Ռեալիզմի ոխը III: Արյունոտ հայտնությունը

Վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանը մաչիզմի հերթական բռնկման պահին հայտարարեց, որ Թուրքիան կարող է ներխուժել Իսրայել, ինչպես և «Լիբիա և Ղարաբաղ»։ Ափսոս, նա մոռացավ նշել, որ այնտեղ մտնել կարողացավ Ռուսաստանի թույլտվությամբ, իսկ հաղթել` հենց նույն իսրայելական զենքի շնորհիվ։ Իսկույն Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից պարզ է դառնում, որ շատ հայերի կողմից «պաշտելի» Թեհրանը նույնպես կողմ էր Արցախը Ադրբեջանին հանձնելուն: Եթե դա բավարար չէ, ապա ի՞նչ կասեք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ’ Բրայենի այն հայտնության մասին, որ հայ բնակչության էթնիկ զտումը կազմակերպած Ադրբեջանին Արցախի հանձնումը և միակողմանի տարածքային զիջումները բխում են Հայաստանի «իսկական» շահերից:

Բայց այդ երկրներից նեղվել չկա, քանի որ նրանք մեկ դար չէ, որ հանգիստ ու սառնասրտորեն գանգամաշկեր են հանում, վաճառում ու վերավաճառում։  Բացի այդ, քիչ հավանական է, որ այդ դաժան թայֆունը վերջապես կփոշիացնի եվրա-ամերիկա-ռուսա-իրանա- և այլ մետությունները՝ այդ վայրի աշխարհաքաղաքական ջունգլիներում մերկ հային մեն-մենակ թողնելով, որ վերջապես սկսի գոնե մի քիչ ըմբռնել։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնում է իր թուրք «գործընկերոջ» հետ հանդիպման՝ երկրների միջև սահմանի բացման գործընթացը քննարկելու: Խորհրդանշական է, որ Հայաստանը գաղութացնելու Նիկոլ Փաշինյանի ստորագրած լիազորագիրը գերեվարված Արարատի ստորոտին թուրքերին է հասցնում մի «արարած», որին ժամանակին Արարատ են կոչել։  Պատկերացրեք՝ Էրդողանը բաց ու հպարտորեն ասում է՝ «հենց մենք ենք Արցախի վերջը տվել» (կարող էր, իհարկե, ավելացնել՝ Հայաստանի բոլոր «ղեկավարների» աջակցությամբ), իսկ Փաշինյանն այդ հանդիպումը չեղարկելու կամ գոնե հետաձգելու փոխարեն վայրի ուրախություն, լավատեսություն ու հիացմունք է ճառագում՝ սպասելով սահմանի մոտալուտ բացմանը (այսինքն՝ գաղութացմանը)։ Մոռացե’ք արտաքին ուժերի վերջին բոլոր «համեստ» հայտարարությունները, քանզի ամենաուժեղ, կեղտոտ ու նվաստացուցիչ հայտնությունը հերթական անգամ լսեցինք անհայրենիք լրագրողից, որն իրեն «իրական Հայաստանի» տիրակալ է անվանում:

Թողնել մեկնաբանություն