Վլադիմիր Պուտինը, Բաքու մեկնելով, շոշափելի շահաբաժին է ստացել Ռուսաստանի համար: Իլհամ Ալիևը, նրան ընդունելով, ռազմավարական հաղթանակ ձևակերպեց Ադրբեջանի համար։ Միակ պարտված կողմը Հայաստանն է, որի կառավարող վարչակազմը ռուս-ադրբեջանական միության այդ քայլին համարժեք քաղաքական-դիվանագիտական պատասխանի փոխարեն լռեց ինչպես արոտավայրում անփութորեն խոտ ծամող մի ոչխար։ Մորթելո՞ւ են նրան տանում, թե միայն կխուզեն, հայաստանյան գործող իշխանությանը քիչ է հետաքրքրում: Իսկ ի՞նչ տեղի ունեցավ մեծահասակների համար նախատեսված սեղանի շուրջ, որտեղ Հայաստանն ընդամենը ճաշացանկի մի կետ է։
Պուտինը պատժամիջոցների ռեժիմի և Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման հրամանագրի պատճառով ձեռնպահ է մնում արտերկիր մեկնելուց: Ռուսաստանը խիստ շահագրգռված է Կենտրոնական Ասիայից Թուրքիա և Ռուսաստան վերահսկվող տրանսպորտային միջանցքով՝ պատժամիջոցային առևտրային շղթաները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Ինչպես միշտ, Իլհամ Ալիևը անհրաժեշտ պահին նրա կողքին է։ Վերջինս իր քաղաքական կարիերայի գագաթնակետին է՝ բավականին հմտորեն մանևրելով ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի միջև։
Նման քաղաքականության հաջողության խորհրդանշական մարմնավորումն էին Հեյդար Ալիևի շիրիմի առջև Պուտինի խոնարհումն ու Ռուսաստանի առաջնորդի կողմից «շեհիդների ծառուղում» դրված ծաղիկները, ինչպես նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի բռնակցված հայկական Շուշի ավելի վաղ այցը: Այնուամենայնիվ, Պուտինը չի մեկնել Արցախ, իսկ ԱՄՆ դեսպանը՝ Ստեփանակերտ՝ արդարա(ց)նում է այսպես կոչված հայկական «ընդդիմությունն» և Մոսկվայում ու Ռոստովում, Փարիզում ու Համբուրգում, Գլենդելում ու Բոստոնում նրա կողմնակիցները՝ աչք փակելով այդ հանդիպման մնացած բոլոր արդյունքների և Ստեփանակերտում ռուսական հյուպատոսություն բացելու որոշման վրա։ Եվ այդ ամենն, իհարկե, Վլադիմիր Վլադիմիրովիչի և Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կամ Էնթոնի Բլինքենի և Նիկոլ Փաշինյանի միջև առկա հատուկ քիմիայի շնորհիվ է, այլ ոչ թե Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի՝ նման այցի դիմաց հավելյալ օգուտ կորզելու փորձերի: Եթե դա նրանց հաջողվի, ապա ներկայիս հայկական «ընդդիմության» հաջորդ կանգառը 10 տարուց Կրեմլին և Սպիտակ տանը հերթական այցը Բաքուն առանց ադրբեջանցիների կողմից օկուպացված Երևան այցելելու համար ջերմորեն շնորհակալություն հայտնելն է:
Ադրբեջանը Հարավային Եվրոպա, մասնավորապես, Սերբիա և Իտալիա, գազի՝ Հայաստանի դեմ օգտագործվելիք պաշտպանական և հարձակողական սպառազինության դիմաց, մատակարարման (թեկուզ կարճաժամկետ) պայմանագրեր է ստանում։ Ռուսական պետական ընկերություններին պատժամիջոցների ռեժիմից խուսափել օգնելով՝ Ալիևների ընտանիքը զգալի շահույթ է վաստակում՝ ի հավելումն իր արդեն իսկ անասելի հարստության։ Ռուսական «Գազպրոմի» և ադրբեջանական SOCAR-ի միջև ռազմավարական համաձայնագրերի ստորագրումը ոչ մի կերպ չի վատթարացրել Բաքվի ընկալումն Ուկրաինայում պետական մակարդակով, թեև վերջինս արդեն երկուսից ավելի տարի արյունալի պատերազմ է վարում Ռուսաստանի հետ և առաջ է մղում «արյունոտ ռուսական փողերի», որից ողջ աշխարհն իբր պետք է հրաժարվի, խրատամոլ գաղափարը: Ադրբեջանը հայտ է ներկայացրել միանալու ԲՐԻԿՍ-ին՝ Չինաստանի բանավեճային հարթակին, որին, ի թիվս այլոց, մասնակցում են Ռուսաստանը, Իրանը և Հնդկաստանը: Վերջապես, Ռուսաստանն այժմ պաշտոնապես աջակցում է այսպես կոչված «Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքին» և Ալիևի հետ Հայաստանից պահանջում է Սյունիքի նկատմամբ պաշտոնական վերահսկողությունը փոխանցել ռուսական կողմին: Բաքվի նպատակը մեկն է՝ ցույց տալ Արևմուտքին, որ Ալիևը առաջադրված խնդիրները լուծելու այլ տարբերակներ էլ ունի, եթե առաջ չգան ռուսականից և չինականից ավելի համոզիչ աջակցություն և ավելի շահավետ առաջարկներ։ Այս ամենը չի խանգարում ալիևյան քարոզչությանը ԱՄՆ-ի և ուկրաինական ճակատում նրա դաշնակիցների առջև հենց Հայաստանին ներկայացնել որպես պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի խոշորագույն աջակիցը: Իլհամ Ալիևը հմտորեն մանևրում է միջազգային քաղաքականության բոլոր դերակատարների միջև, որոնց շահերն ու քաղաքականությունը կարող են ազդել Ադրբեջանի վրա, և սերուցք է հավաքում նրանց հակասություններից, կոնֆլիկտներից և տարաձայնություններից: Բազում տերերով ծառա, որը բոլորին էլ պատրաստ է պահանջված ժամանակին դավաճանել՝ լինի ռուս, ամերիկացի, չինացի, թե թուրք: Ժամանակին դավաճանելը ոչ թե դավաճանել է, այլ կռահել: Չէ՞ որ Ռուսաստանը, անգամ երբ Ադրբեջանի վրա դեռ ազդեցություն ուներ, աչք փակեց 2020 թ. նոյեմբերին ուխտադրուժ խոցված ուղղաթիռի, Արցախում 2023 թ. ռուս խաղաղապահների սպանության վրա, իսկ հիմա էլ առավել ևս կուլ կտա ցանկացած վիրավորանք, միայն թե բոլոր մնացածներին հեշտ չի լինի Ադրբեջանին հաճոյանալու հարցում նման Ռուսաստանին գերազանցելը։ Նիկոլ Փաշինյանը, լինելով վախկոտ, դիլետանտ և խորապես տրավմատիզացված «քաղաքական գործիչ», Մոսկվայի և Բաքվի ավտորիտար առաջնորդների կողմից տրամադրված դիվանագիտական այդքան կարևոր դիպվածին արձագանքեց խուսագրությամբ և ուշացած: Հայ ժողովուրդը ընթացիկ վարչակազմից այդպես էլ չլսեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի երկու «գործընկերների» հանդիպմանը և այդ հանդիպման շրջանակներում արված հայտարարություններին բովանդակային արձագանք, առավել ևս՝ Ադրբեջանում անօրինաբար պահվող Հայաստանի քաղաքացիների ճակատագրի մասին հիշեցումներ։ Փաշինյանն այլևս չի թաքցնում Արցախի հարցի նկատմամբ իր բութ արհամարհանքը՝ հրաժարվելով բուն «Արցախ» բառի օգտագործումից և պատմելով Լեռնային Ղարաբաղի խնդրի «Հայաստանի պետական շահին» հակասության և դրա պատճառով «հայոց պետականության չեղարկման» մասին։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախընտրում է լինել Բաքվի՝ բոլոր ուժային կենտրոնների հետ հարաբերությունների օբյեկտը, Հայաստանին ու հայերին ենթարկելով մշտական գոյաբանական վտանգի։ Ռեալիզմը միջազգային քաղաքականություն է որոշում ամենուր, բացի Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանից»։
Ադրբեջանական գամբիտ
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
