Ի՞նչ է իրական Հայաստանը: Մոտավորապես 29800 քառակուսի կմ, գուցե ավելի քիչ, բայց հաստատ ոչ ավել: Այդպես է որոշել Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ով նախկինում հրաժարվում էր ամեն տեսակ «-իզմերից», իսկ այսօր արդեն իրեն հայ «ժողովրդի» գաղափարախոս է երևակայում։ Հայկական հարցի այս հանճարեղ լուծման համար նա դափնիներ չի ցանկանում՝ աղայավարի դրանք փոխանցելով ողջ հայ ժողովրդին, որը հակառակ դեպքում իբրև թե կաջակցեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ավաղ, «ընդդիմության» բողոքի հերթական ալարկոտ և, հետևաբար, անհաջող փորձը «երրորդ ուժի» հայտնվելու հնարավորությունը վարկաբեկող յուրաքանչյուր քայլն ամրապնդում է Հայաստանի թշնամիների դիրքերը երկրի ներսում և աշխարհի հայ համայնքներում: Ի՞նչ է տեսնում սովորական հայը: Փոփոխությունների հույս` այսքան տարիների զրկանքներից հետո: Իսկ եթե ավելի ուշադիր նայի՞: Թե ինչպես է այդ հույսը (հերթական «փրկիչը») փոխանցում բանալիները՝ ոչ թե «Թագավորության», այլ «Լեքսուսի», հերթական «դավաճանին», այն մարդուն, ով ստորագրեց արցախահայության մահվան դատավճիռը:
Ուրեմն ո՞վ է իսկապես դեմ իրական Հայաստանին։ Նրանք, ովքեր ձևացնում են, թե իրատեսական են համարում պահպանել հայկական պետությունը հայ ազգի ծագման և ձևավորման տարածքի մի պատառիկի վրա: Նրանք, ովքեր ջանասիրաբար փորձում են փակել հայոց պատմության վերջին էջը, և նրանք, ովքեր իրենց խուսավարումներով հայ ժամիշխաններին օգնում են այդ գործում։
Գործող և ցանկացած այլ իշխանության յուրաքանչյուր զիջում այժմ չափվում է ոչ թե տարածքով, այլ «սահմանամերձ» տարածքների հայ էթնոսի համար կատարած կենսական գործառույթով։ Հայկական ռեալիզմը գերմարդկային պայմաններում գոյատևելն ու հաղթելն է, ոչ թե սեփական վերջույթները անդամահատելն ու սիրտն ու ուղեղը նվիրաբերելը` ակնկալիքով, որ իրանը ևս մի 15 տարի կշարժվի:
Պատրանքային «իրական Հայաստանը»
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
