Հայրենիքի «ռեստորանային փրկիչները»

Հայրենիքը վտանգի մեջ է։ Մի՞թե դա չէ թանկանոց ռեստորանում ճոխ քեֆ կացմակերպելու լավագույն պահը։ Առավել ևս, եթե առօրյա կյանքում դու սովորաբար ճգնում ես քեզնից «Հայրենիքի փրկիչ» ձևանալ։ Ըստ ամենայնի, հենց այդպիսի կարծիքի են Վանեցյանի որդու հարսանեկան խնջույքի մասնակիցները։

Թեև հիշատակված ԱԱԾ նախկին տնօրենը գուցե և ուրախ կլիներ «Հայրենիքին» օգնել, եթե խոսքը միայն համանուն կուսակցության մասին է։ Մեկ էլ պատրաստ է ձեռ ու ոտ ընկնել, երբ խոցելի վիճակում է գտնվում իր ազգականի յուղալի բիզնեսը։ Դուք կհարցնեք՝ բա Հայաստա՞նը։ Ինքնուրույն, մի կերպ։ Մոտավորապես այդպես է դատում Արթուր Վանեցյանը՝ հիմիկվա ժամանակներում շուքով խրախճանք կազմակերպելով։ Ի միջի այլոց, նա միակը չէ զվարճացողներից։

Սեդրակ Քոչարյանը, Առաքել Մովսիսյանը, Դավիթ Համբարձումյանը, Գուրգեն Ներսիսյանն ու այլ «պետական այրեր» էլ են վերջերս լավ քեֆ արել։ Ըստ երևույթին, 24/7 Հայաստանի ճակատագրի մասին մոլեգին մտահոգություն ցուցադրելը բավականին հոգնեցուցիչ զբաղմունք է։ Պետք է հասցնել նաև էլիտար երեկույթներ կազմակերպել ու թեթևանալ։

Կարևորը՝ այդ վիճակում գրեթե բոլորն էլ իրենց լավ են զգում։ Նիկոլ Փաշինյանին ոչ ոք չի խանգարում ցրիվ տալ պետության հողերը։ Ընդդիմադիր շարքերի «Մալիբու» կոկտեյլով զինված «ռեստորանային փրկիչները» պարզապես լավ ժամանակ են անցկացնում՝ նրանց ռեստորան են թռցնում Բենթլիները, Ռոլս-Ռոյսերը, Մայբախներն ու այլ լյուքս ավտոները, որպեսզի այնտեղ ֆրանսիական կոնյակով Մեծ Հայքի կենացը խմեն։ Ինչ խոսք, այդպիսի «փրկիչների» հետ գործող վարչապետի բախտը լավ էլ բերել է։


Մեր գաղափարախոսական դրույթները
Մեր Մանիֆեստը
Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ մեր հայտարարությունը

«Հայկական Հանրապետությունը» պատրաստ է մեր նյութերում հիշատակվող անձանց, կազմակերպություններին ու պետական մարմիններին հնարավորություն ընձեռել` մեր կայքէջում նրանց վերաբերվող մեր փաստարկները հիմնավորված հերքելու կամ սեփական դիրքորոշումը արտահայտելու:

Թողնել մեկնաբանություն