում՝ ներկայիս բնակության երկիրն է: Սկզբում Արցախն էր «շղթա մեր վզին», իսկ հիմա՝ արցախցի «փախստականները», որոնց մենք մեծահոգաբար հանդուրժում ենք։ Այնպես որ, քանի դեռ մեր թույլտվությամբ այստեղ եք, փորձեք ձուլվել «բարեկիրթ» հասարակությանը և հավերժ երախտապարտ եղեք հայկական տարածքում գտնվելու հնարավորության համար»:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն