Հայաստանում անվերջ «հեղափոխությունները»

1988-1994

1988 թվականին դեռևս խորհրդային Երևանի կենտրոնական հրապարակում հավաքվել էր ավելի քան 1 մլն մարդ, ովքեր պահանջում էին Արցախը Հայկական ԽՍՀ կազմ վերադարձնել։ Նրանք «Միացում» էին վանկարկում և պահանջում էին վերականգնել պատմական արդարությունը։ Ընդամենը 9 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ արդեն անկախ Հայաստանի առաջին նախագահը և Արցախյան շարժման առաջնորդներից մեկը, ով 1988-ին Երևանի հրապարակում «Միացում, Միացում» էր վանկարկում, հարևանների (Թուրքիայի և Ադրբեջանի) հետ ազատագրված տարածքները հանձնելու միջոցով խաղաղության հասնելու կարևորության մասին ծրագրային հոդված է գրել։ Խաղաղության` նրանց հետ, ովքեր երբեք ոչ միայն չեն ամաչել, այլ բացահայտ հպարտացել են 1915 թվականի Ցեղասպանությամբ և Նախիջևանում, Շուշիում, Սումգայիթում և Բաքվում հայ բնակչության ոչնչացմամբ։

Զտած հետևանքներ

  1. Ադրբեջանից փախած հարյուր հազարավոր հայերին Հայաստանում պահելու անկարողությունը: Պետական մտածողության և ռազմավարական տեսլականի առկայության դեպքում այդ մարդիկ պետք է տեղավորվեին ազատագրված Արցախում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։ Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Արցախի պարագայում անհրաժեշտ քաղաքական արդյունքի հասնելու բանալին արդյունավետ ժողովրդագրական ռազմավարությունն է (վերաբնակեցում, պահպանում և ծնելիություն)։ Վերաբնակեցումը` Ձախողում, Պահպանումը` Ձախողում, Ծնելիությունը` Ձախողում: Տնտեսական զարգացումը` Ձախողում, Հայաստանի և Արցախի վերամիավորումը՝ Ձախողում։
  2. Կապիտուլյացիայի ակտի և խաղաղության պայմանագրի փոխարեն հրադադարի ռեժիմ՝ հաղթողի պայմաններով։ Հայկական կողմը 1994 թվականին համաձայնեց ստորագրել հրադադարի մասին Բիշքեկյան արձանագրությունը, ինչը Ադրբեջանին ժամանակ տվեց ուժեղանալու և ռևանշի նախապատրաստվելու համար:

1996

Տեր-Պետրոսյանի Արցախը հանձնելու մասին հոդված գրելուց մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կծկեցին նորաստեղծ քաղաքացիական հասարակության վիզը՝ նրան նախագահի պաշտոնում պահելու համար։ Հիշեցնենք մի պատմական աքսիոմ՝ առանց քաղաքացիական հասարակության առկայության հնարավոր չէ կառուցել քաղաքական ազգ և, հետևաբար, պետականություն։ Բանն այդպես էր։ 1996-ի նախագահական ընտրություններում փաստացի հաղթանակ տարավ Վազգեն Մանուկյանը, բայց ուժային բլոկը՝ ի դեմս վերը նշված եռյակի, չընդունեց դա և սկսեց պատժել փողոցում իրենց ընտրությունը տեր կանգնողներին։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ընդամենը 2 տարի անց հենց նրանք Տեր-Պետրոսյանին Արցախի հարցում նրա դիրքորոշման պատճառով ստիպեցին հրաժարական տալ։ Պետական մտածողություն և քաղաքական հետևողականությո՞ւն։ Ոչ, չենք լսել:

Զտած հետևանքներ

  1. Ներքին ֆեոդալական իշխանական խմբավորումների ստեղծում: Այդ խմբավորումների իշխանության և ազդեցության համար պայքարը՝ 1994 թվականին (Բիշքեկյան արձանագրությունը ստորագրելու Հայաստանի համաձայնության տարին) 40 կորպորացիաների և 19 երկրների, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան և այլոց, հետ դարի նավթային պայմանագիրը ստորագրած Ադրբեջանին զսպելու և թուլացնելու ռազմավարություն կառուցելու փոխարեն:
  2. Ազգային քաղաքացիական հասարակության ինստիտուտի ձևավորման գործընթացի խափանում: Հետևանքը՝ պասիոնարների հիասթափությունն ու արտագաղթը երկրից, վակուումի ստեղծումը, որը սկսեց լրացվել արտաքին ուժերով։ Երկրում արհեստական և կառավարելի «քաղաքացիական հասարակության» ինստիտուտի ի հայտ գալն ու զարգացումը։

*********

1999-2008 թվականներին տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, որոնք Ադրբեջանին դուրս են բերում որակական այլ աշխարհաքաղաքական դիրքեր։ Մինչ երկրի ղեկավարությունը առևտրի կենտրոններ է բացում, հպարտանում Հյուսիսային պողոտայով և պարում Ձախ Հարութի հայրենասիրական երգերի ներքո, Բաքուն կառուցում է երկու ռազմավարական նավթամուղ, ինտեգրվում է ահաբեկչության դեմ պայքարի ամերիկյան ռազմավարության մեջ, Իսրայելի հետ երկխոսություն է հաստատում և Ռուսաստանում, Եվրոպայում, Ասիայում ու ԱՄՆ-ում լոբբիստական ցանցեր ձևավորում։ Հայաստանն ու Արցախը բնակչություն են կորցնում, միջազգային հարաբերություններում ռազմավարական ընկալման հավասարակշռությունը կտրուկ տեղաշարժվում է հօգուտ Ադրբեջանի։ Այս բոլոր լուրջ գործընթացները ժողովրդին չեն հետաքրքրում, ուստի այդ շրջանն անցնում է առանց «հեղափոխությունների»։

*********

2008-2018

2008-ին նոր «հեղափոխություն» է սկսվում՝ երբեմնի բորոտ դավաճան Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որը 1996-ին չցանկացավ արժանապատվորեն ընդունել իր քաղաքացիների ընտրությունը, մոռացավ 1993-ի հունիսի 14-ին իր իսկ ստորագրած պայմանագրի մասին, որով Հայաստանը պարտավորվում էր բոլոր ուժերով պաշտպանել Արցախը և 1997-ին առաջարկեց հանձնել բոլոր ազատագրված հողերը։ Դավաճան է հայտարարվել և հեռացել նախագահի պաշտոնից։ Եվ այդ նախկին «դավաճանը» դարձավ «ղարաբաղյան կլանից» փրկվելու միակ հույսը։ Մարդիկ մոռացան և անտեսեցին են այդ «փրկչի» «քաղաքական ուղին», Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշումը և Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության (օրակարգից հանելով ցեղասպանության հարցը) պատրաստակամությունը։

2012 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Արցախի պատկանելությունը Հայաստանին կասկածի տակ դնող ամերիկացի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի որդին, իրեն հայտարարում է Հայաստանի նոր փրկիչ: Ամեն օր Հովհաննիսյանը բնակչությունը պտտացնում է Երևանով և Օպերայի հրապարակում ոգեշնչող ելույթներ ունենում։ Նոր Փրկիչը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, որտեղ հերքում է նրա և իր հաղթանակը: «Հաղթեց ժողովուրդը», – ասաց Րաֆֆին, իսկ թե ի դեմս ում` այդպես էլ չմանրամասնեց։ Դրանից հետո Րաֆֆին ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ արագ երթարշավ է անում դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Զտած հետևանքներ

  1. 2008 թվականի մարտին Երևանի փողոցներում «մինի» քաղաքացիական պատերազմ, որը հանգեցրեց քաղաքացիական անձանց մահվան:
  2. Առանց այն էլ կախյալ «էլիտաների» արտաքին խաղացողներից խորը կախվածության մեջ հայտնվելը՝ նրանց լեգիտիմության ճանաչման դիմաց։
  3. Հայաստան տարբեր տեսակի ոչ կառավարական կազմակերպությունների ներթափանցման համար նորմատիվ և իրավական բազայի ստեղծում:
  4. 2012 թվականին 2004 թվականին ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի Հունգարիայի կառավարության կողմից ազատ արձակումը և պաշտոնական Բաքվի հերոսացումը:
  5. 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Հայաստանի ղեկավարության կողմից Արցախի անկախությունը ճանաչելուց, Արցախի հետ անվտանգության երաշխիքների և ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր կնքելուց հրաժարվելը։
  6. Քաղաքական կերպարների փոխատեղում (Կարեն Կարապետյանի վարչապետություն)՝ կորցրած վարկանիշը վերականգնելու և բովանդակային օրակարգը ջնջելու համար։

2018 թ. ներկա

2018 թ. գարնանը Նիկոլ Փաշինյանը՝ Արցախը հանձնելու հետևողական ջատագով և 2008 թ. ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքը, «Դուխով» ճիչերի ներքո գնում է Հանրապետության հրապարակ և իրեն հայտարարում Հայաստանի նոր փրկիչ: Նա նրան բանտից ազատ արձակած Սերժ Սարգսյանին, ով նրան նաև թույլ տվեց խորհրդարան մտնել, հայտարարում է երկրի և համայն հայության գլխավոր թշնամի։ Կարեն Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը «ընդ քո»-ն փորձում են Փաշինյանի շարժումն օգտագործել Սերժ Սարգսյանին տապալելու համար, ով չեղյալ հայտարարեց վարչապետի պաշտոնում նոր ժամկետի չանցնելու իր խոստումը (պետք է լիներ Կարեն Կարապետյանը)։ Սարգսյանը ճնշման տակ հանձնում է իր պաշտոնը, Փաշինյանը վերացնում է Կարապետյանին և «կամ ես, կամ ընդհանրապես վարչապետ չի ընտրվի» շանտաժի միջոցով պահանջում է խորհրդարանական մեծամասնությունից, որի լեգիտիմությունը չի ճանաչել, իրեն վարչապետ ընտրել։ 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից և Արցախը հանձնելուց հետո «ընդդիմությունը» գործում է «համարձակ» և «վճռական»՝ համաձայնվելով գնալ Փաշինյանի հայտարարած խորհրդարանական ընտրություններին, ճանաչել այդ ընտրությունների արդյունքները և բավարարվել կացորդների դերով, Ազգային ժողովում գտնվելով լեգիտիմացնելով Փաշինյանի վարչակարգն ու նրա ընդունած որոշումները։

Միջանկյալ արդյունքներ

  1. Փաշինյանն իշխանության է գալիս և պաշտոնավարում է ավտորիտար Սահմանադրության հիման վրա, որի ընդունման դեմ նա պայքարել է 2015 թվականից:
  2. Օլիգարխներն ու ֆեոդալները, որոնց դեմ նա «խաչակրաց արշավանք» է հայտարարել, շարունակում են փթթել՝ բազմապատկելով իրենց կապիտալները և քաղաքական կյանքին մասնակցելով գրպանի պատգամավորների, ուժայինների, բյուրոկրատների ու լրատվամիջոցների միջոցով։
  3.  «Արցախը Հայաստան է և վերջ» քաղաքական դիրքորոշումը սրընթաց վերածվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչման» և վտարված արցախցիներին նույնքան համառորեն որպես Հայաստանի քաղաքացիներ չճանաչելուն:
  4. Արցախը հայաթափված է, հայ բնակչությունը տեղահանված է, ոչնչացվում են գերեզմանները, հուշարձանները, եկեղեցիները և այլ մշակութային վայրեր, հայ զինվորները, սպաները և Արցախի տարբեր ժամանակների իշխանություններից շատերը ադրբեջանական բանտում գերության մեջ են:
  5. Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ ամրաշինական կառույցներ են կառուցում Հայաստանի տարածքում՝ նախապատրաստվելով Հայաստանի երկարաժամկետ քաղաքական և տնտեսական գաղութացմանը:
  6. Հայ ժողովրդի հազարամյա պատմությունը օրենքից դուրս է հայտարարված և նեղացված է մինչև ժամանակակից Երրորդ հանրապետության պատմությունը:

Հետևություն

Հայաստանում երբեք իրական ազգային ինքնիշխան հեղափոխություն չի եղել, քանի որ հեղափոխությունը այլևս ազգային շահերը պաշտպանել և առաջ տանել անկարող մաշված համակարգի վերափոխման համալիր պատմական գործընթաց է: Ըստ այդմ, իրական հեղափոխության պարտադիր պայմաններն են.

✔ Հասուն քաղաքական ազգի և իրեն որպես այդ ազգի շահերի պաշտպանության ձև սպառած և վերևից վերափոխվելու (ինքնաբարեփոխման) համար ներքին ուժ ու ռեսուրս չգտած բովանդակային համակարգի առկայությունը:

Ֆրանսիայում բացարձակ միապետության համակարգը դարեր շարունակ արդյունավետորեն պաշտպանել է երկրի շահերը և հանդիսացելէ ֆրանսիական հասարակության կենսագործունեության արժեքային, սոցիալական, քաղաքական և տնտեսական կազմակերպման միակ ճիշտ ձևը։ Հայաստանում ի սկզբանե ձևավորվել է իշխող դասի շահերը ի վնաս ազգային լայն շահերի պաշտպանող արատավոր համակարգ։ Այսպիսով, Հայաստանում իրական հեղափոխություն հնարավոր չէ, քանի որ չկա նույնիսկ բովանդակային համակարգ, որը պետք է բարեփոխել։ Հայաստանում դրված է զրոյական փուլի՝ ազգի, պետության և համակարգի կառուցման հարցը։

✔ Ճանաչված և հեղինակավոր ազգային արիստոկրատիայի առկայությունը՝ որպես նոր արժեհամակարգի կրող: Դրանից առաջանում են հեղափոխության իրենց «հատվածի» համար պատասխանատու կոնկրետ առաջնորդներ։

Նույն ֆրանսիական հեղափոխությունը չուներ մեկ անուն, որը մյուսները կճանաչեին որպես փրկիչ: Դա կրթված բարեփոխիչների մի ամբողջ արիստոկրատիա էր՝ Ռոբեսպիեր, Դանտոն, Դեմուլեն, Մարատ, Բարրաս և այլն։ Եվ նրանք ապավինում էին իրենց մեծ նախորդների՝ Վոլտերի, Դիդերոյի, Մոնտեսքյոյի աշխատանքներին։

✔ Հեղափոխության դրդապատճառները, նպատակները, խնդիրները և իրականացման մեթոդները բացատրող համապարփակ ուսմունքի առկայությունը:

Նույնիսկ հեռավոր 1517 թվականին Եվրոպայում Ռեֆորմացիան սկսվեց նրանով, որ Մարտին Լյութերը իր «95 թեզերը» գամեցՎիթթենբերգի ամրոցի եկեղեցու դռներին։ Եվ այստեղ խոսքը բացառապես կրոնական հեղափոխության մասին էր։ Առանձին երկրներում հետագա հեղափոխությունները միշտ ունեցել են հստակ Դոկտրին, Հրովարտակ, Պարսավագրերև այլն:


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն