Ի՞նչ էր դա և ինչի՞ հանգեցրեց

«Թավշյա վեցամյակի» գլխավոր արդյունքները

Բազմաթիվ ժողովուրդների հավատալիքների համաձայն՝ գարունը մահվան և ծննդյան շրջան է։ Ձմեռը, որն մարմնավորում է սառույցն ու ցուրտը, մեռնում է գարնան գրոհի ներքո, որը մարդկանց վերադարձնում է ավելի լավի հույսը։ 2018 թվականի մարտին Հայաստանի տարբեր սոցիալական շերտերի ներկայացուցիչներ կարծում էին, որ գալով Հանրապետության կենտրոնական հրապարակ, իրենք ամեն ինչ կփոխեն։ Յուրաքանչյուր հայի համար այս «ամեն ինչն» ուներ տարբեր բնույթ և դրդապատճառ՝ ոմանք ուզում էին դադարել չվախենալ և հայտարարել երկրի ճակատագիրը որոշելու իրենց իրավունքի մասին, մյուսներին հրապարակ էր բերում գործող իշխանությունների հանդեպ անգամ իրենց ոչ լիովին հասկանալի ատելության զգացումը,  մյուսները հավատում էին, որ իրենք գնում են պատմություն կերտելու և այլն: Ցուցարարներից ամեն մեկն իր համար պատճառ էր հորինել և հավատում էր դրան՝ անտեսելով մակերևույթին գտնվող պարզ ու մահաբեր փաստերը: Այդ փաստերի համաստեղությունից բավարար է նշել միայն մեկը՝ «հեղափոխության» ինքնակոչ առաջնորդն իր ողջ գիտակից կյանքի ընթացքում լինելով դեղին «լրագրողի» և ճղճղան «ընդդիմադիրի» դերում՝ բացահայտորեն քարոզում էր Արցախը հանձնելու և ամեն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու հրատապությունը։

Սերժ Սարգսյանի՝ որպես յուրատեսակ ղարաբաղյան վամպիրի անձի նկատմամբ կույր ատելությունը՝ զուգորդված հակառեֆլեքսիայի համակարգային պաթոլոգիայի հետ, նպաստեց, որ մտքերից ու սրտերից ջնջվի 25 տարի առաջ Արցախի ազատագրման համար իրենց իրական բովանդակային «ամեն ինչը» տվածների հանդեպ պարտքի և հիշողության զգացումը։ Նրանք, տալով իրենց «ամեն ինչը», ստեղծեցին ռազմավարական իմաստների հիմնակմախքը, որը դարձավ ազգային և պետական ​​ինքնության հիմքը։ Այս իմաստները լավագույնս համակարգել և հրապարակել  է փիլիսոփա-մարտիկ Մոնթե Մելքոնյանը՝ «Եթե կորցնենք Արցախը, կշերջենք մեր պատմության վերջին էջը»։ Ընդհանուր առմամբ, պատմության ավարտը ոչ թե ժողովրդի՝ որպես առանձին էթնիկ խմբի ֆիզիկական գոյության ավարտի, այլ նրա՝ որպես սեփական պետություն ունենալու և նրա համար պատասխանատվություն կրելու արտոնություն ունեցող անքակտելի ինքնիշխան միավորի գոյության իմաստի ավարտի մասին է։ Մեր պարագայում իմաստային և արժեքային գոյությունից հրաժարվելը միշտ ուղեկցվել է ժողովրդի իրական ֆիզիկական բնաջնջմամբ, ինչի վկայությունն է 1909 թվականից սկսված ցեղասպանության շարունակվող գործընթացը։

2018 թվականի գարունը եզակի էր մեկ այլ բանով ևս՝ այն ամբողջ աշխարհին ի ցույց դրեց, որ հայերը շահագրգռված չեն պետականությունը պահպանելու հարցում։ Այլապես, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ նրանք շարունակեցին երկրպագել «առաջնորդին», որն փաստացի վերջնագիր է ներկայացրել «կամ ես կստանամ իշխանություն, կամ պետություն չի լինի» ոճով։

Այս «լրագրողի» ելույթներում հարյուրավոր հակասություններ փնտրելու փոխարեն՝ մարդիկ ժպիտը դեմքներին գնացին փակելու պատերազմող երկրի համար կենսական նշանակություն ունեցող օդանավակայանը։ Սա իսկապես «տոն» էր բոլորի համար։ Թուրքիան և Ադրբեջանը տոնում էին Հայաստանի լիակատար ապասուվերենացման և գաղութացման գործընթացի սկիզբը, արտաքին ուժերը ձեռքերն էին շփում՝ այդ երկրի վրա ապագա փորձարկումների և դրա շուրջ աշխարհաքաղաքական մեծ սակարկությունների ակնկալիքով, ներքին ֆեոդալները, որոնք ընկել էին նախկին տիրակալի աչքից, կենացներ էին բարձրացնում դեպի «մեծ կերակրատաշտ» վարադարձի առթիվ, իսկ անթիվ դիլետանտներ պատրաստվում էին «կառավարել» և «ղեկավարել»։ Եվ այդ ամենը՝ «Դուխով» բարձր բացականչությունների ներքո։ Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե Հանրապետության հրապարակի հայերը հասկացե՞լ են, որ դառնում են ազգային դավաճանության մեղսակից, քանի որ կույր հավատքն ապրիորի ծանր հանցագործություն է։

«Լրագրողի» և նրա դիլետանտների շքախմբի գահ բարձրանալուց անցել է վեց տարի։ Պատմական այս բավականին կարճ ժամանակահատվածում նրանց հաջողվեց հասնել ֆանտաստիկ «արդյունքի»՝ երկիրը հասցնել անդունդի եզրին և առանց վարանելու հրել դեպի ներքև։ Ինչու՞ դա տեղի ունեցավ: Պետության վիճակը նրա ղեկավարության կողմից ընդունված քաղաքական որոշումների անմիջական հետևանքն է։

2018 թվականին ֆեոդալական-կլանային համակարգին փոխարինելու եկավ «գերանձնային» ռեժիմը, և այդ օրվանից ճակատագրական որոշումները կայացվում էին մեկ անձի կողմից՝ քաղաքականության, տնտեսության և միջազգային հարաբերությունների մասին նեղ ու սահմանափակ գիտելիքների հիման վրա։

Նրա միակ առաքելությունը դարձավ իշխանության պահպանումը, որը նա ստացել էր ոչ թե բացառիկ ծառայություններ մատուցելու համար կամ նույնիսկ բովանդակային պայքարի արդյունքում, այլ պատահական զուգադիպությունների շնորհիվ։

Այդ տեսակի քաղաքական գործիչների համար իշխանությունը ոչ միայն այլոց ճակատագրերը տնօրինելու հնարավորություն է, այլ նաև թերարժեքության բարդույթը հաղթահարելու գործիք։ Առանց իշխանության նրանք վերադառնում են իրենց՝ ոչնչով աչքի չընկնող միջին վիճակագրական  պոպուլիստների սկզբնական, ամենօրյա դերին: Այսպիսով, իշխանության ղեկին լինելը դառնում է ոչ միայն բարձրագույն արժեք, այլ գոյության անբաժանելի մաս (կա իշխանություն՝ կա կյանք, չկա իշխանություն՝ չկա կյանք): Իրենց նպատակներին հասնելու համար նման քաղաքական գործիչները պատրաստ են առանց վարանելու կամ կասկածի զոհաբերել ուրիշների կյանքը։ Հիմա հակիրճ թավշյա վեցամյակի կոնկրետ «ձեռքբերումների» մասին:

Արցախի նպատակաուղղված հանձնում և այնտեղից հայ բնակչության արտաքսման օրինականացում։ Սեփական վեհության մոլուցքից կուրացած «լրագրողը» հայ բնակչության շրջանում հմտորեն պատրանք է ստեղծել, թե ինքն «Արցախը Հայաստան է և վերջ» բանաձևի կողմնակիցն է, որպեսզի հինգ հազար երիտասարդ հայրենասեր հայ զինվորներ ու սպաներ իրենց կյանքը զոհեին հանուն այն տարածքի վերջնական հանձնումն օրինականացնելու, որտեղ հայերը հարյուրավոր տարիներ ապրել են որպես այդ տարածքի բնիկ, ավտոխտոն ժողովուրդ և տեր։ Հաջողությամբ ավարտին հասցնելով այս օպերացիան՝ նա հայտարարեց նոր խորհրդարանական ընտրությունների մասին, որպեսզի ստանա հաջորդ քայլերին անցնելու թարմացված պաշտոնական մանդատ։ Այսպիսով, Հայաստանը, լինելով Արցախի անվտանգության երաշխավորը, բացահայտորեն ճանաչեց նրա միանշանակ պատկանելությունը Ադրբեջանին, դրանով իսկ փաստացի օրինականացնելով և արագացնելով այնտեղից հայ բնակչության արտաքսման գործընթացը։ Փաստացի այդ պահից Երևանում գործող վարչակարգը պետք է որակել որպես կոլաբորացիոնիստական։

Ազգային ու պետական ​​դիմադրողականության մնացորդների ոչնչացում և Հայաստանի գաղութացում։ Կոլաբորացիոնիստական ​​ռեժիմը, փորձելով պահպանել իր իշխանությունը, համակարգը բարեփոխելու և տարածաշրջանային և գլոբալ գործընթացները որակապես վերաիմաստավորելու փոխարեն, գնաց նվազագույն դիմադրության ճանապարհով՝ տալ (երկիրը) պահելու (իշխանությունը) համար: Խոսքն անգամ «խաղաղություն հողի դիմաց» ամոթալի բանաձևի իրագործման մասին չէ, այլ ավելի պարզ և դժվար բնութագրվողի՝ «երկիր՝ իշխանության պատրանքի դիմաց»։ Հայաստանի տարածքի մի զգալի մասն արդեն օկուպացված է Ադրբեջանի կողմից, որը պատրաստվում է նոր փուլի՝ Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի գրավմանն ու ենթարկմանը։ Վերջիվերջո, գաղութացված Երևանի վիլայեթը կինտեգրվի թուրքական աշխարհին, մնացած հայ բնակչությունը կստանա 30 արծաթ՝ իր նյութական վիճակը բարելավելու համար, իսկ «կոլաբորացիոնիստը և նրա թիմը» ժպիտը դեմքներին կիրականացնեն մետրոպոլիայի կառավարիչների գործառույթներ։

Հայկական հարցը մեկընդմիշտ փակելու գործընթացի մեկնարկը։ Մետրոպոլիան չի պատրաստվում Արցախի և ժամանակակից Հայաստանի այլ տարածքների կամավոր հանձնման դիմաց կոլաբորացիոնիստներին տալ դրածո-կառավարչի կարգավիճակ։ Գինն ավելի բարձր է՝ Հայկական հարցի փակումը, ինչը թուրքական կողմի համար կնշանակի՝ ջնջել հայկական ինքնությունը (ոչնչացնել հայոց եկեղեցու հոգևոր ինստիտուտը, իրենց հարմար ձևով վերաշարադրել մշակույթը և պատմությունը), ստիպել Հայաստանին նախ լռել հայոց ցեղասպանության մասին, ապա հրաժարվել դրանից, փակել հայկական համայնքների հետ կապի վերջին ուղղիները։ Ի վերջո, Հայաստանի գաղութացումը՝ զուգորդված հայկական ինքնությունը ջնջելու քաղաքականությամբ, կհանգեցնի գլոբալ հայկական էթնոսի ոչնչացմանը, որը կզրկվի իրեն սոսնձող բոլոր տարրերից։  

Ահա´ սրանք են «գարնանային թավշյա վեցամյակի» հիմնարար արդյունքները, որոնք պետք է ընդունել առանց զգացմունքների և կասկածների: Երկիրն ու ողջ հայությունը մեծ արագությամբ գահավիժում են դեպի ներքև։ Հրաշքներ չեն լինում, թևեր չեն աճի, և կտրուկ դեպի վեր թռչել չի ստացվի: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք գաղութացման և հայկականության ջնջման հակառակորդներին կհաջողվի ժամանակին արթնանալ և հատակին բատուտ դնել, որպեսզի բռնաբարված և այլանդակված պետությունը ընկնելիս փշուր-փշուր չլինի։

Թողնել մեկնաբանություն