ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայ Եկեղեցու վերաբերյալ

Հայ Եկեղեցին հայկական ինքնության ավանդական հիմնասյուներից մեկն է: Հոգևոր այս հաստատությունը պատմականորեն կարևոր դեր է կատարել համայն հայության հոգևոր, բարոյական և հոգեբանական անվտանգության ապահովման գործում: Սակայն, 90-ականներից սկսած՝ Հայաստանում ֆեոդալական կարգերի և նոր կենսակերպի ձևավորման, ինչպես նաև աշխարհասփյուռ հայ համայնքների ներսում կազմակերպվածության կորստի և համայնքային ղեկավարների զգալի մասի այդ ֆեոդալական համակարգին միանալու պատճառով, Հայ Եկեղեցին մեծապես կորցրել է իր առաքելությունը և վերածվել առանձին ֆեոդալական խմբավորումների ձեռքի գործիքի: Այս կապակցությամբ Հայկական Հանրապետությունը համոզված է, որ.

  • Բովանդակային և գործառական Հայ Եկեղեցին կարող է գոյություն ունենալ և գործել բացառապես ինքնիշխան, իմաստալից հայկական պետականության շրջանակներում, որն իր հերթին հնարավոր է միայն հայկական ազգային ազնվականության ձևավորման պայմաններում:
  • 2018 թվականի գարնանը Հայաստանի թուրքական կոլաբորացիոնիստ ռեժիմի կողմից գաղութացումը հնարավոր դարձավ երկրում ֆեոդալ-կլանային համակարգի ձևավորման և ամրապնդման հետևանքով, որը խարխլեց պետական և ազգային իմունիտետի մնացորդները:
  • Ժամանակին արձագանքի (ախտորոշման և հետագա բուժման) բացակայությունը հանգեցրեց մեր ազգային իմունային անբավարարության խորացմանը և, որպես հետևանք՝ ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմադրելու անկարողության:
  • Համակարգային կերպով զարգացող հիվանդության արդյունքում հանձնվեց Արցախը, 150 հազար արցախահայեր բռնի տեղահանվեցին իրենց հողերից, զավթվեցին Հայաստանի ռազմավարական կարևոր տարածքներ, իսկ 2021-ի «ընտրություններով» թարմացվեց կոլաբորացիոնիստ ռեժիմի «կառավարման» մանդատը, որը շարունակեց մեթոդականորեն ոչնչացնել հայ ինքնության հիմնաքարերը՝ Մեծ Հայքի գաղափարը, ազատագրված Արցախը, պատմական ժառանգությունը, Հայոց ցեղասպանության և գրավված Արևմտյան Հայաստանի հիշողությունը, Հայ Եկեղեցին:
  • Հայ Եկեղեցին, դեռևս  90-ականներին դառնալով  ֆեոդալական համակարգի մաս, ճգնաժամային պահին չկարողացավ կանգնեցնել երկրի գաղութացումը, մշակել Հայաստանի և համայնքների միջև արհեստական պառակտումը հաղթահարելու մեխանիզմներ: Այն նաև ոչինչ չկարողացավ հակադրել ո՛չ ֆեոդալներին, որոնք համակարգային կերպով ոչնչացնում էին երկրի իմունիտետը, ո՛չ էլ 2018-ին այդ ֆեոդալների փոխարեն եկած թուրքական կոլաբորացիոնիստ ռեժիմին: Եվ ամենակարևորը՝ այն չդարձավ այն հաստատությունը, որը կսկսեր համահայկական վերագործարկման գործընթացը և կգլխավորեր երկրի ապագաղութացման և վերականգնման համար ազգային պայքարը:

Արդյունքում` որ Հայ Եկեղեցին չի ընկալվում հայության մեծամասնության համար որպես հոգևոր և բարոյական հեղինակություն, և նրա դիրքորոշումը այս կամ այն քաղաքական հարցերի շուրջ համապատասխան վստահություն չի ներշնչում: Հակառակ դեպքում մենք արդեն ականատես կլինեինք զանգվածային դիմադրության շարժման, որը նույն պահին կոչնչացներ Փաշինյանի կոլաբորացիոնիստ ռեժիմը:

Ուստի Հայկական Հանրապետությունը կոչ է անում չհավասարեցնել հին և սուրբ Հայ Եկեղեցին, որը պատմական դեր է խաղացել հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր գոյատևման գործում, և Եկեղեցու ղեկավարության մի քանի ներկայացուցիչների, որոնք ֆեոդալ-կլանային համակարգի մաս են կազմում: Ղեկավարությունը միշտ կարելի է փոխել, բայց նման հնագույն հոգևոր հաստատության վերականգնումը (եթե այն քանդվի) կարող է դարեր պահանջել: Մենք մեզ նման ճոխություն չենք կարող թույլ տալ:

Նիկոլ Փաշինյանը չի ձգտում բարեփոխել Հայ Եկեղեցին։ Նա որպես թուրքական մետրոպոլիայի դրածո, նպատակ ունի ոչնչացնել Հայ Եկեղեցին՝ որպես հայկական ինքնության հիմնական տարր: Մենք իրավունք չունենք սխալվելու, Փաշինյանի և նրա կրտսեր ենիչերիների նպատակն է  ոչնչացնել հայկականությունը՝ որպես ինքնատիպ հայկական քաղաքակրթության հիմք, որը ծնվել, զարգացել և ամրապնդվել է Հայկական Լեռնաշխարհում:

Համաշխարհային հայ ազգային ազնվականության ձևավորումը և ամուր պետականության կառուցումը ինքնաբերաբար կմաքրեն, կվերափոխեն և կարդիականացնեն Հայ Եկեղեցին՝ վերադարձնելով նրան ապագա հայ ազգի հոգևոր պաշտպանի և բարոյական հեղինակության կարգավիճակը:

Միայն և բացառապես Հայ ազգային ազնվականությունը՝ որպես համազգային շահերի ապագա ճարտարապետ և հայ ազգի միակ օրինական ներկայացուցիչ, իրավունք ունի մշակելու, բարեփոխելու և արդիականացնելու հայ ինքնության հիմքերը՝ այդ թվում Հայ Եկեղեցու նման կարևոր հաստատությունը: