ՀՀ վարչապետի նման հայտարարություններում որևէ արտառոց բան այլևս չկա, սակայն կարևոր է արձանագրել. Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը հայկական հողերը ցրիվ է տալիս ոչ թե թշնամու կողմից խորհրդային կայսրության փլուզման կողմնակի զավակ Ալմա-Աթայի հռչակագիրը, որի «հիման վրա» վարչապետը բաժանում է տարածքները, կատարելու հույսի (!) դիմաց։ Նրա ստացած բավարարությունը միայն իր «գործընկերոջ» կողմից հռչակագրի պայմանները չպահպանելու հավանականության նվազումն է, և դա այն պայմաններում, երբ դրա գոյությունը մոռացության են տվել բացարձակապես բոլորը՝ սկսած գլխավոր ստորագրողից՝ Ռուսաստանից:
Փաշինյանը, ով այնքան է սիրում, որ ամեն ինչ «շոշափելի» լինի և ցանկանում է «նյութականացնել» հայկական գյուղերի սահմանը՝ իբրև թե այն անձեռնմխելի դարձնելու համար, դրանով բացահայտ ընդունում է, որ թշնամու կողմից ոչ մի երաշխիք չունի և չի էլ կարող ունենալ։ Մենք ականատես ենք լինում 2020թ. պատերազմի պատմության կրկնությանը, երբ մենք նույնքան պատասխանատու և օպերատիվ կերպով առանց մարտ տալու հանձնեցինք Արցախի ռազմավարական կարևորություն ունեցող շրջանները և մի կողմ քաշվեցինք՝ դիտարկելու նրա հետագա ռազմական օկուպացիան «հրադադարի» շրջանակներում՝ հաջորդած շրջափակմամբ և էթնիկ զտմամբ։ Հայաստանի իշխանությունների «կադաստրում» գրանցված են միայն հյուրանոցներով եւ խաղատներով կառուցապատման ենթակա Երևանի արվարձանները։ Եվ նույնիսկ դա էլ փաստ չէ:
Թողնել մեկնաբանություն
Թողնել մեկնաբանություն
