Խոզազրույց

Առաջին հանրային հեռուստաալիքը, որից հեռարձակվում է Պետրոս Ղազարյան անունով մեծ թյուրիմացությունը այն ճահճի, որում գտնվում է երկիրը, խորության հիանալի ցուցանիշ է: Վերջերս այնտեղ մեծ հարցազրույցի էր հրավիրվել «ընդդիմությունից» մի «քաղաքագետ»։ Նրան հրավիրելու փաստը և, որ առավել կարևոր է, «ընդդիմության» կողմից «ազգային մեծ հակահեղափոխության» պահին հրավերն ընդունելու փաստն արդեն շատ բանի մասին է խոսում։ Պատկերացրեք, որ բրիտանական BBC հեռուստաալիքը գոյություն ունենար անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ և հուժկու ռազմավարական նշանակություն ունեցող Սարատոգայի ճակատամարտի նախօրեին BBC-ի գլխավոր քարոզիչը իր թագավոր Գեորգ III-ի պահանջով հարցազրույցի հրավիրեր Բենջամին Ֆրանկլինին՝ Ջորջ Վաշինգտոնի խորհրդատուին: Կամ որ Լյուդովիկոս XVI թագավորի թերթը սիրով «արտահայտվելու» հնարավորություն տար Մաքսիմիլիան Ռոբեսպիերին, ով համախոհներին հավաքում էր «մահ Թագավորին» կարգախոսի ներքո։ Բան չէ, չէ՞ որ Հայաստանում, Փաշինյանի խոստովանությամբ, «իսկական ժողովրդավարություն» է տիրում և այդտեղ ամեն ինչ հնարավոր է բառիս բուն իմաստով։ Հաղորդավար Ղազարյանը, որն իր ժամանակ վարպետորեն մի ֆեոդալին փոխարինեց մյուսով (Ծառուկյանին՝ Փաշինյանով), անվրդով հայտարարեց, որ Ադրբեջանի (առաջացել է բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակաշրջանում) և Թուրքիայի (այստեղ ուղղակի լայն ժպտանք) տարածքները գրավվել են Տիգրան Մեծ թագավորի կողմից: Զարմանալու բան չկա, քանի որ գարշահոտ կեղտը բոլորովին բնական արեալ է խոզերի համար, որ հավատում են, որ իրենց խռխռոցը խորը փիլիսոփայության աղբյուր է:

Թողնել մեկնաբանություն