Թողնել լեռները՝ նշանակում է անարգ մահ գտնել ձոր ու ծմակներում: Հեռո՛ւ, հեռո՛ւ, որոնք հեշտութեամբ քո գերեզմանը կարող են դառնալ:
Գարեգին Նժդեհ (1886-1955)
Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ, ինչպիսին է նաև ազգը, պետք է գիտակցի այն սահմանները, որոնցից այն կողմ արդեն սկսվում է մեկ ուրիշը: Սովորաբար այդ «ուրիշը» քաջ ծանոթ և հայտնի է: Այնուամենայնիվ, երբ այն մահացու վտանգ է ներկայացնում, սահմանը ոչ թե ինքնության լրացուցիչ հատկանիշ, այլ ֆրոնտիր (առաջնագիծ) է դառնում: Այդ ֆրոնտիրը կարող է տեղաշարժվել, սակայն անփոփոխ են դրանից դուրս գտնվողները, լինեն օսմաններ թե երիտթուրքեր, անդրկովկասյան թաթարներ թե բոլշևիկներ, ոխերիմ թշնամի թե «հավերժական խաղաղության» դարաշրջանի երդվյալ բարեկամներ։ Հենց ֆրոնտիրի մոտ է կենտրոնացած ազգի իրական հարստությունն ու սիմվոլիկ կապիտալը։
Հայ էթնոսի ծագման ու բարգավաճման օջախներում՝ Արցախում, Սյունիքում, Արևմտյան Հայաստանում, բնագծերից այն կողմ գտնվողների մասին միայն մի բան էր հայտնի. նրանք ամեն կանեն ամեն ինչ բնիկ հայերին ոչնչացնելու կամ գոնե վտարելու համար: Հայ ժողովրդի մեծ զավակներ Մոնթե Մելքոնյանը, Մովսես Գորգիսյանը, Լեոնիդ Ազգալդյանը և բազում ուրիշներ, ովքեր մաքառել են Արցախի համար, իրենց նախակարապետ Գարեգին Նժդեհի հետքերով պնդում էին, որ Արցախի կորուստը կմերկացնի Սյունիքը՝ Հայաստանի «ողնաշարը»։ Հենց այդ էր Մոնթեի Արցախի կորստի և հայոց պատմության վերջին էջը փակելու մասին հայտնի բանաձևը։Արևմտյան Հայաստանը հայկական է մնացել ընդհուպ մինչև Ցեղասպանություն և զանգվածային բռնագաղթ, իսկ Արցախն ու Սյունիքը, բացի այդ, ողջ պատմության ընթացքում առնվազն կիսանկախ կարգավիճակ են պահպանել: Հենց այդ երկու տարածաշրաջաններում է սկիզբ առել նաև Հայ Առաքելական եկեղեցին, խտացել հայ էթնոսի մշակութային և կրթական կյանքը։ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Հյուսիսային և ապա ողջ Արցախի անկումը Սյունիքը հայկական աշխարհի համար պայքարի «եզր» մղեցին, թիկունքում թողնելով լոկ հոգեպես ու ֆիզիկապես «մերկ» հարթավայրերը: Սյունիքն էլ, ինչպես և հարյուր տարի առաջ, մնաց թուրքական աշխարհի տարածքային միավորման ճանապարհին վերջին սեպը։ Դեռևս երբեք հայերը Սյունիքի, ինչպես և ժամանակին Արցախի, նկատմամբ վերահսկողությունը չեն կորցրել: Արցախի հանդեպ նման աննախադեպ կորստի դառը պտուղները դեռ նոր ենք սկսում քաղել։
Սյունիքը մինչև վերջերս այսօրվա Հայաստանի Հանրապետության կազմում Մեծ Հայքի ժառանգորդ գավառներից միակն էր, որ գրեթե ամբողջությամբ հայկական աշխարհի վերահսկողության տակ էր պահպանվել (Հայաստանում և Արցախում): Խորհրդանշական է, որ Մեծ Հայքի գավառներն էլ հենց «աշխարհներ» են կոչվել:
Սյունիքն է հայկական աշխարհի մշակութային, կրոնական ու կրթական աղբյուրը: Այնտեղ է այժմ վճռվում ողջ հայկական աշխարհի և հանդերձյալ՝ թուրքական աշխարհի, վերջին պատնեշը ։
Սյունիքը պատմության ընթացքում բախտի բերումով չէ հայկական մնացել։ Այդ գավառը դարձել է հայկական ոգու հաղթանակի և, միևնույն ժամանակ, արտաքին ուժի կենտրոնների հանդեպ տածած կեղծ հույսերի կենտրոնացման վայր: Լեռները, որոնք բնական պատնեշ են ծառայում և թշնամու նկատմամբ որոշակի տեսանկյուն են սահմանում, խիստ կլիման, զավթիչների մշտական արշավանքները, տարածք ներս թափանցող և այնտեղ հանգրվանող թշնամական խմբեր` Սյունիքը դարձավ հայկական աշխարհի փորձությունների արտացոլումը: Մարդիկ, ովքեր լեռնային շրջանում ապրելու դժվարություններով հանդերձ մնացել են քարքարոտ հողը մշակելու և լեռնային քամին սանձելու, հատկապես նրանք, ովքեր դա արել են սերունդների ընթացքում, դարձել են հայ էթնոսի «երկրի աղը», որից պետք է ծնվեր ինչպես XVIII դարի, այնպես էլ XX դարի ազատագրական շարժումներում պիտի ծնունդ առներ ապագա վերնախավը:
Պետականամետ Նժդեհը Սյունիքը կորցնելու մահաբեր վտանգի պահին հավատաց, որ զոհված հերոսների ոգին 200 տարի անց էլ չի լքել գավառը, որ երբեմնի փառքի համատարած կոթողները նվիրական մնացին հայ ժողովրդի համար, և ճիշտ դուրս եկավ: Նա իրավացի էր նաև, որ քաջությունը լավ երկաթից առավել է։ 1920-1921 թթ. նրա գլխավորությամբ մղված հերոսամարտերի շնորհիվ, Սյունիքը հայկական պահելով, ստացվեց խուսափել Հայաստանի մասնատումից, ժողովրդին եռանդ հաղորդել և ոգեշնչել գաղութարարների դեմ պայքարի ևս մեկ պոռթկում, և չնայած Հայաստանի և Լեռնահայաստանի հետագա բռնազավթմանը, օրակարգից հեռացնել Սյունիքի հարցը որպես Նախիջևանի և Արցախի պես «վիճելի տարածքի», ինչպես նաև ապահովել հայ մտավորականների անվտանգ տարհանումը Իրան։
Վերջինս պետք է շեշտել, քանի որ դրանից միայն մի քանի տարի առաջ ոչնչացվեց Արևմտյան Հայաստանի ողջ մտավորականությունը։ Նման մտավորականության, որը նախ թույլ է տվել Օսմանյան կայսրությունում սեփական ժողովրդի և հենց իր բնաջնջումը, իսկ հետո տեղահանվել է սեփական անկախ պետությունից և անորոշ ժամանակով մնացել Իրանի տարածքում՝ հաջողակ քամու փոփոխության ակնկալիքով, ազնվականության վերափոխման հնարավորության հարցը մնում է բաց։ Ինչևէ, պահպանվեցին անկախության կողմնակից հայերի կյանքեր, որոնց հետ առանց փրկարար Սյունիքի ֆիզիկական հաշվեհարդար կտեսնեին նորաթուխ «եղբայրներն» ու տերերը:
Եթե չլիներ հայերի բարոյական գերազանցությունը, որն էլ կանխորոշեց Սյունիքի համար երկարամյա ճակատամարտի ելքը, հերոսական զորավար և պետականամետ գործիչ Նժդեհի խոստովանությամբ Սյունիքը կվերածվեր «արևմտյան և արևելյան թյուրքության միջև մեռյալների կամրջի»: Խորհրդային Հայաստանը հաստատ կզրկվեր ոչ միայն Նախիջևանից ու Արցախից, այլև Սյունիքից։ Այլևս ոչ մի հայի սերունդ հնարավորություն չէր ունենա տեսնելու Արցախը և գիտակցելու նրա արժեքը՝ այն պատգամելով սերունդներին։ «Երկրորդ հանրապետությունը» կդառնար «Հայաստան» և «հայկական» բառերի քաղաքական կիրառման վերջին ձևաչափը:
***
Այսօր, չնայած կառավարությունն ու նրա կամակատարները հանրության ուշադրությունը սևեռում են Տավուշի հանձնմանը, իսկ դրանից այն կողմ՝ մանր գզվռտոցներին, Սյունիքն է մնում հայոց պետականության թշնամիների ռազմավարական նպատակը: Ե՛վ արտատարածքային միջանցքը, և՛ տարածքների ու բարձունքների աստիճանական զավթումը, որին հաջորդում է շրջակա բնակավայրերի ամայացումը, հայկական աշխարհին մոտեցող այսբերգի գագաթն է լոկ։ Իսկ դրա տակ մարզի բաց թողնված զարգացումն է, որի պատճառով այն լքում են երիտասարդները, օտարերկրյա «ներդրողներին» և ներսի ազդեցության գործակալներին հողամասերի վաճառքը, շրջակա միջավայրի, առողջապահության և տրանսպորտային հասանելիության խնդիրների անտեսումը և, իհարկե, մշտական սպառնալիքի մթնոլորտի պահպանումը, առաջին հերթին հենց Հայաստանի ղեկավարության կողմից ։
Սյունիքի հավասարազոր է Արցախի բանալիներից, Իրանի հետ կապից զրկվելում և մնացած հարևանների կողմից Հայաստանի կլանմանը։ Հայ ժողովուրդն այդ սցենարը կանխեց 1920-ական և 1990-ական թվականներին, և անհիմն է կարծել, թե սեփական տարածքները պաշտպանելու նրա պատրաստակամությունն ու կարողությունը կտրուկ գոլորշիացել է վերջին 30 տարիների ընթացքում:
Հետպատերազմյան «կուշտ» տարիները, ինքնիշխանության պատրանքն ու մշտատև «բացասական ընտրությունը», երբ լավագույն որակների տեր անհատները զոհվում էին պատերազմներում ու որոշ դեպքերում ստիպված լքում երկիրը, իսկ վախկոտությունն ու ստորությունը վերելք էին ապրում, ժամիշխաններին թույլ տվեցին ամրապնդել իրենց դիրքերը և բթացնել ժողովրդի ինքնապահպանման բնազդը, սակայն ոչ երբեք հայկական աշխարհի հավաքական հիշողությունը։
Այդ հիշողության մեջ այսուհետ հավերժ կմնան և՛ Արցախի հերոսական ազատագրումը, և՛ նրա խայտառակ հանձնումը` հենց Սյունիքն էր Արցախի հետ մեկտեղ կռվել և ճեղքել նրա շրջափակումը 1990-ականներին, և միայն Սյունիքն էր կարող գիտակցել արցախահայության բռնագաղթի ողբերգականությունը, երբ նույնպիսի հայերին օրեր պահանջվեցին` մի քանի կիլոմետր անցնելու և ֆրոնտիրի անվտանգ կողմին հայտնվելու համար: Այնուամենայնիվ, արտաքին ուժերի համագործակցողները ամեն ինչ կանեն այդ հիշողությունն էլ ջնջելու համար: Եվ դրան հասնելու ավելի ճշգրիտ և հուսալի միջոց, քան այն սնուցող տեղերից հայերին դուրս մղելը և վտարելը, թերևս չկա:
Անշուշտ, Սյունիքի աշխարհագրական դիրքը, ենթակառուցվածքները, առատ ջրային ռեսուրսները և գունավոր մետաղներով հարուստ ընդերքը Հայաստանին անհրաժեշտ են կայուն զարգացման համար և չեն կարող չհետաքրքրել հարևաններին ինչպես ինքնին, այնպես էլ Հայաստանի հետ մրցակցության տեսանկյունից: Սակայն Սյունիքի առանցքային ռեսուրսը ջրի` նոր նավթի դարում, ինչպես և հենց նավթի դարում, մնում է նրա գաղափարապատմական ժառանգությունը։ Նժդեհի համոզմամբ՝ սյունեցիները, միևնույն է, նույնիսկ առանց նրա առաջնորդության ոտքի կկանգնեին պաշտպանելու իրենց լեռները, քանի որ գիտակցում էին ինքնապաշտպանության գործում իրենց բնական ամրոցի արժեքը: Հայոց աշխարհի իրական դաշնակիցների՝ ի դեմս ինքներս մեզ ու մեր լեռների, և դիմադրության ու հաղթանակների համի մոռացումը հայ էթնոսին կտանի իր «առանց Սյունիքի ոչ մի տեղը»` չգոյությունը:
