Երեկ Հայաստանի վարչապետը կրկին բախվեց նրան, ինչն ամենաշատն է ատում՝ հայկական մշակույթին ու պատմությանը։ Դիլիջանի երկրաբանական թանգարան-պատկերասրահն այնուամենայնիվ աչքի ընկավ համայն Հայաստանի գլխավոր լրագրող, տնտեսվար, արվեստաբան և հարկային տեսուչին և քիչ էր մնում նույն օրը փակվեր։ Այս անգամ այն փրկվեց միայն Հովհաննես Այվազովսկու` մասնավոր հովանավորի աջակցությամբ վերականգնված, կտավի առկայության շնորհիվ։
Ստեղծագործական եռուն պահին արվեստի քննադատ Փաշինյանը խոսեց այն մասին, որ “Հայաստանի համար թանգարանային գործը մութ անտառ է”, իսկ թանգարանները, եթե դրանք օրվա ընթացքում միայն մի քանի տասնյակ մարդ է այցելում, ընդամենը պահեստներ են: Մի՞թե նա այնքան մտահոգված է, որ քիչ մարդիկ (և հատկապես հայեր) են հաղորդակից դառնում հայկական մշակույթին և պատմությանը: Ինչպես և նախկինում, վարչապետն իր շիտակ մտադրությունները չթաքցրեց. նրա խոսքով՝ հայկական մշակութային հաստատությունները պետք է երկու անգամ ավելի շատ գումար վաստակեն, քան նրանց հատկացվում է պետբյուջեից, այլապես դրանք պարզապես պետք է փակել։ Հաշվի առնելով, որ նրանցից շատերը զրկվել են ֆինանսավորումից իր մեծ “օպտիմալացման” շրջանակներում, երկուսով բազմապատկած զրոն հենց այն եկամուտն է, որին պետք է ձգտեն թանգարանները մի երկրում, որը շատերը բացօթյա թանգարան են անվանում:
Թերևս պահեստի հետ համեմատությունը չափազանց անկեղծ է։ Հենց այսպես է Փաշինյանը ընկալում Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը՝ որպես հնացած իրեր, որոնք պետք է դեն նետել, եթե դրանք գերշահույթ չեն բերում, կամ փոխանցել հարևան երկրներին, ինչպես և հայկական “վերնախավերը” վարվել են դարեր շարունակ։ Թող նրանք “փոշոտվածին” փայլ տան և աշխարհին ցուցադրեն իրենց անունից, իսկ Հայաստանում նոր մոթելների, խորտկարանների և առևտրի կենտրոնների համար տեղ կազատվի։ Ներքևները չեն ուզում, վերևներն էլ միայն ուրախ են. ահա “իրական Հայաստանում” ներդաշնակության գաղտնիքը:
Նիկոլ Փաշինյանի մութ անտառը
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
