.
Հայկական գործող իշխանությունը համառորեն շարունակում է վատնել պատմական հողերը։ Դե, կամ էլ զբաղվում է Ադրբեջանի հետ «թշնամանքը զրոյացնելով», ինչպես դա Նիկոլ Փաշինյանն է անվանում։ Թեև ինչպես էլ բնութագրենք տեղի ունեցող գործընթացները, դրանց ապակառուցողական իմաստը չի փոփոխվում։
Այնուամենայնիվ, «բանակցային ուղին» մեկնարկել է, և այստեղ ուշագրավ է երկկողմ հանդիպումների անցկացման ժամկետների ընտրությունը։ Ահա, օրինակ, ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հաջորդ հանդիպումը նշանակվել է մայիսի 10-ին։ Կարծես թե ամեն ինչ նորմալ է, եթե չլինեին մի քանի յուղալի «բայցեր»:
Նախ, մայիսի 10-ին լրանում է Հեյդար Ալիևի ծննդյան 101-ամյակը։ Երկրորդ՝ դա Արցախի ազատագրման համար մղված պատերազմի արդյունքում հրադադարի մասին «անժամկետ» համաձայնագրի ստորագրման 30-ամյակի նախօրեն է։ Այնպիսի զգացողություն է, որ ադրբեջանական կողմը քաղաքական սիմվոլիզմի ակնհայտ ակնարկ է անում, Իսկ ահա Միրզոյանն ու իր շեֆը լավ չգիտեն պատմությունը և քաղաքական նշաններից ու խորհրդանիշներից գլուխ չեն հանում։
Այս տեմպերով Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, երբ և եթե այն կայանա, կարող են հանգիստ համընկեցնել կրտսեր Ալիևի ծննդյան օրվա հետ։
