Բայց հո Նիկոլ փաշան միայնակ չէ նորակոչ թուրքական սուլթան Ռեջեփ Էրդողանի նկատմամբ իր անսահման սիրո մեջ: Նրա կին և համատեղության կարգով առաջին «տիկին» Աննա Հակոբյանը նույնպես բաց չթողեց Էրդողանի կնոջ հետ լուսանկարվելու հնարավորությունը: Ժամանակին Հակոբյանը նույն լայն ժպիտով Իլհամ Ալիևի կնոջն էր հրավիրում հայկական Շուշիում մուղամ լսելու, որը թշնամուն հանձնվեց դեռևս բերդաքաղաքի բազմաթիվ ազատարարների, այդ թվում գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) կենդանության օրոք։ Մինչ ողջ հայկական աշխարհը ցնցվում էր, իսկ հանուն «իրական Հայաստան» նախագծի իրենց որդիներին կորցրած հազարավոր հայ մայրերի լացը լսվում էր ամենուր, Աննա Հակոբյանը թեթև ու անկաշկանդ շրջում էր եվրոպական մայրաքաղաքներով՝ աջակցելով Հայաստանի և հայկականի դահիճ ամուսնու նախաձեռնություններին: Բայց այդ ամենը չի համեմատվի Նյու Յորքում նրա կատարած արարքների հեր: Չէ որ լուսանկարում նա ոչ թե լոկ Էրդողանի կնոջ, այլ Թուրքիայի առաջին տիկնոջ, ով գնացքով համատեղ ուղեւորության ժամանակ Իլհամ Ալիեւին առաջարկել էր հայ ռազմագերիներին ականապատ տարածքների քարտեզների դիմաց մաս-մաս վերադարձնել: Էլ ի՞նչ պետք է անեն Փաշինօղլու ամուսինները, որպեսզի հայերը սթափվեն։ Երևանը վերանվանել «Իրևան», Սևանը՝ «Գյոքչա» և թուրքերին շնորհել նորապսակ հայուհիների հետ առաջին գիշերվա իրավո՞ւնքը։ Դե այդ ամենը արդեն բոլորովին հեռավոր ապագա չէ, չէ՞ որ Նիկոլ փաշան բացեիբաց և անկեղծ ասաց, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղությունը խափանող բոլոր արգելքները պետք է վերացվեն։ Իսկ այդ միակ խոչընդոտը հայերն են, քանի որ թուրքական աշխարհն իր նպատակից երբեք չի հրաժարվել։ Այդ նպատակն էլ պարզ է՝ հայկական հարցի վերջնական լուծումը։
Արյունոտ լուսանկարները
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
