Միանալով սույն Համաձայնությանը և թողնելով իր տվյալները https://armrepublic.global/ ինտերնետ պորտալում (այսուհետ՝ Կայք), Կայքի այցելուն (այսուհետ՝ Օգտատեր), գործելով ազատորեն, կամավոր և իր շահերից ելնելով, արտահայտում է իր համաձայնությունը Կայքի սեփականատիրոջը (այսուհետ՝ Օպերատոր) անձնական տվյալների մշակման վերաբերյալ.
այսինքն` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու կամ առանց դրանց) ցանկացած գործողությունների կամ գործողությունների խմբի, որոնք Օպերատորը իրականացնում է համապատասխան Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 18.05.2015 N ՀՕ-49-Ն օրենքին (այսուհետ` Օրենք), որոնք կապված են անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ մուտքագրելու կամ համակարգելու կամ կազմակերպելու կամ պահպանելու կամ օգտագործելու կամ վերափոխելու կամ վերականգնելու կամ փոխանցելու կամ ուղղելու կամ ուղեփակելու կամ ոչնչացնելու կամ սույն Համաձայնության նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ծավալով նշված անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու (տարածելու, տրամադրելու, հասանելիություն ապահովելու)՝ պահպանելով անձնական տվյալների պաշտպանությունը չարտոնված մուտքից ապահովող միջոցառումները:
Շարունակելով կայքի հետ աշխատելը, Օգտատերը Կայքի Օպերատորին է արտահայտում իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ իր համաձայնությունը.
● Օգտատիրոջ կողմից ինքնուրույն տրամադրած անձնական տեղեկատվությունը` օգտահաշվի ստեղծման, հարցաթերթիկի լրացման, փոստային ծանուցումներին բաժանորդագրվելու ժամանակ,
● ինչպես նաև ցանկացած տեղեկատվության, որը վերաբերում է Օգտատիրոջ անձին, որը Օգտատերը ցանկանում է թողնել Կայքում,
● տվյալներին, որոնք Օգտատիրոջ սարքին տեղադրված ծրագրային ապահովման միջոցով ավտոմատ կերպով փոխանցվում են Կայքի սերվիսներին դրանց օգտագործման ընթացքում, այդ թվում՝ IP հասցեն, քուքի ֆայլերի տվյալները, Օգտատիրոջ բրաուզերի մասին տեղեկատվությունը (կամ այլ ծրագրւ, որի միջոցով իրականացվում է սերվիսներին մուտքը), Օգտատիրոջ կողմից օգտագործվող սարքավորումների և ծրագրային ապահովման տեխնիկական բնութագրերը, սերվիսներին մուտքի ամսաթիվն ու ժամանակը և այլ նմանատիպ տեղեկատվություն:
Օպերատորը չի ստուգում Օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների իսկությունը: Օպերատորը ստանում է այն անձնական տվյալները, որոնք տրամադրվում են անմիջապես Օգտատիրոջ կողմից:
- Սույնով Օգտատերը.
1.1 Հաստատում է, որ վեբ-ձևի դաշտերում իր կողմից նշված բոլոր տվյալները պատկանում են անձամբ իրեն:
1.2 Արտահայտում է իր համաձայնությունը, որ ստորև նշված նպատակներով Օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի հանձնարարել անձնական տվյալների հետ առանձին գործողությունների իրականացումը երրորդ անձանց՝ պայմանով, որ նրանք պարտավորվում են ապահովել անձնական տվյալների անվտանգությունը դրանց մշակման ժամանակ և կանխել անձնական տվյալների բացահայտումը: Միաժամանակ այդպիսի երրորդ անձինք իրավունք ունեն իրականացնել Օգտատիրոջ անձնական տվյալների հետ այնպիսի գործողություններ, որոնք իրավասու է իրականացնել Օպերատորը:
1.3 Օպերատորին համաձայնություն է տրամադրում իր անձնական տվյալների երրորդ անձանց փոխանցման վերաբերյալ՝ ծառայությունների տրամադրման և մատուցման (Օգտատիրոջ հետ համաձայնությունների և պայմանագրերի կատարման) նպատակով:
1.4 Համաձայնվում է էլեկտրոնային փոստով ստանալ Կայքի նորությունների վերաբերյալ տեղեկատվություն:
- Օգտատերերի անձնական տեղեկատվության մշակման նպատակները
2.1 Կայքը հավաքագրում և պահպանում է միայն այն անձնական տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է ծառայությունների տրամադրման կամ Օգտատիրոջ հետ համաձայնագրերի և պայմանագրերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ նախատեսված է օրենքով սահմանված ժամկետի ընթացքում անձնական տեղեկատվության պարտադիր պահպանումը:
2.2 Օգտատերերի անձնական տվյալների հավաքագրման և մշակման նպատակներն են.
● Կայքում գրանցված Օգտատիրոջ նույնականացումը,
● Օգտատերերի գրանցումը՝ Կայքի անհատականացված ռեսուրսներին մուտք ստանալու նպատակով,
● Օգտատիրոջը Կայքի անհատականացված ռեսուրսներին մուտքի տրամադրումը,
● Օգտատիրոջը արդյունավետ տեխնիկական աջակցության տրամադրումը Կայքի օգտագործման հետ կապված խնդիրների առաջացման դեպքում,
● Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների որակի առաջխաղացումը և վերահսկումը, դրանց օգտագործման հարմարավետությունը և նոր ծառայությունների մշակումը,
● անձնական տվյալների (ԱՏ)սուբյեկտի հետ կապի ապահովումը, այդ թվում՝ Օգտատիրոջ հետ հետադարձ կապի հաստատումը, ներառյալ ծանուցումների, հաղորդագրությունների, հարցումների և տեղեկատվության ուղարկումը, որոնք վերաբերում են Կայքի օգտագործմանը, Օգտատիրոջ հարցումներին և պատվերների մշակմանը,
● «cookies» տեխնոլոգիայի օգտագործումը վիճակագրական հաշվետվությունների ստեղծման, վեբ-սերվերի ստանդարտ հաշվառման մատյանների համար՝ այցելուների քանակի հաշվարկման և Կայքի տեխնիկական հնարավորությունների գնահատման համար,
● ԱՏ սուբյեկտին տեղեկատվական և (կամ) գովազդային հաղորդագրությունների ուղարկումը Ծառայությունների, Օպերատորի գործունեության իրադարձությունների, ինչպես նաև Օպերատորի ապրանքների մասին, գործընկերների և երրորդ անձանց ապրանքների, աշխատանքների, ծառայությունների մասին,
● անձնական տվյալների սուբյեկտին տեղեկատվության տրամադրումը Օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների, Օպերատորի կողմից նոր արտադրանքի և ծառայությունների մշակման մասին,
● վիճակագրական և այլ հետազոտությունների անցկացումը անանունացված տվյալների հիման վրա, վիճակագրական հաշվետվությունների ձևավորումը:
- Օպերատորը պարտավորվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Օգտատիրոջ անձնական տվյալները անօրինական մուտքից կամ բացահայտումից պաշտպանության համար: Օգտատիրոջ անձնական տեղեկատվության նկատմամբ պահպանվում է դրա գաղտնիությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ Օգտատերն ինքնակամ կերպով տրամադրում է իր մասին տեղեկատվությունը անձանց անսահմանափակ շրջանակի համար ընդհանուր հասանելիության համար:
- Օգտատերը համաձայն է, որ սույն Համաձայնությունը, ինչպես նաև սույն համաձայնության նպատակներով իր կողմից տրամադրված անձնական տվյալները մշակվում են ավտոմատացման միջոցների օգտագործմամբ, այդ թվում՝ տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցերում:
- Սույն համաձայնությունը ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից անձնական տվյալների մշակման համաձայնության արտահայտման պահից՝ Սերվիսի գրաֆիկական ինտերֆեյսում Անձնական տվյալների մշակման համաձայնության տեքստի կողքին գտնվող վանդակում համաձայնության նշան դնելու միջոցով, և գործում է մինչև անձնական տվյալների մշակման նպատակներին հասնելը կամ մինչև դրա հետկանչման պահը:
- Համաձայնությունը կարող է հետկանչվել ցանկացած պահի՝ Օպերատորի էլեկտրոնային հասցեին (administration@armrepublic.global) պարզ էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային փաստաթուղթ ուղարկելու միջոցով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 18.05.2015 N ՀՕ-49-Ն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով: Միաժամանակ Օգտատիրոջը Կայքում Ծառայությունների մատուցումը, ծառայությունների տրամադրումը կարող է դադարեցվել: Օպերատորին պաշտոնական հարցում ուղարկելու դեպքում տեքստում անհրաժեշտ է տրամադրել.
● անձնական տվյալների սուբյեկտի ազգանունը, անունը,
● անձնական տվյալների սուբյեկտի անձը հաստատող հիմնական փաստաթղթի համարը, նշված փաստաթղթի տրման ամսաթվի և այն տրամադրած մարմնի մասին տեղեկությունները,
● անձնական տվյալների սուբյեկտի և Օպերատորի միջև հարաբերությունների առկայությունը հաստատող տեղեկություններ (էլեկտրոնային փոստի հասցե, պայմանագիր կամ այլ փաստաթուղթ),
● անձնական տվյալների սուբյեկտի ստորագրությունը:
- Օգտատերը տեղեկացված է, որ Օպերատորն իրավունք ունի շարունակել անձնական տվյալների մշակումը՝ առանց նրա համաձայնության, գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
- Օպերատորն իրավունք ունի ցանկացած պահի միակողմանի կարգով փոփոխություններ կատարել սույն Համաձայնության մեջ՝ իր կայքում Համաձայնության նոր տեքստը հրապարակելու միջոցով: Փոփոխություններ կատարելիս ընթացիկ խմբագրությունում նշվում է վերջին թարմացման ամսաթիվը: Համաձայնության նոր խմբագրությունը ուժի մեջ է մտնում դրա տեղադրման պահից, եթե Համաձայնության նոր խմբագրությամբ այլ բան նախատեսված չէ:
- Համաձայնության գործող խմբագրությունը գտնվում է Կայքի էջում՝ https://armrepublic.global/համաձայնություն/ հասցեով:
